Jump to content

Սպիտակ փիղ (խոսվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանգոնից դուրս գտնվող սպիտակ փիղ, 2013

Սպիտակ փիղ (անգլ. white elephant ), անգլերեն արտահայտություն է (իդիոմ)։ Նշանակում է որոշակի սեփականություն, գույք, որի պահպանման ծախսերը սեփականատերը ստիպված է հոգալ՝ փոխարենը նրանից չստանալով ոչ մի օգուտ[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածը անգլերեն լեզվի մի խոսվածքի մասին է։

«Սպիտակ փիղ» տերմինը ծագում է հարավարևելյան սուրբ սպիտակ փղերից, որոնց պահում էին Բիրմայի, Թաիլանդի, Կամբոջայի և Լաոսի միապետները[2]։ Սպիտակ փիղ պահելը համարվում էր նշան (և դեռ այդպես էլ համարվում է Թայլանդում և Բիրմայում), որ արքան թագավորում է արդար և զորությամբ, իսկ թագավորությունը օրհնված է խաղաղության և բարգավաճման։ Սպիտակ փիղը նաև նշանակում էր, որ իր տերը մեծ ունեցվածք ունի և գործերը լավ են գնում։ Դրանից օգտվելով՝ միապետները հաճախ էին նշում իրենց այդպիսի փիղ ունենալը պաշտոնական տիտղոսներում, օրինակ՝ Սինբյուշին, որը գրական նշանակում է սպիտակ փղի տեր և Կոնբաուն դինաստիայի երրորդ միապետ[3]։ Քանի որ այդ կենդանիները համարվում էին սուրբ և օրենքով պաշտպանված էին որևէ աշխատանք կատարելուց, ապա ստանալով այդպիսի նվեր միապետից՝ միաժամանակ նշանակում էր և՛ օրհնություն, և՛ անեծք։ Օրհնություն էր, որովհետև այդ կենդանին սուրբ էր համարվում, և դա նշան էր միապետի բարեհաճության , և անեծք, քանի որ այն չէին կարող ոչ վաճառել, ոչ նվիրել, և ոչ էլ տնտեսության մեջ էր այն կարելի օգտագործել, իսկ խնամքը արժենում էր առասպելական գումարներ։

Սպիտակ փիղ Ամարապուրայի պալատում 1855

Արևմուտքում «սպիտակ փիղ» տերմինը վերաբերում է թանկարժեք բեռի, որը չի արդարացրել սպասելիքները։ Այն առաջին անգամ օգտագործվել է 1600-ականներին և լայնորեն տարածում է ունեցել 1800-ականներին[4]։ Մի աղբյուրի համաձայն՝ այն հայտնի է դառնում Փ. Թ. Բարնումի և Թունգ Թալունգ անունով մի փղի պատմության հետ կապված, որը համարվում էր Բիրմայի սուրբ սպիտակ փիղը։ Շատ ջանքերից և մեծ գումարներ ծախսելուց հետո Բարնումին վերջապես հաջողվում է ձեռք բերել այն Սիամ թագավորից, բայց մեծ է լինում հիասթափությունը, երբ պարզվում է, որ իրականում դա մի սովորական, մոխրագույն փիղ է՝ մի քանի վարդագույն բծերով[5]։

«Սպիտակ փիղ» և «նվիրել սպիտակ փիղ» արտահայտությունները մեծ տարածում են գտնում 19-րդ դարի կեսերին[6]։ Այնուհետև տարածվում են նաև «սպիտակ փղերի փոխանակում» և «սպիտակ փղերի վաճառք» արտահայտությունները 20-րդ դարի սկզբներին[7]։ Շատ եկեղացական շուկաներում կազմակերպում էին «սպիտակ փղերի վաճառք», որտեղ մարդիկ բերում էին մանր զարդարանքներ և այլ ոչ պետքական իրեր՝ դրանց դիմաց ստանալով եկամուտ հետևյալ սկզբունքի համաձայն. ինչը մեկի համար աղբ է, մյուսի համար հարստություն է[8]։

