Էրազմ Չոլեկի աղոթագիրք
Էրազմ Չոլեկի աղոթագիրք | |
---|---|
![]() Սկզբնագիր G՝ մանկան երկրպագությամբ | |
Տեսակ | ձեռագրերի նկարազարդում և աղոթագրություն |
Ժանր | missal? |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Ստեղծման տարեթիվ | մոտ 1515 |
Երկիր | ![]() |
Թվային տարբերակ | polona.pl/item/missale,NzY1MTU2Mg |
![]() |
Էրազմ Չոլեկի աղոթագիրք (Erazm Ciołek's Missal), կաթոլիկ եկեղեցու լատիներեն պատարագային գիրք, որը պատվիրվել է Պլոցկի եպիսկոպոս Էրազմ Չիոլեկի կողմից, 16-րդ դարի սկզբին։
Պատմություն
Աղոթագիրքը ստեղծվել է Կրակովում 1515-1518 թվականներին, հավանաբար վերածննդի ժամանակաշրջանի լեհ նկարիչ Ստանիսլավ Սամոստրժելնիկի արհեստանոցում[1]։ Աղոթագրքը կազմվել է Պլոցկի եպիսկոպոս Էրազմ Չիոլեկի պատվերով[1]։ Նրա կամքի համաձայն՝ աղոթագիրքը նվիրաբերվել է Պլոցկի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարին[2]։
18-րդ դարի կեսերից աղոթագիրքը պահվել է Զալուսկիների գրադարանում[1]։ 1795 թվականին Լեհաստանի երրորդ բաժանումից հետո այն ռուսների կողմից բազմաթիվ այլ հուշարձանների հետ տարվել է Սանկտ Պետերբուրգ[1]։ Այն վերադարձվել է Լեհաստան 1934 թվականին Ռիգայի պայմանագրով և դարձել Լեհաստանի ազգային գրադարանի հավաքածուների մի մասը[3]։ 1939 թվականին տարհանվել է Ռումինիա, ապա Ֆրանսիա և վերջապես Կանադա[4]։ Նա վերադարձել է Ազգային գրադարան 1959 թվականի փետրվարին[4]։
Նկարագրություն
Աղոթագրքի չափսերն են 35 × 26,5 սմ[5]: Հուշարձանը բաղկացած է 231 (232) մագաղաթյա թերթերից[1][5]: I–VIII քարտերը դատարկ են[5]: Տեքստերը գրվել են գոթական փոքրատառ` մինուսկուլ տառատեսակաշարով` երկու սյունակով[2]։
Աղոթագիրքը լեհական ձեռագրերի նկարազարդման ամենավառ օրինակներից մեկն է վաղ վերածննդի ժամանակաշրջանից[1]։ Հարուստ գրաֆիկական դիզայնը բաղկացած է իրարից անկախ մանրանկարներից (ներառյալ 121v թերթի վրա Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերող ամբողջ էջը), սկզբնագրերի տարածության մանրանկարներից (տեքստում ներկառուցված 19 մանրանկար), դեկորատիվ բազմագույն և միագույն սկզբնագրերից, ինչպես նաև տեքստի սյունակները բոլորող զարդանախշերից (5 թերթի տեքստն ամբողջապես եզրանախշ զարդանախշ)[1][5]: Կտրված են երկու սկզբնագրեր (էջ 194, 198)[5]: Որոշ էջերը զարդարող եզրանախշերի վրա Չիոլեկի ազնվական զինանշանն է ( Սուլիմա ), ինչպես նաև պատկերված է եպիսկոպոսական խաչ և միտր[2]։ Նկարազարդման պահպանված վիճակը տարբեր է՝ մի քանիսը լավ վիճակում են, բայց մյուսները տարբեր աստիճանի մաշված են[1]։
-
Եզրանախշ մանրանկարված և Սուլիմայի զինանշանով էջ
-
Սկզբնագրով էջ
-
Երաժշտական նշաններով թերթ
-
Խաչելության մանրապատկեր ամբողջ էջով և բոլորաշրջան եզրանախշ մանրանկարչություն
-
Տեքստում ներկառուցված մանրապատկեր
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Władysław Sobucki, Danuta Jarmińska, Donata Rams. (1998). Rękopiśmienne skarby Biblioteki Narodowej – badania technologiczne (PDF). Ochrona Zabytków. էջեր 133–146.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 2,0 2,1 2,2 Mszał Erazma Ciołka. W (2003). Nad złoto droższe. Skarby Biblioteki Narodowej (wersja elektroniczna) (PDF). Warszawa: Biblioteka Narodowa. ISBN 83-7009-433-3.
- ↑ Sobucki, Jarmińska, s. 134–135
- ↑ 4,0 4,1 Sobucki, Jarmińska, s. 135
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Polona
Գրականություն
-
{{cite journal}}
: Empty citation (օգնություն)Władysław Sobucki, Danuta Jarmińska, Donata Rams. Handwritten treasures of the National Library - technological research. "Monument Protection". 51/2 (201), pp. 133–146, 1998. - «Missale».
{{cite web}}
: Unknown parameter|data dostępu=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|opublikowany=
ignored (|agency=
suggested) (օգնություն)