Գունար Ասպլունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գունար Ասպլունդ
շվեդ.՝ Erik Gunnar Asplund
Gunnar Asplund 1940.jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1885(1885-09-22)[1][2][3][4][5]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդ-նորվեգական միություն[6]
Մահացել էհոկտեմբերի 20, 1940(1940-10-20)[1][2][3][4][5] (55 տարեկանում)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա[6]
ԿրթությունԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱշխատավայրԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներSkogskapellet?
Gunnar Asplund Վիքիպահեստում

Գունար Ասպլունդ (շվեդ.՝ Erik Gunnar Asplund, սեպտեմբերի 22, 1885(1885-09-22)[1][2][3][4][5], Ստոկհոլմ, Շվեդ-նորվեգական միություն[6] - հոկտեմբերի 20, 1940(1940-10-20)[1][2][3][4][5], Ստոկհոլմ, Շվեդիա[6]), շվեդ ճարտարապետ, ով Ալվար Աալտոյի հետ զուգահեռ անցում կատարեց հյուսիսային նեոկլասիցիզմից մինչև ֆունկցիոնալիզմ[7]:

Ասպլունդի կարևորագույն նախագծերից է Ստոկհոլմի գրադարանի շենքը, որի շինարարությունն իրականացվել է 1924 և 1928 թվականների միջև: Իր տեսքով սա մոդեռնի տարրերով, ժամանակակից հյուսիսային կլասիցիզմի տիպիկ օրինակ է: 1927 թվականին Ասպլունդը մասնակցեց նաև Վիբորգի քաղաքային գրադարանի նախագծերի մրցույթին, որտեղ հաղթող ճանաչվեց ֆինն ճարտարապետ Ալվար Աալտոն, որը Ասպլունդին համարում էր իր ուսուցիչը և նախակարապետը[8]:

Մինչև 1930 թվականը, երբ Ստոկհոլմում կայացավ միջազգային ցուցահանդես, Ասպլունդը նախագծում էր խիստ և համապարփակ շինություններ, նվազագույն հարդարմամբ (Ստոկհոլմի քաղաքային գրադարան, 1924-1927 թվականներ): 1930-ական թվականներին նրա ստեղծագործությունների շեշտադրումը տեղափոխվեց ֆունկցիոնալիզմի վրա՝ պահպանելով դասական հավասարակշռությունը (Ստոկհոլմի մանրէաբանական ինստիտուտ, 1933-1937 թվականներ): 1931 թվականից եղել է Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր[9]:

Ասպլունդի ստեղծագործության մասին առավել ամբողջական պատկերը ներկայացված է Ստոկհոլմի Անտառային գերեզմանատան համալիրում, որի վրա նա աշխատել է Սիգուրդ Լևերենցի հետ միասին սկսած 1915 թվականից (այժմ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում): Լևերենցի հետ միասին Ասպլունդը պատասխանատու է եղել 1930 թվականի համաշխարհային ցուցահանդեսի ճարտարապետական ձևավորման համար: Չնայած կառուցված տաղավարների ժամանակավոր բնույթին, դրանց ոճը (ապակուց և պողպատից մոդեռն) իր անհերքելի ազդեցությունն է թողել 20-րդ դարի ճարտարապետության զարգացման վրա: Մասնավորապես, նույն Ալվար Աալտոն, ստանալով Տուրկուի ցուցահանդեսային տաղավարների նախագծի պատվերը, հատուկ եկել է Ստոկհոլմ՝ տեսնելու աշխատանքների ոճն ու ուղղվածությունը[10]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gunnar Asplund
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 StructuraeRatingen.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  7. Gunnar Asplund, "Our architectonic concept of space", reproduced in "Swedish Grace: Modern classicism in Stockholm", International Architect, No. 8, vol. 1, Iss.8, 1982.
  8. Alvar Aalto Arkkitehti / Architect 1898-1976. Helsinki, Rakennustieto / Alvar Aalto Säätiö, 1998.
  9. Энциклопедия Британика. Гуннар Асплунд (անգլ.)
  10. Schildt, G. (1984) Alvar Aalto: The Early Years, Otava:Helsinki. 084780531X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]