Շնչափողահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՇՆՉԱՓՈՂԱՀԱՏՈՒՄ տրախեոտոմիա (հունարեն—կտրելը, հատելը), անհետաձգելի վիրահատություն՝ շնչառության խանգարումների դեպքում։ Վերակենդանացման մեթոդներից Է։ Շնչափողահատումը հայտնի է եղել դեռևս հին հռոմեական բժիշկներ Ասկլեպիադեսին և Գալենին, սակայն կիրառել են սկսած 16-րդ դարի՝ շնչափողի անանցանելիության (ուռուցք, բորբոքային այտուց, ձայնալարերի կծկում, վնասվածք, օտար մարմինների առկայություն են) դեպքում։ Ժամանակակից բժշկության պրակտիկայում շնչափողահատումը կիրառում են նաև շնչառական ուղիների անանցանելիության դեպքում, երբ անհետանում են շնչառական ռեֆլեքսները (հիվանդի անգիտակից վիճակ) կամ խանգարվում շնչառության մեխանիզմները (կրծքավանդակի վնասվածք, թոքերի այտուց)։ Շնչափողը հատում են երկայնակի կամ լայնակի կտրվածքով՝ վահանագեղձի վզիկից վերև (վերին շնչափողահատում) կամ ներքև (ստորին շնչափողահատում)։ Բացվածքով կատարում են վերին շնչուղիների ողողում, ներմուծում դեղանյութեր, մաքրում լորձը կամ կատարում թոքերի արհեստական օդափոխություն։ Բացվածքը վերացնում են շնչառությունը վերականգնելուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 535 CC-BY-SA-icon-80x15.png