«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 139. Տող 139.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==


[[Կատեգորիա:Իտալիա]]
[[Կատեգորիա:Իտալիայի շենքեր և կառույցներ]]
[[Կատեգորիա:Վենետիկ]]
[[Կատեգորիա:Վենետիկ]]
[[Կատեգորիա:Պալատներ]]
[[Կատեգորիա:Պալատներ]]

10:19, 25 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Դոժերի պալատ
իտալ.՝ Palazzo Ducale
պալատ
Հիմնական տվյալներ
Տեսակպալատ, տեսարժան վայր, պատկերասրահ և museum of a public entity?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ-Մուրանո-Բուրանո[1]
ՀասցեPiazza San Marco, 1 - Venezia[2] և Sestiere San Marco 1, 30124 Venezia[1][3]
Հիմնական ամսաթվերը1340
Ներկա վիճակգործող
Կազմված էPorta della Carta?, Sala delle Quattro Porte?, Paintings in the Doge's Palace? և Capitals in the Doge's Palace (Venice)?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ԱնվանվածՎենետիկի դուքս
ՃարտարապետՖիլիպո Կալենդարիո
ՊատվիրողՎենետիկի հանրապետություն
Ճարտարապետական ոճԳոթիկա
Հիմնադրված810 թվական
Մակերես10 281 քառակուսի մետր, 12 578 քառակուսի մետր
ԲնակիչՎենետիկի դուքս
Քարտեզ
Քարտեզ
 Doge's Palace (Venice) Վիքիպահեստում
palazzoducale.visitmuve.it(իտալ.) և palazzoducale.visitmuve.it/en/(անգլ.)

Վենետիկի Դոժերի պալատը՝ (իտալ.՝ Palazzo Ducale) իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձանը, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից մեկն է: Գտնվում է Սուրբ Մարկոսի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս 9-րդ դարում: Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է 1309 թվականից մինչև 1424 թվականի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ Ֆիլիպո Կալենդարիոյի կողմից: 1577 թվականին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է Ռիալտոյի կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին:

Վենետիկի այս գլխավոր շենքն ամենից առաջ հանրապետության դոժերի նստավայրն էր: Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և սենատը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը: Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, ցենզորների ծառայությունը և ծովային գրատեսչությունը: Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին: Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ոտքերի մոտ:

Սուրբ Մարկոսի տաճարի, Սան-Մարկոյի գրադարանի և այլ ուրիշ շենքերի հետ Դոժերի պալատը կազմում է քաղաքի գլխավոր ճարտարապետական անսամբլը:

Պատմություն

Պալատի անունն առաջացել է Վենետիկյան հանրապետության գլուխ դոժերի նստավայրից: Ինչպես Սուրբ Մարկոսի տաճարը, այնպես էլ դոժերի պալատը կառուցվում և զարդարվում էր շատ դարեր: 810 թվականին կառուցված նրա առաջին շենքը բոլոր կողմերից ջրով շրջապատված պատերով ու աշտարակներով ամրոց էր: 976 թվականին հայտնիների մի մասը և ժողովուրդն ապստամբեցին Կանդիանի IV դոժի դեմ և այրեցին նրա նստավայրը: Դրա փոխարեն վենետիկցիները կառուցեցին նոր ամրոց, բայց 1106 թվականին այն այրվեց:

12-րդ դարի վենետիկացի վարպետները կառուցեցին նոր պալատ, ընդ որում արդեն անհրաժեշտություն չկար այն կառուցել որպես ամրոց: Այդ ժամանակ Վենետիկում արդեն չկային միջնադարյան Եվրոպային բնորոշ ամուր դղյակներ ու ամրոցի պատեր. այստեղ ծովը պաշտպան էր ծառայում, իսկ բերդամասերի փոխարեն հանրապետությունն ուներ հրաշալի նավատորմ: Այդ պատճառով ամրոցի պատեր և աշտարակներ այլևս չէին կառուցում, իսկ պահպանված խրամները լցվում էին:

