Կոկորդի կարկամում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոկորդի կարկամում
Gray956.png
Տեսակախտանիշ և հիվանդություն
Ենթադասկոկորդի հիվանդություն
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-9478.75
ՀՄԴ-10J38.5
MeSHIDD007826

Կոկորդի կարկամում, լարինզոսպազմ (հունարեն՝ λάρυΎξ-կոկորդ և հունարեն՝ σπασμόζ-կծկում), ձայնաճեղքի ջղաձիգ սեղմում (նեղացում), որը հաճախ առաջանում է երեխաների մոտ։ Լացից (նորածինների մոտ) և հազից հետո առաջանում է սուլող, աղմկոտ շնչառում, որը նշան է սեղմված ձայնային ճեղքով օդի դժվար թափանցման։ Երեխայի դեմքը գունատվում է, գլուխը թեքվում ետ, պարանոցային մկանները լարվում են, բերանը մնում է բաց։ Նոպան սկսվում և ընդհատվում է անսպասելիորեն։ Մեծահասակների մոտ կոկորդի կարկամում երբեմն առաջանում է կոկորդին լյապիս, մենթոլի լուծույթ քսելիս, թունավոր գազեր, երբեմն անուշադրի սպիրտ շնչելիս կամ սննդի կտորտանքները կոկորդի մեջ ընկնելիս։ Երբեմն կոկորդի կարկամումը հանդիսանում է ողնուղեղային չորուկի առաջին արտահայտություններից։

Բուժումը. 0,5%-անոց կալիումի բրոմիդի լուծույթ (1 թեյի զդալ, օրը 2 անգամ), քլորալհիդրատի հոգնա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 527 CC-BY-SA-icon-80x15.png