Ստեֆանիա Վիլչինսկա
Ստեֆանիա Վիլչինսկա լեհ.՝ Stefania Wilczyńska | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1886[1] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | օգոստոսի 6, 1942[2] (56 տարեկան) կամ օգոստոսի 5, 1942[1] (56 տարեկան) |
Մահվան վայր | Տրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Powiat sokołowski, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լյեժի համալսարան և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | ուսուցչուհի, գրող և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ստեֆանիա (Ստեֆա) Վիլչինսկա (լեհերեն՝ Stefania "Stefa" Wilczyńska, մայիսի 26, 1886[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 6, 1942[2] կամ օգոստոսի 5, 1942[1], Տրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Powiat sokołowski, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ կրթական գործիչ, որ զոհ է գնացել Հոլոքոստին
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեֆանիան ծնվել է Վարշավայում, հրեական հարուստ ընտանիքում (հայրը տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր էր)։ Հայրենի քաղաքում Յադվիգա Սիկորսկայի (լեհ.՝ Jadwiga Sikorska) մասնավոր դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է բելգիական Լիեժ քաղաքի համալսարանի բնագիտական ֆակուլտետում, 1906 թվականին բնագիտություն է ուսումնասիրել նաև շվեյցարական Ժնև քաղաքի համալսարանում[3][4]։ Այնուհետև վերադարձել է Վարշավա և աշխատանքի անցել հրեական որբանոցում, որոշ ժամանակ անց դարձել դրա տնօրենը։ Նրա կյանքում վճռորոշ դեր է խաղացել ծանոթությունը անվանի մանկավարժ Յանուշ Կորչակի հետ։ 1909 թվականին Ստեֆանիան աշխատանքի է անցել վերջինիս ղոկավարած հրեական որբանոցում[5][6] Besides looking after the day-to-day operation of the orphanage, she also organized fundraising activities in support of the orphanage.[7]: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կորչակը զորակոչվել է բանակ, և Ստեֆանիան ինքն է ղեկավարել որբանոցը[8]։
Վիլչինսկան 1934 և 1937 թվականներին այցելել է Պաղեստին։ Անհրաժեշտ բոլոր կարգադրություններն արվել էին և նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտվել, որ նացիստների՝ Լեհաստան ներխուժելու դեպքում նա կարողանա լքել Լեհաստանը և ապաստանել ապահով վայրում, սակայն նա հրաժարվել է օգտվել ընձեռված հնարավորությունից և որբանոցի անձնակազմի ու երեխաների հետ տեղափոխվել է Վարշավայի գետտո։ 1942 թվականի օգոստոսին, Kinder Aktion ծրագրով, հրեական որբանոցների բոլոր երեխաներին ուղարկել են Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարի գազախցիկներ[9]։ Վիլչինսկային ևս մեկ հնարավորություն է տրվել խուսափելու անխուսափելի տառապալից վախճանից, սակայն նա այս անգամ էլ է հրաժարվել՝ գերադասելով այդ ահավոր օրերին ու ժամերին չլքել որբերին, մնալ նրանց հետ և կիսել նրանց դառնադառը ճակատագիրը[5][6]։
Այն վայրում, որտեղ մի ժամանակ եղել է հրեական որբանոցը, ներկայումս հուշատախտակ է փակցված ի հիշատակ Ստեֆանիա Վելչինսկայի[10]։ Վարշավայի հրեական գերեզմանատանը պատրաստվել է Ստեֆանիայի խորհրդանշական շիրիմը նրա ծնողների գերեզմանների կողքին[11]։ Երուսաղեմի մերձակայքում՝ Հողմասարի վրա հուշարձան է կանգնեցվել ի պատիվ Ստեֆանիա Վիլչինսկայի և Յանուշ Կորչակի։
1947 թվականին Ս. Վիլչինսկան հետմահու պարգևատրվել է Լեհաստանի «Վաստակի խաչ» արծաթե շքանշանով[12]։
2004 թվականին Վարշավայում լույս է ընծայվել ողբերգաբար զոհված մանկավարժի «Խոսք՝ ուղղված երեխաներին ու մանկավարժներին» գիրքը[13]։
2013 թվականի մայիսին մի խումբ լեհ հասարակական գործիչներ հանդես են եկել դիմումով՝ առաջարկելով Լեհաստանի հրեաների թանգարանի հարևանությամբ գտնվող ծառուղին կոչել Ստեֆանիա Վիլչինսկայի անունով[14]։
2015 թվականին Լեհաստանում մի շարք գրքեր են հրատարակվել՝ նվիրված Ստեֆանիա Վիլչինսկայի կյանքի պատմությանը[15]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кан Ж. Педагогика Януша Корчака и еврейское воспитание / Жерар Кан; пер. с нем. И. Шиповой под ред. О. Медведевой. — М.: Рос. общ-во Януша Корчака, 2000. — 178 с. — 1000 экз. — ISBN 5-900365-33-6
- Лифтон Б.-Дж. Король детей: Жизнь и смерть Януша Корчака = Lifton B.-J. The king of children: The Life and Death of Janusz Korczak / пер. с англ. И. Гуровой и В. Генкина. — М.: Текст, 2004. — 400 с. — ISBN 5-7516-0479-2
- Merżan I. Pan Doktór i pani Stefa: wspomnienia. — Warszawa: Wydawnictwa Szkolne i Pedagogiczne, 1979.(լեհ.)
