Սպիտակը սպիտակի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սպիտակը սպիտակի վրա
White on White (Malevich, 1918).png
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1918[1]
բարձրություն79,4
լայնություն79,4
ուղղությունսուպրեմատիզմ
ժանրաբստրակցիոնիզմ և Միագունություն
նյութկտավ
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
կայք
White on White Վիքիպահեստում

«Սպիտակը սպիտակի վրա» («Սպիտակ քառակուսի», «Սպիտակ քառակուսին սպիտակ ֆոնի վրա»[3]), Կազիմիր Մալևիչի կտավը, նկարել է 1918 թվականին։ Պատկանում է ռուսական անառարկայական գեղանկարչության ուղղվածությանը, որը Մալևիչն անվանել է սուպրեմատիզմ։ Սպիտակ քառակուսին Մալևիչի երեք սուպրեմատիկ քառակուսիներց մեկն է։ Մյուս երկուսն են՝ «Սև քառակուսի» և «Կարմիր քառակուսի»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը նկարված է սպիտակ գույնի երկու երանգներով։ Նկարի ֆոնը պատկերված է ավելի տաք երանգով, իսկ քառակուսին՝ սառը երկնագույն երանգով[4]։ Այն փոքր-ինչ թեքված է և գտնվում է վերին աջ անկյանն ավելի մոտ։ Այդպիսի դիրքը ստեղծում է շարժման պատրանք[1].

Aquote1.png Սուպրեմատիկ երեք քառակուսիները սահմանում են համապատասխան աշխարհայացք։ Սպիտակ քառակուսին աշխարհակազմավորման նոր սպիտակ ձևի շարժում լինելուց բացի խթան է հանդիսանում աշխարհաստեղծման՝ որպես «մաքուր գործողության» ստեղծման, մարդկության կատարելության տեսանկյունից ինքնաճանաչման համար։ Նկարները ստացել են նաև համընդհանուր նշանակություն․ սևը՝ որպես խնայողության նշան, կարմիրը՝ հեղափոխության ազդակ, սպիտակը՝ մաքուր գործողություն։

Իմ նկարած սպիտակ քառակուսին ինձ հնարավորություն տվեց ուսումնասիրել այն և ստանալ տեղեկություն «մաքուր գործողության» մասին։ <…> Տարօրինակ է, որ երեք քառակուսիները ցույց են տալիս ուղին, իսկ սպիտակ քառակուսին արտացոլում է սպիտակ աշխարհը (աշխարհաստեղծումը)՝ հաստատելով մարդկային ստեղծագործական կյանքի մաքրության նշանը։ Որքան կարևոր դեր ունեն գույները՝ որպես ճանապարհ ցույց տվող ազդակներ։ Գույների և սպիտակի ու սևի վերաբերյալ կան տարբեր բացատրություններ, որոնք ամփոփվում են սպիտակ կատարելության մեջ կարմիրի միջոցով[5]։

Aquote2.png

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Մալևիչը անցում է կատարում դեպի «սպիտակ սուպրեմատիզմի» շրջան։ Նկարվել է 1918 թվականին (այլ տվյալներով 1917 թվականին[6]) և առաջին անգամ ցուցադրվել 1919 թվականին Մոսկվայում «Անառարկայական արվեստ և սուպրեմատիզմ» պետական ցուցահանդեսում[7]։ 1927 թվականին «Սպիտակ քառակուսի»-ն ցուցադրվել է Բեռլինի ցուցահանդեսում, որից հետո մնացել Արևմուտքում[8]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակ քառակուսի»-ն դարձավ անառարկայականության գագաթնակետը, որին հասավ Մալևիչը, քանի որ դժվար թե որևէ բան լինի ավելի անսյուժե և անառարկայական, քան սպիտակ քառակուսին սպիտակ ֆոնի վրա։ Նկարիչը խոստովանել է, որ սպիտակ գույնը հրապուրում է իրեն իր անսահմանությամբ և ազատությամբ[6]։ «Սպիտակ քառակուսի»-ն հաճախ դիտարկվում է որպես մոնոխրոմ նկարչության առաջին օրինակներից մեկը[9]։

Այս կտավը Մալևիչի այն եզակի կտավներից է, որը հեշտ հասանելի է եղել ամերիկյան հասարակության համար։ Հավանաբար այդ պատճառով է Ամերիկայում այս կտավը իր հանրաճանաչությամբ գերազանցում Մալևիչի մյուս ստեղծագործություններին, այդ թվում նաև «Սև քառակուսուն»[10][11], և դիտարկվում է որպես սուպրեմատիզմի գագաթնակետ[12]։ Անդրեյ Նակովի կարծիքով նախկին սովետական պետություններում «Սպիտակ քառակուսի»-ն իր հայտնիությամբ զիջում է Սևին հիմնականում այն պատճառով, որ «սպիտակ սուպրեմատիզմը» ասոցացվում է Սպիտակ շարժման հետ։ Բայց ինքը՝ Մալևիչը, ձգտել է հեռանալ սպիտակ բառի քաղաքական նշանակությունից և գրել է[8]:

Aquote1.png Հիշատակելով սպիտակը՝ ես նկատի չունեմ ներկայումս ընդունված քաղաքական նշանակությունը[13]։ Aquote2.png

1919 թվականին ցուցահանդեսում ցուցադրված «սպիտակ սուպրեմատիզմի» աշխատանքները ավարտեցին նկարչական սուպրեմատիզմի զարգացման քառամյա շրջանը, և սուպրեմատիզմի նկարչական միջոցները սպառվեցին Մալևիչի համար, ինչի արդյունքում նա հայտնվեց ճգնաժամի մեջ։ Դա արտահայտվել է Մալևիչի դրամատիկ տեքստերից մեկում՝ «Սուպրեմատիզմի» մանիֆեստում[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Museum of Modern Art Suprematist Composition: White on White
  2. http://www.moma.org/collection/browse_results.php?object_id=80385
  3. Наталья Смолянская. Малевич: радикальный романтизм
  4. Denys Riout, La Peinture monochrome, 1996 (Folio Essais 2006, chapitre II)
  5. К. Малевич. Супрематизм. 34 рисунка. — Витебск: Уновис, 1920.
  6. 6,0 6,1 1917 Малевич К. С. «Белое на белом (Белый квадрат).»
  7. 7,0 7,1 К. Малевич. Супрематизм. 34 рисунка. — Витебск: Уновис, 1920.
  8. 8,0 8,1 Черное и белое Казимира Малевича
  9. Entrée «monochrome» du dictionnaire Larousse de la peinture
  10. H. W. Janson, A. F. Janson. History of Art: The Western Tradition
  11. R. Winter. On Drawing
  12. Peter Leek. Russian Painting. Parkstone International, 2012. ISBN 9781780429755. Page 238.
  13. К. Малевич. Супрематизм. 34 рисунка. — Витебск: Уновис, 1920.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Андреева Е. Казимир Малевич. Черный квадрат. — СПб.: Арка, 2010. — 28 с. — (Серия «Тысяча и один шедевр»). — ISBN 978-5-91208-068-5 (ռուս.)
  • К. Малевич. Собрание сочинений в 5 томах. (ռուս.)