Դոժերի պալատը 18-րդ դարի կեսերի նկարիչ Կանալետոյի նկարում

Պալատի ներկայիս շենքը հիմնականում կառուցվել է 1309-ից 1424 թվականների ընթացքում: Ենթադրաբար պալատի սկզբնական տարբերակի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Կալենդարիոն, ինչպես նաև Պյետրո Բազեյոն և վարպետ Էնրիկոն: 1400-1404 թվականներին ավարտվում է ծովալճակի վրա բացվող ճակատը, իսկ 1424 թվականին նաև այն, որ դուրս էր գալիս Սուրբ Մարկոսի հրապարակ: Շինարարության համար հրավիրվում են ֆլորենցիացի և լոմբարդացի վարպետներ, սակայն շենքի գոթական ոճի մեծ մասը կատարել են Բոն ընտանիքի անդամները, ովքեր մարմարի մշակաման մասնագետ վենետիկացի վարպետներ էին:

1577 թվականի դեկտեմբերի 20[4] հրդեհից պալատն էականորեն վնասվում է: Դրան հաջորդող վերականգնման ընթացքում որոշվում է շենքը թողնել նախկին գոթական ոճով, այն ավելի ժամանակակից դարձնելու փոխարեն: Բացի այդ որպեսզի կատարվեն դոժերի նստավայրի գործառույթները, մինչ 1797 թվականին Նապոլեոնի զորքերի կողմից քաղաքի գրավումը, պալատում տեղակայվում են հանրապետության քաղաքական ինստանցիաները:

Ներկայումս շենքը թանգարան է:

Արտաքին տեսքը

Դոժերի պալատի կենտրոնական պատշգամբը

Կարծես ճարտարապետական բոլոր օրենքներին ծաղրելով Դոժերի պալատի վերին զանգվածեղ մասը հենվել է թեթև նախշազարդ կամարներին: Առաջին հայացքից թվում է, որ շենքը շրջված է հիմքով դեպի վեր և տանիքով` ներքև: Այնքան անտրամաբանական է նրա ճակատային համակարգը. ներքևում թույլ հենարանի երկու ժապավեն է և բարձր հոծ պատ` վերևում: 1577 թվականին հերթական հրդեհը ոչնչացնում է շենքի թևերից մեկը, և Ռիալտոյի կամուրջն արարողը` Անտոնիո դե Պոնտին, վերականգնում է կառուցվածքի սկզբնական տեսքը:

Սկզբից թվում է, որ ճակատի բոլոր ճարտարապետական տարրերը միմյանց հետ կապված են մի տեսակ անտրամաբանորեն, անսպասելի և կարծես պատահական, բայց միևնույն ժամանակ այստեղ ամեն ինչ գրավիչ է, թարմ, պայծառ, լի կյանքով ու ուրախությամբ, ամեն ինչ գեղարվեստորեն հագեցած է և ի վերջո, խելամիտ: Առաջին հարկի բաց կամարապատ պատկերասրահը գեղարվեստական ինքնահաճություն չէ, այլ հրաշալի թաքստոց է հարավային արևից: Սա տեղ է, ուր ցանկացած անցորդի համար հաճելի է հանգստանալ և հիանալ այստեղից բացվող աշխարհի չքնաղագույն ճարտարապետա-բնական բնապատկերներից մեկով:

Երկրորդ հարկի պատկերասրահը օդային պատշգամբ է, որը հարավից և արևմուտքից մթնեցնում է համեմատաբար ոչ մեծ պաշտոնական տարածքները: Դոժերի պալատում զարդանախշ պատկերասրահների և հարթ պատի համադրությունը հագեցնում է ողջ ճակատը կոմպոզիցիոն կոնտրասի անհավանական հարստությամբ և կարծես մերկացնում է ճակատի ամբողջ արտաքինը` բաց Պյացետի անսամբլի և վենետիկյան ծովալճակի լայնարձակության առաջ:

Արևելյան ճակատի կենտրոնում գտնվում է 1536 թվականին Սանսովինոյի աշակերտների կառուցած պատշգամբը: Պատշգամբի վրա նետաձև պատուհան է և Վենետիկի խորհրդանիշի դիմաց կանգնած դոժ Անդրեա Գրիտիի քանդակապատկերը: Պատշգամբի վերևում տեղադրված է քանդակագործ Ալեսանդրո Վիտորիի աշխատանք Արդարադատության արձանը: Հենց այս պատշգամբից է 1865 թվականին հռչակվել Վենետիկի միավորումը Իտալական թագավորությանը:

Պորտա դելա Կարտա

«Թղթե դուռ»

Սուրբ Մարկոսի հրապարակ դուրս եկող ճակատից ձախ, Դոժերի պալատի բակի մուտքը բացում է Ջովանի և Բարտոլոմեո Բոների ստեղծած «Պորտա դելա Կարտան»` (իտալ.՝ Porta della Carta) «Թղթե դուռը»: Այն ունի վերին մասում գոթական ոճի դեկորատիվ տարրերով զարդարված նետանման կամարի ձև. գլխավոր մուտքի վրա դոժ Ֆրանչեսկո Ֆոսկարին է թևավոր առյուծի (Վենետիկյան Հանրապետության խորհրդանիշ) դիմաց, իսկ վերևում Արդարադատության արձանն է: Դռան անվան ծագումը գիտնականները երկակի են մեկնաբանում: Հնարավոր է այն կապված է ոչ հեռու գտնվող փաստաթղթերի արխիվի հետ, կամ համաձայն այլ վարկածի` ժամանակին այնտեղ նստում էին գրագիրներ և օգնում քաղաքացիներին` փաստաթղթեր, բողոքներ, ներման գրություններ կազմել:

Դոժերի պալատի ներքին բակը

«Թղթե դռնով» կարելի է անցնել Ֆոսկարիի կամարապատ պատկերասրահը, այնուհետև` Դոժերի պալատի երկհարկանի մարմարե կամարներով և հին հունական ութ քանդակներով շրջապատված բակը:Բակի կենտրոնում մինչ այժմ գտնվում են երկու շքեղ բրոնզե ջրհոր-ջրավազաններ, որոնք Վենետիկի ամենալավ ջուրն էին մատակարարում:

Ինտերիեր

Գիգանտների սանդուղք

Գիգանտների սանդուղք

Ներքին բակից դեպի պալատ են տանում կարարյան մարմարից կերտված Գիգանտների վիթխարի սանդուղքը: 1554 թվականին սանդուղքի վերին հարթակում տեղադրվել են Վենետիկի ռազմական և ծովային հովանավորներ Մարսի և Նեպտունի հսկայական մարմարե արձանները (Յակոպո Սենսովինոյի աշխատանքները), այդպես է սանդուղքն ստացել ներկայիս անվանումը: Այստեղ էին անցկացվում բոլոր հանդիսավոր արարողությունները: Սանդուղքը տանում է երկրորդ հարկի փակ պատկերասրահ: Պատկերասրահի երկայնքով և պալատի ներսում հաճախ են հանդիպում «առյուծի երախներ»` առյուծի փորագրված գլուխներ, որոնց մեջ էին դրվում տարբեր վարչությունների իրավասության ուղերձներ և գաղտնի ամբաստանություններ:

Ոսկե սանդուղք

Պալատի հանդիսավոր դահլիճներ կարելի է բարձրանալ դոժ Անդրեա Գրիտիի համար 1538 թվականին Սանսովինոյի նախագծած և 1559 թվականին Սկարպանյինոյի ավարտած «Ոսկե սանդուղքով»: Ոսկեզօծ նրբաքանդակներով ծածկված սանդուղքը հնում նախատեսված էր կարևոր հյուրերի և բարձրաստիճան անձանց համար, ում անունները նշված էին «Ոսկե գրքում»: Այդ գիրքը Վենետիկի բնակիչները կազմել էին 1315 թվականին և գրանցել էին այնտեղ 200 ընտանիքներ, որոնց անդամները այդ ժամանակվանից մինչև հանրապետության գոյության վերջը կարող էին զբաղեցնել պետական պաշտոններ: «Ոսկե գիրքը» պահպանվում էր «Ոսկե սանդուղքի» տակ 1180 թվականին դոժ Սեբաստյանո Ջիաննիի սարքած հատուկ սենյակում:

Մեծ խորհրդի դահլիճ

Մեծ խորհրդի դահլիճը (Յոզեֆ Հեյնց կրտսեր 1678 թվական)

