««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ռուսական ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 15. | Տող 15. | ||
[[Կատեգորիա:Ռուսերեն ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Ռուսերեն ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Ռուսական ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Ռուսական ֆիլմեր]] |
||
{{անավարտ}} |
16:07, 3 Հուլիսի 2020-ի տարբերակ
««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» (ռուս.՝ Операция «Ы» и другие приключения Шурика), խորհրդային կատակերգական, գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1965 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Ֆիլմը ունեցել է բազում հաջողություններ, 1965 թվականին եղել է ԽՍՀՄ-ի կինովարձույթի լիդերը։ Այն դիտել է 69,6 միլիոն հանդիսատես։ 1965 թվականին, Կրակովում, «Տեսիլք» նովելով, կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին արժանացել է «Վավելի արծաթե վիշապ» գլխավոր մրցանակին։ Ֆիլմը բաղկացած է երեք առանձին նովելներից՝ «Զուգընկեր», «Տեսիլք» և ««Ի» գործողություն»։ Այդ երեքը միավորում են գլխավոր հերոսի կերպարը՝ հասարակ, առույգ, ուսանող Շուրիկին, որի շնորհիվ էլ ստանում են ֆիլմի շարունակությունը՝ «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»։ ««Ի» գործողությունը» նույնպես իրագործվում է զավեշտաշատ եռյակ անտիգեն-ժուլիկների շնորհիվ՝ Վախկոտ, հիմար և փորձառու, ովքեր առաջինը հայտնվել են Լեոնիդ Գայդայի «Օղեգործները» և «Պյոս Բարբոսը և անսովոր կրոսը» ֆիլմերում։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» հոդվածին։ |
|