«Մինչկոլումբոսյան Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Colomb.jpeg|250px|մինի|աջից|Քրիստաֆոր Կոլումբոս]] |
[[Պատկեր:Colomb.jpeg|250px|մինի|աջից|Քրիստաֆոր Կոլումբոս]] |
||
[[Պատկեր:Wheel Iran.jpg|մինի|աջից|Անիվ]] |
[[Պատկեր:Wheel Iran.jpg|մինի|աջից|Անիվ]] |
||
'''Մինչկոլումբոսյան Ամերիկա''' |
'''Մինչկոլումբոսյան Ամերիկա''', Արևմտյան կիսագնդի պատմությունը նախքան [[Քրիստափոր Կոլումբոս]]ի կողմից [[Ամերիկայի հայտնագործում]]ը: Ամերիկայում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին: Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Մյուսները, մասնավորապես` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները: |
||
Նրանք մշակում էին [[եգիպտացորեն]], [[լոբի]], [[ծխախոտ]], [[դդում]], [[Կենտրոնական Ամերիկա]]յում` [[կակաո]], [[լոլիկ]], իսկ Անդյան լեռներում` [[կարտոֆիլ]]: Տնային կենդանիներից պահում էին շներ և [[հնդկահավեր]], իսկ [[ձի]]եր այստեղ բերեցին եվրոպացիները: Տեղաբնիկներին անծանոթ էին [[երկաթ]]ը, [[անիվ]]ը, բրուտի անիվը: Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ: Սկզբում եվրոպացիները մտածում էին, որ Ամերիկան [[Հնդկաստան]]ն է, և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ: |
Նրանք մշակում էին [[եգիպտացորեն]], [[լոբի]], [[ծխախոտ]], [[դդում]], [[Կենտրոնական Ամերիկա]]յում` [[կակաո]], [[լոլիկ]], իսկ Անդյան լեռներում` [[կարտոֆիլ]]: Տնային կենդանիներից պահում էին շներ և [[հնդկահավեր]], իսկ [[ձի]]եր այստեղ բերեցին եվրոպացիները: Տեղաբնիկներին անծանոթ էին [[երկաթ]]ը, [[անիվ]]ը, բրուտի անիվը: Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ: Սկզբում եվրոպացիները մտածում էին, որ Ամերիկան [[Հնդկաստան]]ն է, և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ: |
||
18:29, 16 Մայիսի 2016-ի տարբերակ
Մինչկոլումբոսյան Ամերիկա, Արևմտյան կիսագնդի պատմությունը նախքան Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումը: Ամերիկայում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին: Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Մյուսները, մասնավորապես` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները:
Նրանք մշակում էին եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, դդում, Կենտրոնական Ամերիկայում` կակաո, լոլիկ, իսկ Անդյան լեռներում` կարտոֆիլ: Տնային կենդանիներից պահում էին շներ և հնդկահավեր, իսկ ձիեր այստեղ բերեցին եվրոպացիները: Տեղաբնիկներին անծանոթ էին երկաթը, անիվը, բրուտի անիվը: Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ: Սկզբում եվրոպացիները մտածում էին, որ Ամերիկան Հնդկաստանն է, և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ:
Մայաներ