«Ոսկե սանդուղքը» տանում էր դեպի Մեծ խորհրդի դահլիճ` ամենամեծ դահլիճը ոչ միայն Վենետիկում, այլ նաև ամբողջ Իտալիայում: Նրա երկարությունը 54 մետր է, լայնությունը` 25 մետր, իսկ բարձրությունը` 15 մետր: Մեծ խորհրդի դահլիճը զբաղեցնում է Դոժերի պալատի ամբողջ հարավային թևը: Այն զարդարում էին Տիցիանի, Վերոնեզեի, Տինտորետտոյի և այլ հայտնի նկարիչների գլուխգործոցները, սակայն դրանք բոլորը ոչնչացել են 1577 թվականի հրդեհի ժամանակ: Դահլիճը վերակազմավորվել է Անտոնիո դե Պոնտիի նախագծով: Մեծ խորհրդի դահլիճում արևելյան պատի առաջ պատվանդանի վրա տեղադրված են դոժի գահը և Փոքր խորհրդի վեց անդամների բազկաթոռները, իսկ նրանց հետևում ամբողջ պատն զբաղեցնում է աշխարհի ամենամեծ նկարներից մեկը` 1590 թվականին Յակոպո Տինտորետտոյի և նրա որդի Դոմենիկոյի «Դրախտը»: Առաստաղին առանձնանում է Պաոլո Վերոնեզեի «Վենետիկի հաղթանակը» հսկայական օվալաձև նկարը: Վիթխարի հարթ առաստաղը երեսապատված է ծանր ոսկեզօծ նախշերով շրջանակված շքեղ գեղանկար կտավներով:

Մեծ խորհրդի դահլիճում հիմա տեղակայված են Վենետիկը կառավարած բոլոր դոժերի հիանալի նկարված դիմանկարները: Սակայն այն տեղում ուր պետք է պատկերված լիներ դոժ Մարինո Ֆալյերոյի դիմանկարը, տեղադրված է սև գլանաձև գրություն` վրան գրված.

Այստեղ դավաճանության համար մահապատժի ենթարկված Մարինո Ֆալյերոյի տեղն է

Ընտրությունների դահլիճ

Մեծ խորհրդի դահլիճից այցելուներն անցնում են Ընտրությունների դահլիճ (ճակատագրի դահլիճ), այդպես է կոչվել որովհետև դեռևս հանրապետության ժամանակներից այնտեղ էին անցնում աստիճանավոր անձանց հանրային քվեարկությունը, իսկ երբեմն նրանց դատապարտումը: Այստեղ էին կայացվում դատավճիռները, սակայն այս դահլիճ ոչ ոք չէր համարձակվում մտնել զենքով:

Դահլիճի զանգվածեղ առաստաղը ճոխ է փորագրություններով և ոսկեզօծմամբ, բացի այդ, նրա վրա տեղադրված են մեծ, օվալաձև երեք նկարներ, երկու քառակուսի և 12 ոչ ճշգրիտ եռանկյուններ, որոնցում ներկայացված են նկարիչ Պադովանինոյի նկարած այլաբանական սյուժեները:

Կողմնացույցի դահլիճ

Կողմնացույցի դահլիճը մի ժամանակ Տասի խորհրդի դահլիճի և միաժամանակ ինկվիզիցիայի նախասենյակն էր, որտեղ դատապարտվածները վախով ու սարսափով էին սպասում դատավճռին: Այստեղ էր գտնվում նաև բոլորին հայտնի «Առյուծի երախը», ուր հաղորդագրություններ և ամբաստանություններ էին գցում:

Դահլիճի առաստաղը կազմված է երեք հսկայական օվալներից և 12 քառանկյուններից, որոնք լրացնում են անկյունները: Առաստաղի այդ զարդաքանդակը նկարել է Պաոլո Վերոնեզեն: Առաջին մեծ օվալին նա պատկերել է «Վենետիկի հաղթանակը», ներկայացնելով նրան աստվածուհու տեսքով, որը ճախրում է ամպերի մեջ, շրջապատված Փառքի, Ուժի, Հարստության այլաբանական պատկերներով: Սակայն այսօր օվալներից մեկը դատարկ է: Նախկինում այստեղ գտնվող «Սրբերով շրջապատված Սուրբ Մարկոսը» նկարը 1797 թվականին տարվել է Փարիզ և ցուցադրվել Լուվրում:

