Jump to content

Ստեֆանիա Սանդրելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանիա Սանդրելլի
իտալ.՝ Stefania Sandrelli
Ծնվել էհունիսի 5, 1946(1946-06-05) (80 տարեկան)
ԾննդավայրՎիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր, դերասանուհի և ռեժիսոր
Համատեղ ապրող(ներ)Gino Paoli?
Երեխա(ներ)Amanda Sandrelli?
Պարգևներ և մրցանակներ
stefaniasandrelli.it

Ստեֆանիա Սանդրելլի (իտալ. Stefania Sandrelli, հունիսի 5, 1946(1946-06-05), Վիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա), իտալացի դերասանուհի, Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակակիր (1969 թ.)։ Արժանացել է ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանին, իտալական «Դավիդ դի Դոնաթելլո» ազգային կինոմրցանակի եռակի մրցանակակիր։ Կինոարվեստում ունեցած ներդրումների համար նրան հանձնվել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակը (2005 թ.)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանիա Սանդրելլին ծնվել է Վիարեջոյում ` միջին դասի իտալական ընտանիքում։ Նրա հայրը մահացել է, երբ Ստեֆանիան դեռ ութ տարեկան էր[2][3]։ 14 տարեկանում մասնակցել է «Միս Իտալիա» գեղեցկության մրցույթին, իսկ մեկ տարի անց հաղթել է իր հայրենի քաղաքում կայացած նմանատիպ մրցույթում։

Ստեֆանիա Սանդրելլիի կինոդեբյուտը կայացել է 1961 թվականին, երբ նա նկարահանվել է «Գիշերային երիտասարդություն» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է «Ֆաշիստական ղեկավարը» և «Ամուսնալուծություն իտալական ձևով» կինոնկարներում։ Այդ ֆիլմերում նրա խաղընկերներն էին Ուգո Տոնյացին և Մարչելլո Մաստրոյանին։ Նա նկարահանվել է ռեժիսորներ Պիետրո Ջերմիի, Բեռնարդո Բերտոլուչիի, Կառլո Լիձանիի, Տինտո Բրասի և այլոց ֆիլմերում։