Մայաները (Մեքսիկա) բնակվում էին Յուկատան թերակղզում: Նրանք բաղկացած էին մի քանի ցեղախմբերից, այդ պատճառով ստեղծեցին ոչ թե մեկ միասնական պետություն, այլ մի շարք քաղաք–պետություններ: Մայաների քաղաքակրթությունն իր զարգացման բարձրակետին հասավ 10-16 դարերում: Սովորաբար քաղաքն իր շրջակա գյուղական համայնքների հետ միասին կազմում էր քաղաք–պետություն, որը կառավարում էր քուրմ–թագավորը: Քաղաքի կենտրոնում մայաները կառուցում էին բարձր բուրգ, որը շրջապատված էր լայնարձակ հրապարակով: Բուրգի գագաթին կառուցում էին տաճար: Երբ քաղաք–պետության կառավարիչ քուրմ–թագավորը տաճարում կրոնական արարողություն էր կատարում, ժողովուրդը հավաքվում էր հրապարակում: Մայաների սոցիալական միջավայրի կազմակերպման հիմնական միավորը համայնքն էր, որը բաղկացած էր առանձին գյուղացիական ընտանիքներից: Համայնքը համարվում էր հողի կոլեկտիվ սեփականատեր և հողակտորները բաժանում էր գյուղացիական ընտանիքների միջև:[1]
Տնտեսություն
Յուրաքանչյուր ընտանիք հողը մշակում և բերքը հավաքում էր ինքնուրույն: Սահմանված հարկերը վճարելուց հետո բերքի մնացած մասը տնօրինում էր ընտանիքը: Իսկ որսորդությանը, ձկնորսությանը և աղի արտադրությանը սովորաբար մասնակցում էին համայնքի բոլոր չափահաս անդամները, ուստի արդյունքը հետո բաժանվում էր ընտանիքների միջև: Մայաներն ընտանի կենդանիներ չէին պահում և անասնապահությամբ չէին զբաղվում: Միակ կենդանին, որ նրանք պահում էին, շունն էր, որի միսն օգտագործում էին որպես սննդամթերք: Միսը համարվում էր տոնական և ծիսակարգային ուտեստ: Կենդանական ծագում ունեցող սննդամթերք ձեռք էին բերում որսորդության և ձկնորսության ժամանակ:
Պետական կարգ
Մայաների հասարակության մեջ գոյություն ուներ սոցիալ–քաղաքական աստիճանակարգություն: Ամենավերին աստիճանին կանգնած էին քուրմ–թագավորը (նա օժտված էր գերագույն իշխանությամբ), զորահրամանատարները, քրմերը և նվաճված տարածքների կառավարիչները: Երկրորդ աստիճանը զբաղեցնում էին զինվորները: Հաջորդ աստիճանին կանգնած էին առևտրականները, արհեստավորները, գյուղացիները, որոնք հարկեր էին վճարում, բայց համարվում էին ազատ: Ստորին աստիճանը զբաղեցնում էին կախյալները և ստրուկները:
Մայաների օրացույց
Մայաները մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող միակ ժողովուրդն էին, որ ունեին գիր (հիերոգլիֆային): Ուսումնասիրելով Երկրի պտույտը Արեգակի շուրջ` մայա աստղագետները և մաթեմատիկոսներն ստեղծեցին օրացույց, որը բաղկացած էր 365 օրից: Օրացույցն ուներ 18 ամիս, յուրաքանչյուր ամիս` 20 օր: Լրացուցիչ 5 օրերը համարվում էին վատ օրեր, ուստի մարդիկ աշխատում էին այդ օրերին ոչինչ չանել, նույնիսկ հաց չէին ուտում: Մյուս 260 օրերից կազմված օրացույցը ստեղծվել էր գուշակությունների և կրոնական ծեսերի համար: Այս օրացույցը կարող էին կարդալ և մեկնաբանել միայն քրմերը, որոնք մեծ դեր էին խաղում մայաների հոգևոր կյանքի կազմակերպման գործում: Մայաների կրոնական պաշտամունքում որոշակի տեղ էր զբաղեցնում աստվածներին մարդկային զոհեր մատուցելը: Որպես զոհ ընտրում էին երիտասարդ, առողջ և գեղեցիկ մարդու:
Ացտեկներ
12-րդ դարում ացտեկները հաստատվեցին Մեխիկոյի հովտում: 1325 թվականին նրանք կառուցեցին իրենց մայրաքաղաքը` Տենոչտիտլանը: Քաղաքն ուներ երեք քառակուսի կիլոմետր տարածք, իսկ բնակչության թիվը շուրջ 70 հազար էր: Քաղաքը բաժանված էր չորս մասերի, որոնք խորհրդանշում էին աշխարհի չորս կողմերը, և 20 փոքր թաղամասերից, որոնք խորհրդանշում էին ացտեկների տոհմացեղային կառուցվածքը` 20 ցեղ, 20 տոհմ: Գրավելով շրջակա տարածքները` 15-րդ դարում սկզբին ացտեկները ստեղծեցին իրենց պետությունը, որն իր հզորության գագաթնակետին հասավ Մոնթեսումա II–ի գահակալման ժամանակ (1502–1520 թվականներ): Պետության եկամուտները ճշտելու և հարկերի հավաքումը կանոնավորելու համար նա օրենք ընդունեց, որով սահմանվում էին հարկերի և տուրքերի չափերը:
Տնտեսություն
Ացտեկների հիմնական զբաղմունքը նստակյաց երկրագործությունն էր: Նրանք սովորել էին ոռոգել մշակելի հողերը և չորացնել ճահիճները: Հիմնականում մշակում էին եգիպտացորեն, դդում, ծխախոտ, բամբակ, կակաո: Անասնապահությունը զարգացած չէր. միակ ընտանի կենդանին շունն էր, որի միսն օգտագործում էին: Սակայն նրանք պահում էին նաև ընտանի թռչուններ` հնդկահավեր, սագեր, բադեր: Ացտեկների մոտ բարձր զարգացման էր հասել արհեստագործությունը, մասնավորապես` ջուլհակությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը: Ացտեկների հասարակության մեջ լայն տարածում ուներ ստրկությունը, ընդ որում` ստրուկներ ունեին ոչ միայն առանձին համայնքներ, այլև մասնավոր անձինք: Ստրուկների մեծ մասը ռազմագերիներ էին, սակայն ստրկացնում էին նաև պարտքերը չվերադարձնելու դիմաց, ինչպես նաև մարդիկ կարող էին իրենց և իրենց երեխաներին վաճառել ստրկության:
Պետական կարգ
Պետության գլուխ կանգնած էր գերագույն իշխանությամբ օժտված թագավորը: Ացտեկների հասարակության մեջ ևս ձևավորվել էր սոցիալ–քաղաքական աստիճանակարգություն: Նրա ամենավերին աստիճանին կանգնած էին ազնվականները` թագավորի գլխավորությամբ: Քաղաքներում բնակվելու իրավունք ունեին միայն նրանք: Հաջորդ աստիճանը զբաղեցնում էին առևտրականները, արհեստավորները, գյուղացիները, որոնք բնակվում էին քաղաքների արվարձաններում և գյուղերում: Ացտեկների ամենահարգի և ցանկալի զբաղմունքը ռազմական ծառայությունն էր: Հպատակ ժողովուրդներին հնազանդ պահելու և նոր տարածքներ նվաճելու համար ացտեկները կարիք ունեին լավ վարժեցված կանոնավոր բանակի: Նրանք հավատում էին, որ պատերազմի ժամանակ զոհվածները գնում էին աստվածների հետ երկնքում ապրելու: Զինվորները միշտ կռվում էին եռանդով և արիությամբ, քանի որ որքան շատ սպանեին և գերի վերցնեին, այնքան բարձր կլիներ նրանց նկատմամբ հարգանքը հասարակության մեջ: Ացտեկների բանակը բաղկացած էր առանձին զորամասերից, որոնցից ամենահեղինակավորը արծվի զինվորները և հովազի զինվորներն էին: Առաջինների նշանը արծվի փետուրն էր, իսկ երկրորդներինը` հովազի մորթին: Նրանց կրոնական արարողությունների կարևոր մասն էին կազմում մարդկային զոհաբերությունները: Ացտեկները հավատում էին, որ իրենց Արև–աստվածն ամեն օր մայր մտնելուց հետո մահանում է և հարություն կառնի այն դեպքում, երբ նրան մարդկային զոհ մատուցվի: Այս նպատակով Արևի տաճարում մարդկային զոհաբերություն էին կատարում:
Պատկերասրահ
-
Հովազ-զինվորը
-
Արևի քարը
-
Մայաների պետությունը
-
Կորտեսը մտնում է ացտեկների քաղաք
Ինկեր
Ինկերի պետությունը ժամանակակից Պերուի և Բոլիվիայի լեռնային շրջաններում էր: Ինկա բառը սկզբում Կուսկոյի հովտում ապրող ցեղերից մեկի անվանումն էր: 15-րդ դարում ինկերն սկսեցին լայնածավալ նվաճումներ կատարել, որի արդյունքում նրանց պետության տարածքը չորս անգամ մեծացավ, իսկ բնակչության թիվը հասավ շուրջ 6 միլիոնի:
Տնտեսություն
Տնտեսության հիմքը հողագործությունն էր: Այստեղ մշակում էին շուրջ 40 տեսակի բույսեր, մասնավորապես կարտոֆիլ, դդում: Բերքահավաքը հսկում էին հատուկ պաշտոնյաները, որովհետև բերքը հավասարապես բաժանվում էր բնակչությանը, իսկ մի մասը թողնվում էր պետության կարիքների համար: Նույնը կատարվում էր արհեստագործական արտադրանքի հետ: Այդ պատճառով ինկերի մոտ առևտուրը թույլ էր զարգացած, քանի որ հիմնական արտադրողի մոտ ավելցուկ համարյա չէր մնում: Հպատակ ցեղերին հնազանդության մեջ պահելու և նոր տարածքներ նվաճելու համար ինկերն ստեղծել էին կանոնավոր մարտունակ բանակ: Բանակ զորակոչելու համար սահմանվել էր հատուկ փորձաշրջան: Տղաների խմբին տանում էին ձյունապատ լեռան գագաթ և թողնում այնտեղ ինն օր առանց ուտելիքի, զենքի և այլ միջոցների: Ժամկետը լրանալուց հետո նրանց հետ էին բերում, սակայն շատերն այդ փորձությանը չէին դիմանում և մահանում էին: Կենդանի մնացածները բանակում ծառայում էին որպես առանձին ջոկատների հրամանատարներ:
Պետական կարգ
Պետության գլուխ կանգնած էր Բարձրագույն Ինկան, որին անվանում էին Սապա Ինկա: Այստեղից էլ պետությունը ստացավ Ինկերի պետություն անվանումը: Այն իր հզորության գագաթնակետին հասավ Սապա Ինկա Պաչակուտիի կառավարման տարիներին (1438–1471 թվականներ): Այդ ժամանակ ինկերը կարողացան գրավել Կուսկոյի ամբողջ հովիտը և շրջակայքի մանր պետությունները: Ինկերի կայսրության մայրաքաղաքը Կուսկոն էր, որն ուներ շուրջ 200 հազար բնակչություն: Այն համարվում էր կայսրության կրոնական և մշակութային կենտրոնը: Այստեղ էր գտնվում ինկերի գերագույն աստծու` Արևի տաճարը: Նրանց կրոնական կյանքում մեծ տեղ էին զբաղեցնում աստվածների համար կենդանիների և տարբեր մթերքների զոհաբերությունները: Ի տարբերություն մայաների և ացտեկների` նրանք միայն ճգնաժամային (ջրհեղեղ, սով, համաճարակ) պահերին էին մարդկային զոհաբերություններ կատարում: Քրմապետի գործառույթները սովորաբար իրականացնում էր Սապա Ինկան: Ինկերի պետության մեջ հասարակությունը բաղկացած էր ներփակ խմբերից` կաստաներից:
Բոլոր ինկերը մտնում էին բարձրագույն կաստայի մեջ: Նրանք չէին աշխատում և հարկեր չէին վճարում: Պետությունը նրանց հողատարածքներ էր տրամադրում, ինչպես նաև ստրուկներ` դրանք մշակելու համար: Ինկերի մի մասը զբաղվում էր ռազմական ծառայությամբ, իսկ մյուսներն իրականացնում էին կառավարման և կրոնական–մշակութային գործառույթներ: Առանձին կաստայի մեջ էր մտնում նվաճված ցեղերի ավագանին: Դրանց պատկանող հողերը մշակում էին գյուղացի համայնականները: Նվաճված ցեղերի արհեստավորները և գյուղացիները կազմում էին առանձին կաստա: Նրանց ազատությունները սահմանափակված էին: Նրանք կարող էին տեղաշարժվել միայն կառավարության համաձայնությամբ: Կառավարությունն էր որոշում, թե նրանք երբ և ում հետ պետք է ամուսնանային, քանի որ ամուսնական զույգերին առանձին հողաբաժին էր հասնում:
Պատկերասրահ
-
Ինկա Ռուքա
-
Մաչու Պիկչու
Ծանոթագրություններ
- ↑ Համաշխարհային պատմություն 11.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |