Չորս քառակուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս քառակուսի
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1915
բարձրություն49
լայնություն49
ստեղծման երկիր Ռուսական կայսրություն
ուղղությունսուպրեմատիզմ
նյութկտավ
գտնվում էՍարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան
հավաքածուՍարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ

«Չորս քառակուսի», նկարել է Կազիմիր Մալևիչը 1915 թվականին։ Նկարը պատկանում է ռուսական աբստրակտ նկարչությանը, որը Մալևիչն անվանել է սուպրեմատիզմ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ունի պարզ կառուցվածք (ինչպես «Սև քառակուսին»)։ Պատկերված է երկու սև և երկու սպիտակ քառակուսի, որոնք ունեն շախմատային դասավորվածություն և միավորված են կտավի միասնական քառակուսու մեջ։ «Չորս քառակուսիների» առանձնահատկությունն այն է, որ նկարը կարող է անվերջ շարունակվել ցանկացած ուղղությամբ՝ ստեղծելով անսահման շախմատային տախտակ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չորս քառակուսին» ստեղծման տարում ցուցադրվել է «Նկարների վերջին ֆուտուրիստական 0,10 ցուցահանդեսում» մնացած 39 նկարների հետ, որոնցով Մալևիչը ազդարարել է նկարչության նոր ուղղության՝ սուպրեմատիզմի ստեղծման մասին։ 1929 թվականին նկարը փոխանցվել է Ա․Ն․Ռադիշևի անվան սարատովյան նկարչական թանգարանին, որտեղ մինչ օրս պահպանվում է։ Նկարը շատ պահանջված է արտասահմանյան ցուցահանդեսներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]