Տասի խորհրդի դահլիճ

Տասի խորհրդի դահլիճում նստում էր պետության հանդեպ քաղաքական հանցագործություններին վերաբերվող հետաքննություններ վարող տրիբունալը: Տրիբունալը գլխավորում էր դոժը, նրա կազմում էին գտնվում Մեծ խորհրդի տաս անդամ և վեց խորհրդական: Այդ դահլիճի վրա էին գտնվում արճճե առաստաղով բանտախցերը, այսպես կոչված Պյոմբները, որտեղ ժամանակին ձերբակալված էին Ջակոմո Կազանովան և Ջորդանո Բրունոն: Կենտրոնում տեղադրված էր «Զևսը կայծակով խոցում է արատները» Վերոնզեի գլուխգործոցը, որը 1797 թվականին ֆրանսիացիները տարել են Փարիզ և մինչ այժմ գտնվում է Լուվրում: Հիմա կտավի տեղում գտնվում է Յակոպո դի Անդրեայի կատարած պատճեն:

Սկարլատտիի դահլիճը

Սկարլատտիի դահլիճում հավաքվում էին ալ-կարմիր պարեգոտ հագած բարձրաստիճան պաշտոնյաները և պաշտոնական արարողությունների անցկացման համար սպասում դոժին: Դահլիճի շքեղ զարդարանքը կատարվել է Պյետրո Լոմբարդոյի ղեկավարությամբ: Փայտե հարուստ առաստաղը 16-րդ դարի սկզբի է: Նրբագեղ մարմարե բուխարու վրա տեղադրված է դոժ Ագոստինո Բարբարիգոյի զինանշանը:

Քարտեզի դահլիճի

Քարտեզի դահլիճն իր անվամբ պարտական է նրա պատերը զարդարող աշխարհագրական քարտեզներին, որոնք իրագործել են Ջովաննի Բատիստա Ռամուսիոն` 1574 թվականին, ինչպես նաև Ֆրանչեսկո Գրիսելինինև Ջուստինո Մաննեսկարդին` 1762 թվականին: Դահլիճի կենտրոնում են գտնվում 17-րդ դարին վերաբերվող երկու մեծ գլոբուս:

Կոլեգիայի դահլիճ

Կոլեգիայի դահլիճը Ֆրանչեսկո Գվարդիի նկարում (18-րդ դարի 2-րդ կես)

Կոլեգիայի դահլիճում հավաքվում էր Կոլեգիան, որի կազմում էին դոժը, վեց խորհրդականները, ավագներ, Տասի խորհրդի անդամները և Վերին կանցլերը: Այստեղ ընդունվում էին հանրապետության կառավարության կարևորագույն որոշումները: Այդ դահլիճը 1574 թվականին ստեղծել է Անտոնիո դե Պոնտին: Հրաշալի ոսկեզօծ քանդակներով առաստաղը ստեղծել է Ֆրանչեսկո Բելլոն: Այն երիզ է հանդիսանում Վերոնզեի այլաբանական կտավների համար, որոնց մեջ առանձնանում է տրիբունայի վերևի «Վենետիկը գահին» կտավը:

Սենատի դահլիճ

Սենատի դահլիճը նույնպես վերակերտել է Անտոնիո դե Պոնտին: Հիանալի առաստաղի նկարն արել է Կրիստոֆորո Սորտեն: Առաստաղին տեղադրված մեծանկարը (պաննո) ստեղծել են տարբեր նկարիչներ, մասնավորապես` Տինտորետտոն:

Բանտը

Հառաչանքների կամուրջ

Օրենքների ղեկավարման և քրեական գործերի ղեկավարման դահլիճներից կարելի է դուրս գալ միջանցք, որը Պալատական ջրանցքի վրա անցկացրած Հառաչանքների կամուրջով ուղիղ տանում է դեպի Անտոնիո դե Պոնտիի նախագծած Նոր բանտերը:

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  4. «The Doge's palace - Eastern wing and rebuilding after the fire in 1577». Venice.jc-r.net. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2012-01-19-ին.