Ստեֆանիա Սանդրելլիի ֆիլմերում ներկայացվում էր ոչ միայն նրա հիանալի արտաքինն ու հմայքը, այլ նաև նրա արտասովոր տաղանդը։ Այդ ֆիլմերից կարելի է առանձնացնել «Գայթակղված ու լքված» (1964 թ.), «Ես նրան լավ գիտեի» (1965 թ.), «Կոնֆորմիստը» (1970 թ.), «Ալֆրեդո, Ալֆրեդո» (1972 թ.), «Ոստիկանական կոլտ - Պիթոն 357» (1976 թ.), «Խցանում - անհավանական պատմություն» (1979 թ.), «Բանալին» (1983 թ.), «Կինը հայելու մեջ» (1984 թ.), «Ակնոց ոսկյա շրջանակով» (1987 թ.) և այլ կինոնկարներ։ Բացի այդ Ստեֆանիա Սանդրելլին նկարահանվել է ֆրանսիացի, իսպանացի և պորտուգալացի ռեժիսորների ֆիլմերում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանիա Սանդրելլին երկարատև սիրավեպ է ունեցել իտալացի երգիչ Ջինո Պաոլիի հետ, չնայած այն հանգամանքին, որ վերջինս ամուսնացած էր։ Նրանց դուստրը՝ Ամանդա Սանդրելլին նույնպես դերասանուհի է։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1961Գիշերային երիտասարդությունGioventù di notteԿլաուդիա
1961Ֆաշիստական ղեկավարըIl federaleԼիզա
1961Ամուսնալուծություն իտալական ձևովDivorzio all'italianaԱնժելա
1963Գեղեցկուհին ԼոդիիցLa bella di LodiՌոբերտա
1963ԿույսերըLes viergesՄարիա Կլոդ
1963Ավագ ՖերշոնL'aîné des FerchauxԱնժի
1963Գայթակղված ու լքվածSedotta e abbandonataԱգնեսա Ասկալոնե
1964Հաջողություն և սերLa chance et l'amourՀելենա Ֆայլարդ
1965Ես նրան լավ գիտեիIo la conoscevo beneԱդրիանա Աստարելի
1967ԲարոյազուրկըL'immoraleՄարիսա Մալագուգինի
1968ԶուգընկերըPartner.Կլարա
1968Գրամինիի սիրուհինL'amante di GramignaՋեմմա
1970ԿոնֆորմիստըIl conformistaՋուլիա
1970Բրանկալեոնեն խաչակրաց արշավանքներումBrancaleone alle crociateՏիբուրզիա դա Պելլոչա
1971Մորմի սև որովայնըLa tarantola dal ventre neroԱննա Տելլինի
1972Սատանան ուղեղումIl diavolo nel cervelloՍանդրա
1972Ալֆրեդո, ԱլֆրեդոAlfredo AlfredoՄարիա Ռոզա Կավարոնի
1974Հանցագործություն հանուն սիրոDelitto d'amoreԿարմելա Սանտորո
1974Մենք այնպես էինք սիրում միմյանցC'eravamo tanto amatiԼուչիանա Զանոն
1976Ոստիկանական կոլտ «Պիթոն 357»Police Python 357Սիլվիա Լեոպարդի
1976Հարսանեկան ճամփորդությունLe voyage de nocesՍառա
1976ԿախարդներըLes magiciensՍիլվիա
1976Քսաներորդ դարNovecentoԱնիտա
1976Այն տարօրինակ պատահարներըQuelle strane occasioniԴոնաթելլա
1978Ես պատկանում եմ ինձIo sono miaՎանինա Մագրո
1978Ուր ես դու մեկնում արձակուրդինDove vai in vacanza?Ջուլիանա
1979Խցանում - անհավանական պատմությունL'ingorgoԹերեզա
1979Լողի ուսուցիչըLe maître-nageurՄարիա
1979ՍանդղավանդLa terrazzaՋիովաննա
1980Ճշմարտություն Սավոլտայի գործի մասինLa verdad sobre el caso SavoltaԹերեզա
1980Դեզիդերիա. Ներքին աշխարհDesideria: La vita interioreՎիոլա
1980ԼուլուLulùԼուլու
1981ԱնհնազանդությունLa disubbidienzaԱնժելա
1982Բացառապես ճշմարտանման էEccezzziunale... veramenteԼորեդանա
1982Իմ գեղեցիկ, իմ գեղեցկուհիBello mio, bellezza miaԿլարաբելլա
1983ԲանալինLa chiaveԹերեզա Ռոլֆե
1984Կինը հայելու մեջUna donna allo specchioՄանուելա
1984Կախարդական ակնթարթIl momento magicoՖրանչեսկա
1984Ինձ դատի տուրMi faccia causaՌոզաննա Բիանչինի
1985ՈւշադրությունL'attenzioneԼիվիա
1985Մայր ԷբեMamma EbeՍանդրա Ագոստինի
1985Հուսով ենք, որ աղջիկ կլինիSperiamo che sia femminaԼոլի
1986Ամերիկյան կինըLa sposa americanaԱննա
1986ԸնտանիքLa famigliaԲեատրիչե
1986Հարսնացուն հիասքանչ էրLa sposa era bellissimaԿարմելա
1987Դ'ԱնունցիոD'AnnunzioԷլվիրա Ֆրատերնալի Լեոնի
1987Ակնոց` ոսկյա շրջանակովGli occhiali d'oroՍինյորա Լավեցոլի
1987Պիղատոս Պոնտացու կողմիցSecondo Ponzio PilatoԿլաուդիա
1988ՍտրադիվարիStradivariԱնտոնիա Մարիա
1988Մինյոնը մեկնել էMignon è partitaմայր
1988Սատանայի ճուտըIl piccolo diavoloՊատրիցիա
1989Այլանդակ քեռինLo zio indegnoԻզաբելլա
1989Անմեղ կինը և հիվանդ ամուսինըLa moglie ingenua e il marito malatoՋոլանդա Կադոր
1990Տարօրինակ հիվանդությունIl male oscuroՍիլվանա
1990Էվելինան և իր երեխաներըEvelina e i suoi figliԷվելինա
1990ԱֆրիկուհինL'africanaԱննա
1992Խոզապուխտ, խոզապուխտJamón Jamón-
1992Ինձ Օմար մի անվանեքNon chiamarmi OmarՄոնիկա
1993Հանուն սիրո, միայն հանուն սիրոPer amore, solo per amoreԴորոթեա
1993Պոչի հարվածColpo di codaՖրանչեսկա
1994Սեր և խավարOf Love and ShadowsԲեատրիս
1994Փակ աչքերովCon gli occhi chiusiԱննա
1995Խուսանավող գեղեցկությունStealing BeautyՆոեմի
1995ՍառնաշաքարներCaramelleԱննա
1996ՀավերժահարսըNinfa plebeaՆունցիատա
1998ԸնթրիքLa cenaԻզաբելլա
1998ԱմուսնություններMatrimoniՎերա
1999Սիրային գործարքTatiana, la muñeca rusaՄարթա
1999Մերկ մախանVolavéruntՄարիա Լուիզա դե Պարմա
2000Լուսնի մյուս կողմըL'altra cara de la llunaՋուլիա
2001Վերջին համբույրըL'ultimo bacioԱննա
2001Գեղեցկության սրահըIl bello delle donneԱննա Բորզի
2001Եղբայր և քույրFigli/HijosՎիկտորիա Ռամոս
2003Կյանքն ինչպես կաLa vita come vieneՄերի
2004Ռենցոն և ԼյուչիանRenzo e LuciaԱգնեսա
2004Սիրո խոհանոցային պատմությունMai storie d'amore in cucinaԼուիզա
2008Հիանալի օրUn giorno perfettoԱդրիանա
2009ՊուչինիPucciniԱլբինա
2009Ինչ լավ է, որ դու կասMeno male che ci seiՆոննա Ալեգրա
2010Առաջին հիասքանչըLa prima cosa bellaԱննա
2010ԿիրքLa passione-
2010Իմ կյանքի կինըLa donna della mia vitaԱլբա
2011Լրացուցիչ օրIl giorno in piùՋակոմոյի մայրը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Gino Moliterno (2009). The A to Z of Italian Cinema. Scarecrow Press, 2009. ISBN 0810870592.
  2. ↑ Lino Miccichè. Io la conoscevo bene di Antonio Pietrangeli: infelicità senza dramma. Associazione Philip Morris progetto cinema, 1999. ISBN 887180273X.
  3. ↑ Elio Girlanda. Stefania Sandrelli. Gremese Editore, 2002. ISBN 8884401739.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանիա Սանդրելլի» հոդվածին։