Արշավում է կարմիր հեծելազորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշավում է կարմիր հեծելազորը
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1932[1]
բարձրություն91 սանտիմետր
լայնություն140 սանտիմետր
ստեղծման երկիր ԽՍՀՄ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ
 Red cavalry riding by Malevich Վիքիպահեստում

«Արշավում է կարմիր հեծելազորը» (ռուս.՝ Скачет красная конница), ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1928-1932 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 91 × 140 սմ[2]։

Այսօր «Արշավում է կարմիր հեծելազորը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի հակառակ կողմի գրությունը․ «Արշավում է կարմիր հեծելազորը հոկտեմբերյան մայրաքաղաքից, որ պաշտպանի խորհրդային սահմանները»

«Արշավում է կարմիր հեծելազորը» ստեղծագործությունը երկար ժամանակ համարվում էր նկարչի միակ աբստրակտ գործը, որը պաշտոնապես ճանաչվել է որպես խորհրդային արվեստի մաս, քանի որ վերաբերել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Մալևիչը նկարի հակառակ կողմում 18 թիվ է գրել[3], չնայած այն փաստին, որ նկարն ավելի ուշ է ստեղծել։

Ֆրանսիացի պատմաբան և գրող Ֆիլիպ Վիդելիեն «Հեծելազորը» նկարը, խորհրդային այլ ավանգարդիստական նկարների հետ միասին, համարել է Կարմիր բանակը գովերգող ստեղծագործություն։

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնը նշել է, որ «Կերժենեցի ճակատամարտը» մուլտֆիլմի էպիզոդի նկարահանման ժամանակ տարածության համար օգտագործվել է «Արշավում է կարմիր հեծելազորը» նկարի տեսարանը[4][5]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արշավում է կարմիր հեծելազորը» ստեղծագործությունը բաժանված է երեք մասի․

  • երկինք
  • ցամաք
  • մարդիկ (կարմիր հեծելազոր)

Ցամաքի և երկնքի հարաբերությունը համեմատական է 0,618 (ոսկե հատում)։ Հեծելազորը երեք խմբի է բաժանված, որից յուրաքանչյուրում կա չորս ձիավոր։ Ցամաքը նկարված է տասներկու գույնով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nakov A. Kasimir Malewicz. Catalogue raisonné — 2002.
  2. 2,0 2,1 «Красная конница, Малевич К. С.». rusmuseumvrm.ru. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «Կտավի մասին». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Норштейн Ю. Б. Снег на траве. Фрагменты книги. Лекции по искусству анимации. — М.: ВГИК, журнал «Искусство кино», 2005. — С. 139—143. — 254 с.
  5. Норштейн, 2005, էջ 139—143

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]