«Տիգրան Եսայան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 21. | Տող 21. | ||
'''Տիգրան Եսայան''' ([[1874]] - [[1921]]), հայ նկարիչ։ [[Զապել Եսայան]]ի ամուսինը։ |
'''Տիգրան Եսայան''' ([[1874]] - [[1921]]), հայ նկարիչ։ [[Զապել Եսայան]]ի ամուսինը։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով [[Փարիզ]], կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով [[Ժան Պոլ Լորան]]ին, սովորել [[ |
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով [[Փարիզ]], կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով [[Ժան Պոլ Լորան]]ին, սովորել [[Ժյուլիան ակադեմիա]]յում։ |
||
Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ։ [[Ստամբուլ]]» ([[1902]]-05), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» ([[1919]]), «Փողոց Փարիզում» ([[1910]]-21)։ |
Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ։ [[Ստամբուլ]]» ([[1902]]-05), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» ([[1919]]), «Փողոց Փարիզում» ([[1910]]-21)։ |
||
Տող 34. | Տող 34. | ||
[[1900]]-ին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 305}}</ref> |
[[1900]]-ին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 305}}</ref> |
||
== Մատենագրություն == |
== Մատենագրություն == |
||
*Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։ |
*Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։ |
08:27, 11 հունվարի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Եսայան (այլ կիրառումներ)
Տիգրան Եսայան | |
---|---|
Ծնվել է | 1874 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Վախճանվել է | 1921 |
Մահվան վայր | Փարիզ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ամուսին | Զապել Եսայան |
Տիգրան Եսայան (1874 - 1921), հայ նկարիչ։ Զապել Եսայանի ամուսինը։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով Ժան Պոլ Լորանին, սովորել Ժյուլիան ակադեմիայում։
Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ։ Ստամբուլ» (1902-05), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» (1919), «Փողոց Փարիզում» (1910-21)։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների։
Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» (Արշակ Չոպանյան), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)՝ Միհրան ծածկանունով։
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1935 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Մի քանի տասնյակ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում [2]։
1900-ին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում։[3]
Մատենագրություն
- Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։
- Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958
Պատկերասրահ
-
Տիգրան Եսայանի «Նեգրի գլուխ» ստեղծագործությունը
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 305.