«Ալենուշ Տերյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ֆիզիկոսներ այբբենական կարգով ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 38. | Տող 38. | ||
[[Կատեգորիա:Իրանահայ պրոֆեսորներ]] |
[[Կատեգորիա:Իրանահայ պրոֆեսորներ]] |
||
[[Կատեգորիա:Թեհրանի համալսարանի շրջանավարտներ]] |
[[Կատեգորիա:Թեհրանի համալսարանի շրջանավարտներ]] |
||
[[Կատեգորիա:Ֆիզիկոսներ այբբենական կարգով]] |
13:58, 1 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
Ալենուշ Տերյան պարս.՝ آلنوش طریان | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1920[1] Թեհրան, Իրան[1] |
Մահացել է | մարտի 4, 2011[2] (90 տարեկան) Թեհրան, Իրան |
Գերեզման | Dulab Cemetery |
Բնակության վայր(եր) | Թեհրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | ֆիզիկոս և աստղագետ |
Հաստատություն(ներ) | Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր, |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա[1] |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան[1] և Թեհրանի համալսարան[1] |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր[1][3] (1956) |
Տիրապետում է լեզուներին | պարսկերեն |
Հայր | Արտո Տերյան[1] |
Մայր | Վարթո Տերյան |
Alenush Terian (astronomer) Վիքիպահեստում |
Ալենուշ Տէրեան (պարս.՝ آلينوش طريان, նոյեմբերի 9, 1920[1], Թեհրան, Իրան[1] - մարտի 4, 2011[2], Թեհրան, Իրան), Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսոր։ Առաջին արևային աստղադիտարանի հիմնադիրն է Իրանի աստղագիտության պատմության մեջ։ Հայտնի է որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»[4]:
Կենսագրություն
Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին, Թեհրանում։ Մայրը ուսանել էր Շվեյցարիայում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Նոր Նոր Ջուղայի հայերից էր և գրող էր, կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին, և ֆրանսերենին։ Հայրը նաև Ֆիրդուսու բանաստեղծություններից հայերեն թարգմանությունների հեղինակ է, որոնք հրատարակվել են իր գրքում «Արիզադի Պոեզիայի Հավաքածո» (պարսկ.՝ ديوان اشعار آريزاد) անվամբ[5]։
1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։
Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար։ Սակայն կին լինելու պատճառով մերժվում է։ Չնայած դրան, հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը։ 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան և Սորբոնում նրան դասախոսի պաշտոն է առաջարկվում։ Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես դասախոս սկսում է թերմոդինամիկա դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
1959-ին, Արևմտյան Գերմանիան թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին, արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու։ 1961-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման, և այդպիսով դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։
1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր էր կատարել[6]։
Տերյանը Իրանում աստղաֆիզիկա դասավանդող առաջին անձն էր։ 1979 թվականին պաշտոնաթողման դիմում է ներկայացրել և պաշտոնաթող եղել։ Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն։ Կյանքի վերջը անց է կացրել Թեհրանի Թոհիդ ծերանոցում։
Գնահատականներ
Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագրի կողմից որպես գիտության ոլորտի մնայուն դեմք է ճանաչվել։ 2003 թվականին նրա կյանքի մասին վավերական ֆիլմ է ստեղծվել Իրանի հեռուստատեսության պատվերով, «Դեպի արև» (պարսկ.՝ سوي خورشيد) անվամբ[7]։
2006 թվականի հուլիսին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://iranwire.com/en/features/69285/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.armenianweekly.com/2011/03/05/terian-passes-away
- ↑ https://www.bbc.com/persian/iran/2011/03/110307_l03_terian_dies
- ↑ «پیکر 'مادر نجوم ایران' تشییع شد». BBC Persian. Վերցված է 2013-04-09-ին.
- ↑ «Հարցազրույց Տիկին Ալենուշ Տերյանի հետ (պարսկերեն)». 2010-05-04. Վերցված է 2010-06-29-ին.
- ↑ «Հարցազրույց Ալենուշ Տերյանի հետ (անգլերեն)». 2007-12-19. Վերցված է 2012-06-02-ին.
- ↑ «Իրանի աստղագիտության մայրը մոռացության շեմին (պարսկերեն)». 2007-11-10. Վերցված է 2010-06-29-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալենուշ Տերյան» հոդվածին։ |
|