Սվանտե Պաաբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվանտե Պաաբե
շվեդ.՝ Svante Pääbo
Professor Svante Paabo ForMemRS.jpg
Ծնվել էապրիլի 20, 1955(1955-04-20)[1][2] (64 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունգենետիկ
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Max Planck Institute for Evolutionary Anthropology?
Գործունեության ոլորտգենետիկա, Human evolutionary genetics? և paleogenetics?
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[3] և Լոնդոնի թագավորական ընկերություն[4]
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Պարգևներ«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Կարուսի մեդալ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ[5] Ernst Schering Prize? Քիստլերի մրցանակ Gruber Prize in Genetics? Max Delbrück Medal? Gottfried Wilhelm Leibniz Prize? Keio Medical Science Prize? Breakthrough Prize in Life Sciences?[6] Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Դեն Դեվիդի մրցանակ Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ[7] Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ Leipziger Science Award? և Louis-Jeantet Prize for Medicine?
ՀայրՍունե Բերգստրյոմ
Կայքemail.eva.mpg.de/~paabo/
Svante Pääbo Վիքիպահեստում

Սվանտե Պաաբե կամ Սվանտե Պեբո [8] (շվեդ.՝ Svante Pääbo, ապրիլի 20, 1955(1955-04-20)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ կենսաբան, պոպուլյացիոն գենետիկայի մասնագետ: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, Լեոպոլդինայի (2001), ԱՄՆ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ (2004)[9], Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի (2015)[10] և Լոնդոնի թագավորական ընկերության (2016) անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982) կենսաքիմիկոս Սունե Բերգստրամի որդին է: Մայրը՝ Կարին Փիեբոն, էստոնական ծագում ունի:

Պաաբեն սովորել է թարգմանիչների դպրոցում, 1975 թվականից Ուփսալայի համալսարանում սովորել է եգիպտագիտություն, ռուսաց լեզու, գիտության և բժշկության պատմություն: Ատենախոսություն է պաշտպանել մոլեկուլային իմունոլոգիայի բնագավառում (1986): Այնուհետև նա կարճ ժամանակ աշխատել է Ցյուրիխի համալսարանի մոլեկուլային կենսաբանության կենտրոնում և Լոնդոնի քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտում: 1987-1990 թվականներին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի ասպիրանտուրայում ուսանելիս՝ Ալլան Ուիլսոնի լաբորատորիայում, նա զբաղվում էր հանածոների և նորագույն ժամանակաշրջանում ոչնչացված կենդանիներից գենետիկական նյութերի առանձնացումով: 1990-1997 թվականներին` Մյունխենի համալսարանի ընդհանուր կենսաբանության պրոֆեսոր էր, 1997 թվականից` Լայպցիգի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գենետիկայի ամբիոնի վարիչ:

2008 թվականին նա ամուսնացավ իր գործընկեր Լինդա Վիգիլանտի հետ, որի հետ միասին 2005 թվականին որդի էին ունեցել՝ Ռունին: Ըստ Neanderthal Man: In Search of Lost Genomes՝ Պաբլոն երկսեռական է եղել և, նա ենթադրում է, որ մինչև Լինդա Վիգիլանտին հանդիպելը գեյ է եղել: Այժմ ունեն որդի և դուստր[11][12]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաաբոն գիտության այնպիսի ճյուղի հիմնադիրներից մեկն է, ինչպիսին է հնէածագումնաբանությունը, որը ծագումնաբանական մեթոդներով ուսումնասիրում է առաջին մարդկանց և հոմինիդներին: Նա սկսեց աշխատել այս ոլորտում 1984 թվականին՝ եվրոպական թանգարանների հավաքածուներից հին եգիպտական մումիաների ուսումնասիրությամբ, որոնցից նա օգտվել է եգիպտագիտության ուսուցչի միջոցով: 1985 թվականին պատմության մեջ առաջին անգամ գենետիկ նյութը հանվեց մումիաներից[13]: 2006 թվականին նա հայտարարեց նեանդերթալցու գենի ամբողջական ապակոդավորման պլանի մասին: 2009 թվականի փետրվարին հրապարակվեցին առաջին նախնական արդյունքները, իսկ 2010 թվականի մայիսին դրանք հրապարակվեցին «Science» ամսագրում: 2010 թվականի մարտին Պաաբո խումբը, որն ուսումնասիրում էր Ալթայի Դենիսովայի քարանձավում հայտնաբերված ոսկորների բեկորից դուրս բերված ԴՆԹ-ն, եկավ այն եզրակացության, որ հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել անհայտ տեսակի հոմինիդ, դենիսովյան մարդը: 2016 թվականին Պաաբո խումբը հրապարակեց մի աշխատություն, որում ամբողջ աշխարհի գրեթե 2000 մարդու գեների համեմատական վերլուծության հիման վրա եզրակացվեց, որ գոյություն են ունեցել նեանդերթալցիների և բանական մարդու տարբեր խմբերի միջև խաչասերման առնվազն երեք դրվագ[14][15]:

