Սուպրեմատիկ կոմպոզիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուպրեմատիկ կոմպոզիցիա
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1915[1]
ուղղությունսուպրեմատիզմ
ժանրաբստրակցիոնիզմ
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ, Ամստերդամի քաղաքային թանգարան, Հուգո Հերինգ, Կազիմիր Մալևիչ և Բրեթ Գորվի
Ծանոթագրություններ
 Suprematist Composition (S-097) by Kazimir Malevich Վիքիպահեստում

Սուպրեմատիկ կոմպոզիցիա (կապույտ ուղղանկյունը կարմիր ճառագայթի վրայից), Կազիմիր Մալևիչի՝ 1916 թվականի նկարը՝ ռուսական արվեստի ամենաթանկարժեք ստեղծագործությունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը նկարվել է 1916 թվականին։ 1919-1920-ական թվականներին ցուցադրվել է Մոսկվայում։

Մալևիչը 1927 թվականին նկարը ցուցադրության է դրել Վարշավայի, իսկ ավելի ուշ՝ Բեռլինի ցուցահանդեսներում։ 1927 թվականի հունիսին Կազիմիր Մալևիչի՝ շտապ ԽՍՀՄ մեկնելուց հետո նրա կողմից նկարը տրվել է պահպանության գերմանացի ճարտարապետ Հուգո Հերինգին։ Ցուցահանդեսից հետո Մալևիչը ընդհանուր առմամբ 1927 թվականին Բեռլինում թողել է ավելի քան հարյուր կտավ։ Ավելի ուշ Հերինգը այդ կտավները դուրս է բերել նացիստական Գերմանիայից, որտեղ դրանք որպես «դեգեներատիվ արվեստ» ենթակա էին ոչնչացման։

1958 թվականին Հերինգի հետնորդները նկարը վաճառել են Ամստերդամի քաղաքային թանգարանին այն ժամանակվա համար նշանակալից 120 հազար գուլդեն գումարով[3]։

20-րդ դարի ընթացքում նկարը բազմիցս ցուցադրվել է տարբեր ցուցահանդեսներում, մեծ մասամբ՝ եվրոպական։ Մալևիչի աշխատանքներով ամստերդամյան հավաքածուն ամենամեծն է նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս[4]։

2003-2004 թվականներին, երբ թանգարանը ցուցադրում է Մալևիչի կտավները ԱՄՆ-ում, նկարչի հետնորդները վիճարկում են Հերինգի (ինչպես նաև թանգարանի)՝ դրանք տնօրինելու իրավունքները։ Քառամյա դատաքննության արդյունքում կողմերը գալիս են հաշտության համաձայնության, ըստ որի պայմանների թանգարանը նկարչի ժառանգներին իր հավաքածուից զիջում է 5 նշանակալի նկար[5]։ Տասնյոթամյա դատական վեճերից հետո նկարը վերադարձվում է նկարչի հետնորդներին։

2008 թվականի նոյեմբերի 3-ին Նյու-Յորքի Սոթբիսում տեղի ունեցած աճուրդի ժամանակ նկարը 60 002 500 դոլլարով վաճառվել է անհայտ գնորդին[6]՝ դառնալով պատմության մեջ ռուս նկարչի կողմից նկարված ամենաթանկագին նկարներից մեկը[7]։

2018 թվականի մայիսի 16-ին Նյու-Յորքի Քրիստիսի աճուրդում նկարը վաճառվել է 85 812 500 դոլլարով։ Գնորդի անունը մնացել է անհայտ։ Գործարքը ճանաչվել է ռուս նկարիչների նկարների համար պատմության մեջ ամենաթանկը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nakov A. Kasimir Malewicz. Catalogue raisonné — 2002.
  2. Маркина, Татьяна (2018 թ․ ապրիլի 13). «Самый дорогой Малевич снова в продаже». The Art Newspaper Russia (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  3. Картина Малевича продана за 60 миллионов долларов » Новости шоу бизнеса и культуры - Корреспондент
  4. New evidence suggests that the museum obscured the history of how it came by its Malevich collection Արխիվացված 2008-11-16 Wayback Machine
  5. Malevich Heirs Settle - New York Times
  6. Информация на сайте Sotheby’s(չաշխատող հղում)(անգլ.)
  7. ARTinvestment.RU / Искусство в цифрах / Самые дорогие картины русских художников
  8. «Картину Малевича "Супрематическая композиция" продали за $85,8 млн на аукционе в Нью-Йорке». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.