Ստեփան Կուրտիկյան (լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Կուրտիկյան (այլ կիրառումներ)
Ստեփան Կուրտիկյան
Ծնվել է1863
ԾննդավայրԲուրսա, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1944(1944-01-25)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունթարգմանիչ և լեզվաբան

Ստեփան Հարությունի Կուրտիկյան (1863, Բուրսա, Օսմանյան կայսրություն - հունվարի 25, 1944(1944-01-25), Ստամբուլ, Թուրքիա), հայ լեզվաբան, թարգմանիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բուրսայի Գևորգյան վարժարանը, 1890-1895 թվականներին եղել է նույն վարժարանի տնօրենը։ 1895 թվականից ապրել է Կոստանդնուպոլիսում, զբաղվել գրական-մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և գրաբար, ստեղծագործել այդ լեզուներով, աշխատակցել «Արևելք», «Բյուզանդիոն», «Բյուրակն», «Ճերիտիեի շարժիե» պարբերականներին, գրել հատկապես հայ-պարսկական լեզվական առնչությունների վերաբերյալ հոդվածներ։ 1887 թվականին թուրքերեն թարգմանությամբ հրատարակել է արաբ և պարսիկ բանաստեղծների ու փիլիսոփաների ընտրյալ բանաստեղծություններն ու ասացվածքները։ 1901 թվականին լույս է տեսել Կոստանդնուպոլիսի «Օսմանյան տաղաչափություն» ուսումնասիրությունը (հայերեն), 1929 թվականին՝ «Հիշողություն» բանաստեղծությունների ժողովածուն (թուրքերեն)[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  2. «AV Production - Ստեփան Կուրտիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-30 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 35 CC BY-SA icon 80x15.png