«Պաաբո» խմբի 2002 թվականի զեկույցը, այսպես կոչված, «լեզվական գեն» FOXP2-ի հայտնաբերման վերաբերյալ, առաջացրել էր համատարած հասարակական ռեզոնանս և գիտական քննարկումներ: Պաաբոն հանդիսանում է Եվրոպական ակադեմիայի (1998), Բեռլին-Բրանդենբուրգյան գիտությունների ակադեմիայի (1999), Սաքսոնյան գիտությունների ակադեմիայի (2004), Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (2011):

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — Լեյբնիցի անվան մրցանակ
  • 1998 — Max Delbrück Medal մրցանակ
  • 1999 — Լեոպոլդինի Carus-Medaille մրցանակ
  • 2003 — Leipziger Wissenschaftspreis մրցանակ
  • 2003 — Ernst Schering Prize համանուն հիմնադրամի մրցանակ
  • 2005 — Louis-Jeantet Prize for Medicine մրցանակ[16]
  • 2009 — Կիստլերի մրցանակ[17]
  • 2010 — Newcomb Cleveland Prize մրցանակ[18]
  • 2013 — Գրուբերի մրցանակ Պոպուլյացիոն գենետիկայի բնագավառում կատարած հետազոտության համար[19]
  • 2014 - Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ, «Հնէածագումնաբանության և հնագիտության բնագավառում ակնառու ձեռքբերումների համար»[20] (Ա. Պ. Դերեվյանկոյի հետ միասին)
  • 2016 — Կեյո մրցանակ
  • 2016 — Բժշկության բնագավառում առաջընթացի մրցանակ
  • 2017 — Դեն Դեվիդի մրցանակ
  • 2018 — HFSP Nakasone Award մրցանակ
  • 2018 — Աստուրիայի արքայադստեր մրցանակ
  • 2018 — Կյորբերի համանուն հիմնադրամի մրցանակ
  • 2018 — Նիրենբերգի մրցանակ, SIO
  • Ուայլի համանուն հիմնադրամի մրցանակ (2019)
  • Դարվին- Ուոլլեսի մեդալ (2019)
  • Իռլանդիայի Գալվեյի ազգային համալսարանի պատվավոր դոկտոր (2015)[21]

Պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով (2008) և «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության առջև վաստակի համար» Մեծ խաչ շքանշանով (2009)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն
  • Сванте Пэабо. Неандерталец. В поисках исчезнувшего генома. — М.: АСТ. Corpus — 2018. — 416 с. — ISBN 978-5-17-091066-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #126792062 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
  3. https://www.ae-info.org/ae/User/Pääbo_Svante
  4. https://royalsociety.org/people/svante-paabo-12888
  5. http://www.ras.ru/digest/showdnews.aspx?_language=ru&id=2d87a5dc-b3b5-4847-b0ad-5376c5af82f7
  6. https://breakthroughprize.org/Laureates/2
  7. http://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2018-svante-paabo.html
  8. Как правильно передавать фамилию Pääbo?
  9. Svante Paabo
  10. Svante Pääbo | Liste des membres de l'Académie des sciences / P | Listes par ordre alphabétique | Listes des membres | Membres | Nous connaître
  11. Powledge Tabitha M. (6 March 2014)։ «Sexy Science: Neanderthals, Svante Pääbo and the story of how sex shaped modern humans»։ Genetic Literary Project։ Վերցված է 3 August 2019 
  12. Pääbo Svante (2014)։ Neanderthal Man: In Search of Lost Genomes։ Basic Books։ ISBN 978-0-465-02083-6 
  13. Harold M. Schmeck Jr (1985-04-16)։ «Intact Genetic Material Extracted from an Ancient Egyptian Mummy»։ New York Times 
  14. Svante Pääbo et al. Excavating Neandertal and Denisovan DNA from the genomes of Melanesian individuals(անգլ.) // Science. — 2016. — Vol. 352. — С. 235—239. — doi:10.1126/science.aad9416
  15. «Мы скрещивались с неандертальцами трижды»։ XX2 век։ 2016-03-25։ Վերցված է 2016-10-26 
  16. Louis-Jeantet Prize
  17. «Foundation For the Future has selected Dr. Svante Pääbo as the 2009 winner of the Kistler Prize.»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է 2011-07-27 
  18. «FEBS MEDALS: The Theodor Bücher Lecture and Medal»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է 2011-07-27 
  19. «Gruber Genetics Prize for Svante Pääbo»։ MAX-PLANCK-GESELLSCHAFT։ Վերցված է 2013-04-06 
  20. «Большая золотая медаль РАН имени М. В. Ломоносова» 
  21. «ONE OF WORLD’S MOST INFLUENTIAL SCIENTISTS TO SPEAK AT NUI GALWAY»։ Վերցված է 2015-06-13 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]