Սպիտակ խաչ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սպիտակ խաչ
Белый крест, К.С.Малевич (White cross).jpg
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1920[1]
ուղղությունսուպրեմատիզմ
նյութկտավ և յուղ
գտնվում էԱմստերդամի քաղաքային թանգարան[1]
հավաքածուԱմստերդամի քաղաքային թանգարան
https://www.stedelijk.nl/en/collection/2173-kazimir-malevich-wit-suprematistisch-kruis կայք

«Սպիտակ սուպրեմատիկ խաչ» (ռուս.՝ «Белый крест», «Белый крест на сером фоне», «Супрематизм», ինչպես նաև «Սպիտակ խաչ մոխրագույն ֆոնի վրա», «Սուպրեմատիզմ»), ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչի վրձնին պատկանող նկար: Հեղինակը կտավը ստեղծել է 1920 թ.-ից 1927 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: «Սպիտակ խաչ» ստեղծագործությունը պատկանում է ռուսական անառարկա սուպրեմատիզմի ուղղությանը, որին անձամբ հեղինակ Մալևիչն անվանել է սուպրեմատիզմ: Յուղաներկով կտավի չափերն են՝ 88 × 68,5 սմ: Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի քաղաքային թանգարանում:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն հաստատուն խաչը, որը Մալևիչը նկարել է սպիտակաթույր երանգով, կազմված է միմյանց հատվող ուղղանկյունիներից, որոնք անցնում են մի կողմից դեպի մյուսը: Ճերմակ խաչը պատկերված է վառ մոխրագույն ֆոնի վրա: Այսպիսով, ստեղծվում է խճանկարի տպավորություն, երբ անհասկանալի է մնում, թե ինչը որ ֆոնի վրա է պատկերված՝ սպիտակ խաչը վառ մոխրագույն ֆոնի՞ն, թե՞ վառ մոխրագույն քառակուսիները սպիտակ ֆոնի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակ խաչ» ստեղծագործությունը ստեղծել է 1920-ից 1927 թվականների միջև ընկած ժամանակահատվածում (ճշգրիտ տվյալները դեռևս ստուգվում են): 1927 թվականին այս աշխատանքը Կազիմիր Մալևիչը ցուցադրոմ է Բեռլինի ցուցահանդեսին, որից հետո նկարը վստահում է բեռլինցի ճարտարապետ Հուգո Հերինգին: 1958 թվականին «Սպիտակ խաչ» կտավն ու Մալևիչի այլ ստեղծագործություններ գնում է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի քաղաքային թանգարանը Հուգո Հերինգի այրուց:

Վանդալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հունվարի 4-ին մոսկվացի նկարիչ, հրեա Ալեքսանդր Դավիդովիչ Բրեները, որպես սովորական այցելու, մոտենում է Ամստերդամի քաղաքային թանգարանում պահպանվող Մալևիչի «Սպիտակ խաչ» ստեղծագործության մոտ և դրա վրա, կանաչ բալոնային ներկով նկարում է դոլարի խորհրդանիշը: Այդ վանդալիստական քայլը Ալեքսանդր Բրեները որակեց որպես բողոքարկում ընդդեմ արվեստի վաճառականության, երբ որևիցե ստեղծագործություն դառնում է զանազան գումարներին համարժեք:

Բրեների քայլը տարբեր ընդունելության արժանացավ: Շատ արվեստագետներ և նկարիչներ այս քայլը որակեցին որպես հակամշակութային և անմիտ ակցիա: Սակայն, որոշ արվեստագետներ էլ համարեցին, որ այս ձևով Բրեները ստեղծել է արվեստի նոր ստեղծագործություն: Այս վանդալիզմի հիմքի վրա ստեղծվեց կարճամետրաժ կինոնկար, որը կոչվում է «Դատ ընդդեմ Բրեների»[2]:

Ամստերդամի քաղաքային թանգարանի տնօրեն Ռուդի Ֆուքսը մամլո ասուլիսի ժամանակ այսպես է արտահայտվել.

Aquote1.png Բրեների այս արարմունքի մեջ մենք մեծ գեղարվեստական իրադարձություն չենք տեսնում: Մենք շատ ենք ցավում այս առթիվ, ինչ որ կատարվեց: Եվ մենք հույժ մտահոգված ենք այն միտումից, որ այլ նկարիչներ մյուսների ստեղծագործություններն են վերացնում:
- Ռուդի Ֆուքս
Aquote2.png

Դատարանը Բրեներին դատապարտեց հնգամսյա պայմանական անազատության, ինչպես նաև երկու տարի արգելեց Ամստերդամի թանգարան մուտք գործել: Ալեքսանդր Դավիդովիչ Բրեները պարտավորվեց նաև ռեստավրացիայի ամբողջ ծախսերն իր վրա վերցնել[3]:

Ռեստավրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում, երբ կատարվեց վերականգնողական աշխատանքները, յուղաներկի ճեղքերի արանքներում կանաչ ներկը դեռևս պահպանվում էր: Բոլորը կարծում էին, որ անհնարին կլինի ամբողջությամբ վերականգնել «Սպիտակ խաչ» ստեղծագործությունը: Սակայն, ռեստավրացիոն աշխատանքներն անցան բարեհաջող կերպով: Ի դեպ, նկարի վերականգնման համար ծախսվեց 10 000 ամերիկյան դոլար[3]:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպրեմատիզմում խաչը («խաչաձև հարթությունը») երեք հիմնական ֆիգուրներից մեկն է. մյուսներն են քառակուսին և շրջանագիծը: Քառակուսին շարժման ենթարկելով ստեղծում է խաչաձև հարթություն: Այս աշխատանքը ստեղծվել է բավականին ուշ շրջանում, որով պարզ է դառնում, Մալևիչի արվեստի հաստատությունը:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]