«Սևդա Սևան»–ի խմբագրումների տարբերություն
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
չ Cat-a-lot: Copying from Category:Հայ դիվանագետներ to Category:Դիվանագետներ այբբենական կարգով |
||
Տող 21. | Տող 21. | ||
[[Կատեգորիա:Արևմտահայ գրողներ]] |
[[Կատեգորիա:Արևմտահայ գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ դիվանագետներ]] |
[[Կատեգորիա:Հայ դիվանագետներ]] |
||
[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]] |
|||
[[Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ]] |
[[Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ]] |
||
03:38, 8 հունվարի 2017-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սևդա Սևան Ֆրանսուհի Բահչեջյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1945 |
Ծննդավայր | Նովա Զագորա, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 16, 2009 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող, դիվանագետ և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան (1978) |
Աշխատավայր | Նարոդնա մլադեժ և ՀՀ ԱԳՆ |
Պարգևներ | |
Ամուսին | Վարբան Ստամատով |
Սևդա Սևան Վիքիդարանում |
Սևան Սևդա (Ֆրանսուհի Գևորգի Բահչեջյան, նոյեմբերի 6, 1945, Նովա Զագորա, Բուլղարիայի թագավորություն - մայիսի 16, 2009, Սոֆիա, Բուլղարիա), ազգությամբ հայ բուլղարագիր գրող։
Կենսագրություն
Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978)։ Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։ 1994-1999 թվականներին՝ Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005 թվականներին՝ արտակարգ և լիազոր դեսպան։
Ստեղծագործել է 1962 թվականից։ 1969 թվականին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։ Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981 և 1988 թթ., թարգմանվել հայերեն և ռուսերեն։ Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։
Գրել է 1988 թվականին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979, ժողովածու)։
Բազմիցս այցելել է Հայաստան։ Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։ Ամուսինը բուլղար հայտնի արձակագիր Վրբան Ստամատովն է (հայերեն հրատարակվել է նրա «Մակույկով մինչև Արարատ» ստեղծագործությունը), ունի մի որդի՝ Ալեն Լազարով։
|
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևդա Սևան» հոդվածին։ |