Jump to content

Օլդեն Էրենրայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլդեն Էրենրայք
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 22, 1989(1989-11-22) (34 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 2403277

Օլդեն Քալեբ Էրենրայք (անգլ.՝ Alden Caleb Ehrenreich,) ամերիկացի դերասան[1]։ Նա առավել հայտնի է «Ողջույն Կեսար» ֆիլմերում ունեցած դերերով (2016) և «Հան Սոլո. Աստղային պատերազմների պատմություններ» (2018):

Կենսագրություն

Օլդենը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում[2], Կալիֆոռնիա, հրեական ընտանիքում, նրա նախնիները հրեա ներգաղթյալներ էին Ավստրիայից, Հունգարիայից, Ռուսաստանից և Լեհաստանից: Մայրը՝ Սարին, ինտերիերի դիզայներ է, իսկ խորթ հայրը՝ օրթոդոնտ[3]։ Նրան անվանել են ընտանիքի ընկեր Ֆիլ Օլդեն Ռոբինսոնի պատվին։ Նա դաստիարակվել է վերակառուցողական հուդայականության ավանդույթներով։ Նույնիսկ մանկապարտեզում ուսուցիչները նկատել են նրա բանավոր խոսքի ունակությունը և խորհուրդ են տվել երեխային ուղարկել Լոս Անջելեսի լեզվաբանական դպրոց:

Էրենրայքի դերասանական կարիերան սկսվեց «Գերբնական» և CSI․ Crime Scene Investigation հեռուստասերիալների դերերով[4][5]։

2007 թվականին նա խաղացել է Բենիի դերը «Տետրո» ֆիլմում, որի ռեժիսորն է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան[6]։ Լսումների ժամանակ Կոպոլան Էրենրայքին խնդրեց կարդալ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»-ից մի հատված[7]։ Ֆիլմը սահմանափակ թողարկում է ստացել 2009 թվականին և ստացել դրական արձագանքներ քննադատների կողմից, որոնք բարձր են գնահատել Էրենրայքի խաղը[8][9]։ 2011 թվականին նա երկրորդական դեր խաղաց Կոպոլայի հաջորդ՝ «Միջև» ֆիլմում, ինչպես նաև նկարահանվեց Նատալի Փորտմանի հետ «Միսս Դիոր Շերի» օծանելիքի գովազդային հոլովակում, որի ռեժիսորը Սոֆյա Կոպոլան էր[10]։

2013 թվականին նա նկարահանվել է Իթան Ուեյթի դերում «Հրաշալի Էակներ» վեպի էկրանավորումում և նկարահանվել է որպես VIP Թեյլորը Պարկ Չան Վուկի «Սթոքեր» թրիլլերում։ Հետո խաղացել է «Ժասմին» դրամատիկ ֆիլմում։ 2016 թվականին Էրենրայքը լայն ճանաչում ձեռք բերեց Կոեն եղբայրների «Ողջույն Կեսար» ֆիլմում Հոբբի Դոյլի դերով[11]: Նույն թվականին նա խաղաց գլխավոր դերը «Կանոններից այն կողմ» ռոմանտիկ կատակերգության մեջ[12]։ 2017 թվականին Էրենրայքի մասնակցությամբ թողարկվեց «Դեղին թռչուններ» ռազմական դրաման[13]։ Էրենրայքը խաղացել է երիտասարդ Հան Սոլոյի գլխավոր դերը «Աստղային պատերազմներ» ֆիլմի սագայի սփին-օֆֆում, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի մայիսի 24-ին։ Էրենրայքի կատարումը որպես «Աստղային պատերազմների» հայտնի կերպար, ում հեռուստադիտողների մեծամասնությունը կապում է դերասան Հարիսոն Ֆորդի հետ, ընդհանուր առմամբ դրական ընդունվեց քննադատների կողմից, ովքեր նշեցին, որ քիչ դերասաններ կարող են համապատասխանել Ֆորդի խարիզմային: Ինքը՝ 75-ամյա Հարիսոնը, ըստ ռեժիսոր Ռոն Հովարդի, երկու անգամ դիտել է ֆիլմը և դրականորեն արտահայտվել Էրենրայքի աշխատանքի մասին։

