Ստեֆանա Վելիզար Թեոդորանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանա Վելիզար Թեոդորանու
Ծնվել էհոկտեմբերի 17, 1897(1897-10-17)
ԾննդավայրՍանկտ Մորից, Գրաուբյուդեն, Շվեյցարիա
Վախճանվել էմայիսի 31, 1995(1995-05-31) (97 տարեկան) կամ մայիսի 30, 1995(1995-05-30)[1] (97 տարեկան)
Վախճանի վայրՌումինիա
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Լեզուռումիներեն
Քաղաքացիություն Ռումինիա
 Ștefana Velisar Teodoreanu Վիքիպահեստում

Ստեֆանա Վելիզար Թեոդորանու (ռումիներեն՝ Ștefana Velisar Teodoreanu, հոկտեմբերի 17, 1897(1897-10-17), Սանկտ Մորից, Գրաուբյուդեն, Շվեյցարիա - մայիսի 31, 1995(1995-05-31) կամ մայիսի 30, 1995(1995-05-30)[1], Ռումինիա), ռումինացի վիպասան, պոետ և թարգմանչուհի, գրող Իոնել Թեոդորանուի կինը[2][3]։ Նրա վաղ շրջանի գործերը, որոնք ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, հիմնականում պատմում են գավառական կանանց (այնպիսին, ինչպիսին ինքն էր) ներքին հակասությունների ու «բարոյական փոթորիկների» մասին։ Հաճախ իր ստեղծագործություններով լրացնելով ամուսնու աշխատանքները` Ստեֆանա Թեոդորանուն ժամանակին դրական գնահատական է ստացել քննադատների կողմից, սակայն արդյունքում բացասական քննադատության է արժանացել «հովվերգական» ու «դիդակտիկ» գրքերի համար։ Ինչպես և իր ամուսինը, Վելիզարը հակակոմունիստ էր և օգնում էր գրողներին ու քաղաքական գործիչներին, ովքեր հետապնդվում էին Ռումինիայի կոմունիստական ռեժիմի կողմից։ Նա շարունակել է տպագրվել նաև ավելի ուշ, գլխավորապես անցնելով համատեղ թարգմանչական աշխատանքի (մինչև 1960-ական թվականներ) և ռուս դասական գործերի` ռումիներեն թարգմանությամբ ճանաչում է ձեռք բերել։ Այդ ժամանակահատվածում նա այրիացել է. ամուսինը մահացել է իրենց ընտանիքի վրա «կոմունիստական ճնշման» ամենաթեժ ժամանակ։ Նրա փեսան, ինչպես նաև` ընկերը` Դինու Պիլան, բանտարկվել են, իսկ շատ ծանոթներ լքել են Ռումինիան։ Ավելի ուշ, երբ իրադրությունը բարվոք է դարձել, Վելիզարն ապրել է հանգիստ և խաղաղ կյանքով և ի վերջո հեռացել է Văratec վանք։ Նրա ուշ շրջանի աշխատանքները հիշողություններ են եղել ամուսնու հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև` հրապարակել է Պիլայի ընտանիքին ուղարկած իր նամակները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և գրական մեկնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանան ծնվել է շվեյցարական առողջարանային Սանկտ Մորից քաղաքում. նրա ծնողներն էին դիվանագետ Ստեֆան Լուպասցկուն (1872-1946) և ֆրանսահպատակ Մարիա Մազուրյեն։ Ստեֆանիի հայրը, լինելով մասոնական օթյակի բարձրաստիճան անդամ, ծագում էր Մոլդովայի բոյարական ազնվականներից։ Քանի որ հայրը հաճախ զբաղված էր գործողումներով և դիվանագիտական այցելություններով, Ստեֆանիին դաստիարակել են հիմնականում ռումինացի ազգականները։ Ըստ ընկերներին ավելի ուշ պատմած պատմությունների` Ստեֆանան նախնական կրթությունն ստացել է Ֆրանսիայում։ Հետո նա ավարտել է Բուխարեստի օրիորրդաց կենտրոնական դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական արշավանքների ժամանակ նա իր ազգականների հետ ապրել է Յաշում. հենց նրանց միջոցով էլ առաջին անգամ մոտավորապես 1916 թվականին հանդիպել է այն ժամանակ ուսանող և սկսնակ գրող Իոնել Թեոդորանուին։ Ըստ բանաստեղծուհու խոսքերի` նա անմիջապես գրավվել է իր «սև, փայլուն աչքերով» և առաջին գրական փորձերով։ 1919 թվականի մայիսին Իոնելի` Ստեֆանիին ուղղված սիրո խոստովանությամբ բանաստեղծությունները հայտնվել են «Գրական ամսագրում»։ 1920 թվականին նրանք ամուսնանում են։ Նրանք ունենում են երկվորյակ երեխաներ։ Երիտասարդ ընտանիքն ապրում էր Յաշում և երկար ժամանակ հարևանություն էր անում Պետեր Պոնիի և Ալեքսանդր Ֆիլիպեդի հետ։ Ընտանիքի մտերիմ ընկերն էր նաև վիպասան Միխայիլե Սադովյանուն, ում հետ նրանք 1934 թվականին եղել են Թուրքիայում։ Ստեֆանան Viaţa Românească սալոնի հաճախակի հյուրն էր. նրա սեփական առաջին աշխատանքը հրապարակվել է 1929 թվականին, Bilete de Papagal ամսագրում։ Ստեֆանան նաև համագործակցել է Revista Fundaţiilor Regale և Familia ամսագրերի հետ։ Նրա «Վելիսար» կեղծանունն օգտագործվել է նրա ամուսնու գլխավոր ստեղծագործության մեջ` բնութագրելով մի հերոսի, որն անմիջականորեն ստեղծվել էր Ստեֆանիի կերպարով։

Ստեղծագործական ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին տեղափոխվելով Բուխարեստ` ընտանիքը բնակվել է Ռոմուլուս փողոցում գտնվող առանձնատանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ոչ շատ առաջ Վելիսարը հրատարակել է «Հին օրացույց» վերնագրով վեպ` դրա համար արժանանալով Ռումինիայի մտավորականների ասոցիացիայի մրցանակին։ Այս գրքին հաջորդել են այլ ստեղծագործություններ ևս. 1940 թվականին հրատարակվել է «Առօրյա կյանք» վեպը, իսկ 1943 թվականին՝ «Հավն ու աղջիկը» լիրիկական գրքույկը։ Գրողի արձակը, որ հաճախ քննադատվել է «կանացի օծանելիքի քվինտէսենցիայի» համար, հակված էր դեպի քնարերգություն։ 1939 թվականին գրաքննադատ Էուգեն Լովինեկուն գրել է, որ Թեոդորանուի «շատ նուրբ տաղանդը» առանձնացրել է նրան այլ գրողներից։ Ըստ հետազոտող Ելենա Պանաիտի` Թեոդորանուի ստեղծագործություններում երևում է Ռաբինդրանաթ Թագորի, Լև Տոլստոյի և Իվան Տուրգենևի ազդեցությունը։ Ինքը` Ստեֆանա, հասուն տարիքում էլ Թագորի ստեղծագործության մոլի երկրպագուն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bianca Burța-Cernat Fotografie de grup cu scriitoare uitate: proza feminina interbelică. — Bucharest: Cartea Românească, 2011. — Burța-Cernat с. — ISBN 978-973-23-2946-7
  • Ion Lazu Odiseea plăcilor memoriale. — Bucharest: Editura Biblioteca Bucureștilor, 2012. — Burța-Cernat с. — ISBN 978-606-8337-37-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանա Վելիզար Թեոդորանու» հոդվածին։