Ստոկհոլմի հանրային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստոկհոլմի հանրային գրադարան
AsplundGunnarBibliotheque.jpg
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[1]
Տեսակհանրային գրադարան
Հիմնվել էմարտի 31, 1928
ՏեղադրությունՍտոկհոլմ և Ստոկհոլմ[1]
Այլ տվյալներ
Կայքssb.stockholm.se
Կոորդինատներ: 59°20′35.9999881″ հս․ լ. 18°3′16.999992099995″ ավ. ե. / 59.343333330028° հս․. լ. 18.05472222002777727° ավ. ե. / 59.343333330028; 18.05472222002777727

Ստոկհոլմի հանրային գրադարան (շվեդ.՝ Stockholms stadsbibliotek), հանրային գրադարան Ստոկհոլմի Վասաստան շրջանում՝ Սվեավեգան և Ուդենգատան փողոցների խաչմերուկում: Գրադարանի գլխավոր շենքը կառուցվել է ճարտարապետ Գունար Ասպլունդի նախագծով և համարվում է քաղաքի ամենահայտնի շենքերից մեկը: Այսօր «Ստոկհոլմի հանրային գրադարան» անվանումը օգտագործվում է ինչպես իր, այնպես էլ Ստոկհոլմի ամբողջ քաղաքային գրադարանային համակարգի նշանակությամբ: 2007 թվականի դրությամբ գրադարանի գլխավոր մասնաշենքի գրապահոցում հաշվառված է շուրջ 700000 գիրք, ինչպես նաև 177 օրաթերթ և 1200 ամսագիր, որոնց մի մասը պահվում է հարևան մասնաշենքում: Ստոկհոլմի հանրային գրադարանը Շվեդիայի առաջին հանրային գրադարանն է, որտեղ ընթերցողները հնարավորություն ունեն ինքնուրույն օգտվել գրապահոցից առանց աշխատակիցների օժանդակության:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտոնդայի ներքին կահավորանքներ

1918 թվականին Կնուտ և Ալիսա Վալլեմբերգների հիմնադրամը Ստոկհոլմ քաղաքին նվիրաբերեց մեկ միլիոն շվեդական կրոն հանրային գրադարան հիմնադրելու նպատակով, պայմանով, որ քաղաքային խորհուրդը նույն նպատակով հատկացնի 575000 շվեդական կրոն և տրամադրի տարածք շենքի կառուցման համար: 1922 թվականին գրադարանի շինարարության հանձնաժողովը հավանություն տվեց ճարտարապետ Գունար Ասպլունդի նախագծին: Երկու տարի անց սկսվեց գրադարանի շինարարությունը Ստոկհոլմի աստղադիտարանի և Օբսերվատորիելունդեն պուրակի մերձակա տարածքում:

Գրադարանի շենքը կառուցել է Գունար Ասպլունդը հյուսիսեվրոպական նեոդասական ոճով, որն իրենից ներկայացնում է անցումային փուլ շվեդական ճարտարապետության մեջ 1910-1930 թվականներին՝ դասականությունից ֆունկցիոնալիզմ: Պաշտոնական բացումը կայացել է 1928 թվականի մարտի 31-ին արքայազն Եվգենիա Բերնադոտտի մասնակցությամբ: Ֆինանսական դժվարությունների պատճառով գլխավոր շենքի արևմտյան թևի շինարարությունն ավարտվեց միայն 1932 թվականին՝ ավարտելով գլխավոր ընթերցասրահի քառակուսի հիմքի շուրջը ռոտոնդայի կառուցումը:

1931 թվականին Գունար Ասպլունդի նախագծով գրադարանի հարավային մասում կառուցվեց պուրակ մեծ լճակով և խանութների ցանց Սվեավեգան փողոցի վրա: Գլխավոր շենքի արևմտյան մասում նախնական նախագծով նախատեսված էին երեք շենքեր, որոնք նախագծվեցին և կառուցվեցին ճարտարապետներ Էրիկ Լալլերստեդտի կողմից 1930 թվականի սկզբին և Պաուլ Հեդկվիստի կողմից 1950-ական թվականների սկզբին:

2006 թվականին գրադարանի ընդլայնման նպատակով հայտարարվեց միջազգային ճարտարապետական մրցույթ: Նոր շենքի կառուցումը նախատեսվում էր գլխավոր շենքին կից կառուցված երեք շենքերի տեղում, որոնք պետք է քանդվեին: 2007 թվականին հաղթող ճանաչվեց Հայկե Հանադայի նախագիծը Գերմանիայից: 2009 թվականի վերջին նախագծի իրականացման հետ կապված բոլոր աշխատանքները դադարեցվեցին, գրադարանային համալիրի նախնական նախագծի փոփոխման դեմ հանրային քարոզարշավի ծավալման պատճառով:

Գրադարանային ֆոնդերի բովանդակությունն ու ծավալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի հանրային գրադարանը համարվում է Ստոկհոլմի հանրային գրադարանների համակարգի մի մասը: Նրա մասնաճյուղերը հիմնականում իրենցից ներկայացնում են ճյուղային գրադարաններ: 1996 թվականից ի վեր Օդենգատան փողոցի 59 շենքում գործում է Միջազգային գրադարան, որտեղ պահվում են ավելի քան 100 օտար լեզուներով գրքեր և պարբերականներ, այդ թվում 17000 պարսկերեն, 15800 արաբերեն, 14500 իսպաներեն): 2007 թվականի ամենաշատ փոխառված լեզուներից են ռուսերենը (19300 փոխառություն), թաիլանդերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, չինարեն, լեհերեն և ճապոներեն[2]: Կուլտուրհուսետ շրջանում գտնվող Սերիետեկետ մասնաճյուղը համարվում է կատակերգությունների գրադարան:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. Unpublished library statistics, available on request at the desk.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Myrstener, Mats (1998). På väg mot ett stadsbibliotek: folkbiblioteksväsendets framväxt i Stockholm t o m 1927. Skrifter från Valfrid, 1103-6990 ; 15. Borås: Valfrid. Libris 7799017. ISBN 91-973090-5-2
  • Myrstener, Mats (1996). ”Stockholms stadsbiblioteks tillkomst: ekonomi, ideologi och kamp om fritiden”. Svensk biblioteksforskning (Göteborg : Centrum för biblioteks- och informationsvetenskap, 1987-) 1996:4,: sid. 17-27. ISSN 0284-4354. ISSN 0284-4354 ISSN 0284-4354. Libris 2615471
  • Myrstener, Mats (2008). De första folkbiblioteken i Stockholm: folkbibliotek och andra bibliotek före Stadsbibliotekets tillkomst 1928. Stockholms stadsbiblioteks skriftserie, 0283-2968 ; 15. Stockholm: Stockholms stadsbibliotek. Libris 10760973. ISBN 978-91-975088-2-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]