- Merżan I. Aby nie uległa zapomnieniu: Rzecz o Domu Sierot, Krochmalna 92 / Ida Merżan. — Warszawa: Nasza Księgarnia, 1987. — 137 p.(լեհ.)
- Kicińska M. Pani Stefa / Magdalena Kicińska. — Warszawa: Wyd.Czarne, 2015. — 272 p. — ISBN 978-83-8049-087-1(լեհ.)
- Einat A. Kochana Stefo / Amela Einat. — Warszawa: Nowy Swiat; Glilit Books, 2015.(լեհ.)
- Հոդվածներ
- Veerman Ph. In the Shadow of Janusz Korczak: The Story of Stefania Wilczynska(անգլ.) = [В тени Януша Корчака: История Стефании Вильчинской] // The Melton Journal. —N. Y., 1990. — В. Spring. — № 23. — С. 8, 15.
- Mazur E., Pawlak G. Stefania Wilczyńska – a companion in Janusz Korczak’s struggle(անգլ.) // Quaderni di Palazzo Serra. — 2014. — № 24. — С. 128—140. — ISSN 1970-0571.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=28819
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118858831 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Лифтон Б.-Дж. Гл. 8: Решение // Король детей: Жизнь и смерть Януша Корчака = Lifton B.-J. The king of children: The Life and Death of Janusz Korczak / пер. с англ. И. Гуровой и В. Генкина. — М.: Текст, 2004. — 400 с. — ISBN 5-7516-0479-2
- ↑ Ковалевич П. (2011-08-08)։ «Корчак и его дети»։ Jewish.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-25-ին։ Վերցված է 2016-01-06
- ↑ 5,0 5,1 «Stefania Wilczynska»։ Spots of Light: Women in the Holocaust։ The World Holocaust Remembrance Center։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-25-ին։ Վերցված է 2019-04-22
- ↑ 6,0 6,1 Webb Chris (2014)։ The Treblinka Death Camp: History, Biographies, Remembrance։ էջ 302։ ISBN 3838265467
- ↑ «Ms. Stefania — Janusz Korczak’s Closest Associate»։ Jewish Historical Institute։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է 2019-04-22
- ↑ «In the Shadow of Janusz Korczak — The Story of Stefania Wilczynska»։ The Melton Journal: 8,15։ Spring 1990
- ↑ Лифтон Б.-Дж. Гл. 37: Последний марш. Шестое августа 1942 // Король детей: Жизнь и смерть Януша Корчака = Lifton B.-J. The king of children: The Life and Death of Janusz Korczak / пер. с англ. И. Гуровой и В. Генкина. — М.: Текст, 2004. — 400 с. — ISBN 5-7516-0479-2
- ↑ Winstone Martin (2010)։ The Holocaust Sites of Europe: An Historical Guide։ էջ 190։ ISBN 0857730282
- ↑ «Wyniki wyszukiwania» (լեհերեն)։ Վերցված է 2016-01-06
- ↑ «M.P. 1947 nr 103 poz. 685» (լեհերեն)։ ISAP. Kancelaria Sejmu RP։ Վերցված է 2016-01-06
- ↑ Wilczyńska St. Słowo do dzieci i wychowawców = Слово детям и педагогам / Stefania Wilczyńska ; wybór i oprac. B. Puszkin, M. Ciesielska. — Warszawa: Ośrodek Dokumentacji i Badań Korczakianum; Muzeum Historyczne m.st. Warszawy, 2004. — 262 p. — (Z Kręgu Korczaka. Tematy, Ludzie, Dokumenty). — ISBN 9788388477157
- ↑ «Czy Warszawa uhonoruje Stefanię Wilczyńską?» (լեհերեն)։ Izrael.org.il։ 2013-05։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-09-ին։ Վերցված է 2016-01-09
- ↑ Бурек Я. (2015-03-23)։ «Вышла в свет книга о Стефании Вильчинской»։ Виртуальный Штетл։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-01-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Spots of Light — Women in the Holocaust | Stefania Wilczynska» (անգլերեն)։ Yad Vashem The Holocaust Martyrs' and Heroes' Remembrance Authority։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-25-ին։ Վերցված է 2016-01-07
Kochana pani Stefa Док. фильм. Реж. Беата Бель (լեհ.՝ Beata Biel). Fundacja im. prof. M. Schorra.(լեհ.)
|