Միագունություն
Արտաքին տեսք
Միագունություն, մոնոքրոմիա, կերպարվեստում և ճարտարապետության մեջ, միագույն գեղարվեստական ստեղծագործություն։ Գեղանկարչության, գրաֆիկայի, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի մեջ միագույն են համարվում այն աշխատանքները, որոնք ստեղծվում են որևէ մեկ գույնով կամ նրա երանգներով։ Գոյություն ունի դեկորատիվ գեղանկարչության տեսակ, որը հիմնվում է միագունության վրա Ճարտարապետության և քանդակագործության մեջ միագունությունը ստացվում է միագույն նյութերի կիրառմամբ կամ երանգավորմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 522)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միագունություն» հոդվածին։ |
|