Սպիտակ փիղը (հեքիաթ)
Սպիտակ փիղը, հնդկական ժողովրդական հեքիաթ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթը պատմում է Հիմալայների ստորոտում ապրող մի սպիտակ փղի մասին[1]։ Ըստ սյուժեի, փիղը մի կույր և ծեր մայր ուներ։ Սպիտակ փիղն ամեն օր գնում էր անտառ և համեղ պտուղներ էր հավաքում իր մոր համար ու տալիս ընկերներին, որ տանեն մորը։ Սակայն ընկերներն իրենք էին ուտում հավաքածը։ Փիղը հեռանում է իր ընկերներից և իր մորը տանում է Քանդորանա լեռը։ Մի օր փիղն անտառում հանդիպում է մի մոլորված մարդու և օգնում է նրան դուրս գալ անտառից։ Մարդը, հասնելով Բենարես, տեղի թագավորին խորհուրդ է տալիս գտնել ու իր պալատ բերել սպիտակ փղին։ Փղորսները գտնում են փղին, և նա, չցանկանալով վնասել մարդկանց, թույլ է տալիս իրեն բռնել ու տանել թագավորի պալատ։ Այնտեղ փիղը հրաժարվում է որևէ ուտելիքից և թագավորին պատմում է իր տխրության պատճառը։ Իմանալով ծեր մոր մասին` թագավորը թույլ է տալիս փղին գնալ նրա մոտ։
Փիղը վերադառնում է և խնամում իր ծեր մորը մինչև իր կյանքի վերջը։ Երբ սպիտակ փիղը մահանում է, թագավորը նրա պատվին հուշարձան է կառուցում և ամեն տարի լճի ափին, հուշարձանի մոտ մարդիկ տոնախմբություն են կազմակերպում[2]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ փիղ
- Թագավոր
- Փղի ծեր մայր
- Փղի ընկերներ
- Մոլորված մարդ
- Փղորսներ
Տերմինի կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ փիղ տերմինն ունի նաև այլ կիրառություններ։ Այն անգլիական թևավոր խոսք է (անգլ.՝ white elephant), նշանակում է կարողություն, որը պահելու համար տերը ծախսեր է անում, սակայն փոխարենը որևէ օգուտ չի ստանում։ Փղի կերպարն առհասարակ հաճախ է հանդիպում հնդկական հեքիաթներում, ֆիլմերում, տարբեր ստեղծագործություններում[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հնդկական ժողովրդական հեքիաթներ, թարգմանիչ Ս. Միքայելյան, Երևան, 1989, էջ 120
- ↑ Նույն տեղում, էջ 122
- ↑ «Животные в мофологии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Индийская народная сказка:“Маленькая птичка и слон”