Jump to content

Քննարկում:«Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Операция «Ы» и другие приключения Шурика» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հոդվածագիրը հավանաբար հայերենին լավ չի տիրապետում: Ինչու՞ են այսքան շատ հայատառ ռուսերեն բառերը:--Որոտ (քննարկում) 07:28, 11 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Որոտ, մասնակիցներին պիտակել չի թույլատրվում: Ձեր գրածը կարող է վիրավորական հնչել: Եթե հոդվածում ինչ-որ սխալ եք նկատում, ազատ եք ուղղել:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:31, 11 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Հայցում եմ ներողամտություն, ոչ մեկին չեմ ցանկացել վիրավորել: Ես էլ չինարենին լավ չեմ տիրապետում, բայց չեմ վիրավորվում դրանից: Իսկ եթե լուրջ, հարգելի Արամ Սողոմոնյան, ինձ հետաքրքրում է մի հարց, ինչու՞ Վիքիպեդիայում չի քարոզվում հայեցի գրելը: Կրկին հայցում եմ ներողամտություն:--Որոտ (քննարկում) 07:43, 11 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Որոտ, սա ըստ էության վրիպել է ադմինների ուշադրությունից, հակառակ պարագայում կտեղափոխվեր մասնակցի ավազարկղ՝ հետագա բարելավման:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:03, 11 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Չնայած ֆիլմի վերնագիրը փոխելու վերաբերյալ քննարկումն ավարտվեց (Ы-ն արդարացիորեն փոխարինվեց Ի-ով), այնուամենայնիվ կցանկանայի ուշադրություն հրավիրել մեկ ուրիշ նրբության վրա: Խոսքը «այլ» բառի մասին է: Եթե մենք գրում ենք «...և Շուրիկի այլ արկածները», հետևաբար ենթադրվում է, որ Շուրիկն ունի նաև այլ արկածներ, որոնք սակայն ֆիլմում չեն ներկայացվում (այստեղ ակնհայտ է «և այլն»-ի իմաստը): Իսկ եթե գրվում է «...և Շուրիկի մյուս արկածները», ապա պարզ է դառնում, որ բացի «Ի» գործողությունից, ֆիլմում ներկայացված են նաև Շուրիկի մյուս արկածները ևս: Ինձ թվում է, հասկանալի ներկայացվեց նշված նրբությունը: Ցավում եմ, որ քննարկման ժամանակ չանրադարձանք սրան, սակայն այն կարելի է ուղղել փոխադարձ համաձայնությամբ: Շնորհակալ կլինեմ լսել կարծիքներ:--Որոտ (քննարկում) 09:29, 9 Հունվարի 2018 (UTC)

Որոտ ջան, հոդվածում նշված է «Ֆիլմը բաղկացած է երեք առանձին նովելներից՝ «Զուգընկեր», «Տեսիլք» և ««Ы» գործողություն»»: Այսինքն ֆիլմը միայն «Ի» գործողության մասին չէ, այն բաղկացած է երեք կարճամետրաժ ֆիլմերից:--Սամվելքննարկում 10:02, 9 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի Սամվել, դա պետք է երևա ոչ միայն հոդվածից (ի դեպ` ոչ այնքան հաջող հոդվածից), այլ նաև ֆիլմի վերնագրից: Վերնագիրը լսելուց մարդը պետք է կռահի, թե խոսքն ինչի մասին է: Նշեմ, որ միշտ ֆիլմի վերնագիրը նշվել է «...և Շուրիկի մյուս արկածները» տարբերակով: Հա, չմոռանամ նշել, որ հոդվածը թարգմանված է ոչ գրագետ ձևով և վստահություն չի ներշնչում: Ոչ թե «Զուգընկերը», այլ «Գործընկերը», էլ չեմ խոսում հոդվածում նշված մյուս ֆիլմերի սխալ վերնագրերի մասին:--Որոտ (քննարկում) 11:23, 9 Հունվարի 2018 (UTC)

Որոտ ջան համամիտ եմ հոդվածի որակի հետ կապված դիտողության հետ, հույս ունենանք մի օր այն լավը կլինի: Ինչ վերաբերվում է հոդված անվանմանը, գտնում եմ, որ «այլ արկածները» ավելի ճիշտ է հնչում, քանի որ «մյուս արկածներ» գրելով ընթերցողի մոտ կարող է կարծիք առաջանալ, որ արկածները դրանով ավարտվում են, այնինչ «Կովկասի գերուհին» և «Օղի թորողները» նույնպես Շուրիկի արկածներից են:--Սամվելքննարկում 11:53, 9 Հունվարի 2018 (UTC)

Սամվել ջան, «Օղի թորողները» ֆիլմում ընդհանրապես Շուրիկ չկա: Շուրիկի կերպարը հետագայում հայտնվել է միայն «Կովկասի գերուհին, կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմում: Շուրիկի ուրիշ արկածների մասին ֆիլմ (դասական իմաստով) այլևս չկա: Նշեմ նաև, որ հայերեն Վիքիպեդիայում, «Կովկասի գերուհին, կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմի մասին պատմող հոդվածի վերնագիրը նույնպես գրված է սխալ, քանի որ այն կիսատ է: Գոյություն ունի ֆիլմի 2014 թվականին նկարահանված ռեմեյքը, որն իրավամբ վերնագրված է «Կովկասի գերուհին»: Սա կարող է շփոթության մատնել ընթերցողին:--Որոտ (քննարկում) 12:08, 9 Հունվարի 2018 (UTC)

Նշեմ նաև, որ հարկավոր չէ հույսով սպասել, թե հոդվածը մի օր լավը կլինի: Ես պատրաստ եմ այն բարելավել թեկուզ այսօր, միայն ճիշտ վերնագրի առկայության դեպքում:--Որոտ (քննարկում) 12:20, 9 Հունվարի 2018 (UTC)

Որոտ ջան, լավ կլիներ առաջարկեիր քո տարբերակը անվանափոխման քննարկման, թող բոլորը հայտնեն իրենց կարծիքը:--Սամվելքննարկում 12:23, 9 Հունվարի 2018 (UTC)

Լավ, Սամվել ջան, արի քննարկումն համարենք ավարտված: Պարզապես առաջարկեցի և նպատակահարմար չեմ գտնում այս հասարակ հարցով ևս մի քանի ամիս քննարկումներ կամ «ժողովներ» կազմակերպել: Թող մնա այնպես, ինչպես կա: Այնուամենայնիվ շնորհակալ եմ այստեղ արձագանքելու համար: Հարգանքներով`--Որոտ (քննարկում) 12:43, 9 Հունվարի 2018 (UTC)