Ֆիլմագրություն

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2005 ս Գերբնական Supernatural Բեն Քոլինս
2006 ս C.S.I.: Հանցագքործության վայրը CSI: Crime Scene Investigation Սվեն
2008 կարճ Switcheroo Switcheroo Դեն
2009 ֆ Տետրո Tetro Բեննի
2009 կարճ Greased Greased Բեն
2010 ֆ Ինչ-որ տեղ Somewhere Խնջույքի դերասան
2011 ֆ Միջև Twixt Ֆլամինգո
2011 կարճ Ատամնաբույժ A Dentist Ալան Գոլդենբերգ
2013 ֆ Հրաշալի էակներ Beautiful Creatures Իտան Լոուսոն Վեյթ
2013 ֆ Սթոքեր Stoker Վիպ Թեյլոր
2013 ֆ Ժասմին Blue Jasmine Դեննի Ֆրենսիս
2013 ֆ Թխկի տերևներ Maple Leaves Ջեսսի
2013 վ Թինեյջ Teenage 40-ական թվականների դեռահաս
2014 ֆ Running Wild Էլի
2016 ֆ Կանոններից այն կողմ Rules Don't Apply Ֆրենք Ֆորքս
2016 ֆ Ողջույն Կեսար! Hail, Caesar! Հոբի Դոյլ
2017 ֆ Դեղին թռչուններ The Yellow Birds Բրենտոն Բարդլ
2018 ֆ Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ Solo: A Star Wars Story Հան Սոլո
2020 ս Քաջ Նոր աշխարհ Brave New World Վայրենի Ջոն
2023 ֆ Արդար խաղ Fair Play Լյուկ
2023 ֆ Կոկաին Արջ Cocaine Bear Էդդի
2023 ֆ Օպենհայմեր Oppenheimer Շտրաուսանի օգնական
2023 ս Արծաթե սիրտ Ironheart


Ծանոթագրություններ

  1. «Alden Caleb Ehrenreich». FamilySearch. Արխիվացված է օրիգինալից 2016-02-05-ին. Վերցված է 2015-11-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Kvell Corner». Kehillat Israel Reconstructionist Congregation. Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին. Վերցված է 2010-05-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Pappademas, Alex (2018-04-24). «Alden Ehrenreich Is Ready to Prove He's Worthy of Han Solo». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2021-01-30-ին. Վերցված է 2018-05-30-ին. «His father died when he was just seven years old under tragic circumstances that he won't discuss. His mother is an interior designer who loves movies.» {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. Hill, Logan (2009-06-09). «Francis Ford Coppola's New Star Alden Ehrenreich on Not 'Trickling Up' Vulture». Paste. Արխիվացված է օրիգինալից 2014-05-20-ին. Վերցված է 2012-07-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Patel, Jay (2016-04-15). «Alden Ehrenreich is tipped to star as Han Solo but who is he?». BBC. Արխիվացված է օրիգինալից 2020-11-08-ին. Վերցված է 2018-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Hill, Logan (2009-03-30). «Blessed». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015-11-22-ին. Վերցված է 2015-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Martin, Michael (2010-05-01). «Alden Ehrenreich». Interview. Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2010-05-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Corliss, Richard (2009-06-11). «Coppola's Tetro: An Offer You Can Refuse». Time. Արխիվացված է օրիգինալից 2009-06-15-ին. Վերցված է 2009-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Ebert, Roger (2009-06-17). «Tetro Movie Review». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին. Վերցված է 2009-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Han, Angie (2011-02-22). «Watch the Sofia Coppola-directed Miss Dior Cherie TV Commercial Starring Natalie Portman». /Film. Արխիվացված է օրիգինալից 2018-01-18-ին. Վերցված է 2015-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Kroll, Justin (2014-09-02). «Alden Ehrenreich Joins Cast of Coen Brothers' 'Hail Caesar!' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված է օրիգինալից 2020-11-11-ին. Վերցված է 2020-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Busch, Anita (2014-02-24). «Warren Beatty's Untitled Howard Hughes Pic Finally Takes Flight Financed By Billionaire Boys' Club; Ehrenreich, Collins To Star In Love Story». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2017-07-29-ին. Վերցված է 2020-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Busch, Anita (2015-10-06). «Jack Huston & Jennifer Aniston Join War Pic 'The Yellow Birds'». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2021-02-11-ին. Վերցված է 2020-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլդեն Էրենրայք» հոդվածին։