Ժամանակակից անգլերենում այս տերմինը հաճախ վերաբերում է շատ թանկ շինարարական ծրագրի, որը չի արդարացնում սեփականատիրոջ սպասումները, բայց նրա պահպանումը շատ ծախսեր է պահանջում[9][10]։ Այդպիսի «սպիտակ փղերի» օրինակներ են օդանավակայանները[10], կամուրջները[11][12], ամբարտակները[13], առևտրի կենտրոնները[14] և ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության համար կառուցված ֆուտբոլային մարզադաշտերը[15][16]։ Այդ տերմինը վերաբերում է նաև հնացած կամ ժամկետանց ռազմական ծրագրերին, օրինակ՝ ԱՄՆ-ի ռազմածովային «Ալյասկա» տիպի հեծանավերի ստեղծումը։ Ավստրիայում այդ տերմինը վերաբերում է այն աշխատողներին, որոնք բերում են քիչ կամ ընդհանրապես եկամուտ չեն բերում, բայց որոնց չեն կարող ազատել աշխատանքից։

Ռազմածովային բնագավառում «սպիտակ փիղ» տերմինը նշանակում է չափից ավելի թանկ, հզոր, չափազանց սակավաքանակ և այդ պատճառով էլ շատ արժեքավոր մարտական միավոր, որի կորստի վախը և դրա հետ կապված ռազմական և քաղաքական հետևանքները լրջորեն խոչընդոտում են նրա գործնական կիրառման հնարավորությունները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Home : Oxford English Dictionary". oxforddictionaries.com. Retrieved 25 April 2013.
  • "Royal Elephant Stable". Thai Elephant Conservation Center.
  • Leider, Jacques P. (December 2011). "A Kingship by Merit and Cosmic Investiture". Journal of Burma Studies. 15 (2).
  • Ammer, Christine (2013). The American Heritage Dictionary of Idioms, Second Edition. Houghton Mifflin Harcourt. ISBN 0547677537.
  • Harding, Les (1999). Elephant Story: Jumbo and P.T. Barnum Under the Big Top. Jefferson, N.C.: McFarland. p. 110. ISBN 0786406321.
  • Brown, Peter Jensen. "Two-and-a-half Idioms – the History and Etymology of 'White Elephants'". Early Sports 'n' Pop-Culture History Blog. Retrieved 25 June 2014.
  • Morison, Samuel Loring; Morison, Samuel Eliot; Polmar, Norman (2005). Illustrated Directory of Warships of the World: From 1860 to the Present. ABC-CLIO. p. 85. ISBN 1-85109-857-7.
  • "Looking more like white elephant". Agence France-Presse. 14 January 2011. Retrieved 17 April 2011.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Home : Oxford English Dictionary». oxforddictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  2. "Royal Elephant Stable" Արխիվացված 2021-03-09 Wayback Machine. Thai Elephant Conservation Center.
  3. Leider, Jacques P. (December 2011). «A Kingship by Merit and Cosmic Investiture». Journal of Burma Studies. 15 (2).
  4. Ammer, Christine (2013). The American Heritage Dictionary of Idioms, Second Edition. Houghton Mifflin Harcourt. ISBN 0547677537.
  5. Harding, Les (1999). Elephant Story: Jumbo and P.T. Barnum Under the Big Top. Jefferson, N.C.: McFarland. էջ 110. ISBN 0786406321.
  6. Brown, Peter Jensen. «Two-and-a-half Idioms – the History and Etymology of 'White Elephants'». Early Sports 'n' Pop-Culture History Blog. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  7. Brown, Peter Jensen. «Two-and-a-Half More Idioms – "White Elephants" and Yankee Swaps». Early Sports 'n' Pop-Culture History Blog. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  8. Roberta Jeeves, White Elephant Rules
  9. BBC news
  10. 10,0 10,1 The Guardian
  11. Tim Ellis (2013 թ․ նոյեմբերի 8). «State's Longest Bridge Nears Completion, But Budget Cuts May Limit Army's Ability to Use It». KUAC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Russian bridge of trouble opens to world». The New Zealand Herald.
  13. «Dams as white elephants» (PDF). Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  14. Taylor, Adam (2013 թ․ մարտի 5). «New South China Mall: Tour A Ghost Mall». Business Insider. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  15. Guardian Online – Guardian Article regarding Stadio delle Alpi March 2006
  16. «World Cup: Are South Africa's stadiums white elephants? – The Sentinel». Tucsonsentinel.com. 2010 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.