«Միխեիլ Ծերեթելի»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Վրացի դիվանագետներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Վրացի իշխաններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 37. | Տող 37. | ||
[[Կատեգորիա:Վրացի հրապարակախոսներ]] |
[[Կատեգորիա:Վրացի հրապարակախոսներ]] |
||
[[Կատեգորիա:Վրացի դիվանագետներ]] |
[[Կատեգորիա:Վրացի դիվանագետներ]] |
||
[[Կատեգորիա:Վրացի իշխաններ]] |
08:55, 2 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
Միխեիլ Ծերեթելի վրաց.՝ მიხეილ (მიხაკო) გიორგის ძე წერეთელი | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1878 Ցխրուկվեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 2, 1965 (86 տարեկան) Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Լևիլի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | դիվանագետ, հնագետ, պատմաբան, համալսարանի դասախոս և արևելագետ |
Հաստատություն(ներ) | HU Berlin և Թբիլիսիի պետական համալսարան |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն[1] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Tetri Giorgi? |
Mikheil Tsereteli Վիքիպահեստում |
Միխեիլ Գեորգիի Ծերեթելի (վրաց.՝ მიხეილ წერეთელი, գերմ.՝ Michael von Zereteli, 23 դեկտեմբերի, 1878, գյուղ Ցխրուկվեթի — 2 մարտի, 1965, Մյունխեն), վրացի իշխան, պատմաբան, բանասեր, սոցիոլոգ, հրապարակախոս ու դիվանագետ:
Կենսագրություն
Միխեիլ Ծերեթելին ծնվել է 1878 թվականին Ցխրուկվեթի գյուղում: 1911 թվականին ավարտել է Հեյդելբերգի համալսարանը: 1913 թվականին պաշտպանել է դիսերտացիա: 1914—1918 թվականներին դասավանդել է Հեյդելբերգի համալսարանում: Դրա հետ միաժամանակ 1914—1917 թվականներին եղել է Վրաստանի անկախության կոմիտեի առաջնորդներից մեկը: Գաղտնի այցելել է Վրաստան՝ բանակցություններ վարելու վրացի մենշևիկների առաջնորդ Նոյ Ժորդանիայի հետ:
1918 թվականին Վրաստանի անկախության հռչակումից հետո եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դեսպանը Շվեդիայում ու Նորվեգիայում, իսկ 1919 թվականին վերադարձել է Վրաստան՝ աշխատելու որպես Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր:
Խորհրդային զորքերի կողմից Վրաստանի գրավումից հետո՝ 1921 թվականի մարտին նորից արտագաղթել է: 1921—1933 թվականներին եղել է Բրյուսելի համալսարանի, իսկ 1933—1945 թվականներին՝ Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր: 1945 թվականից ապրել ու աշխատել է Մյունխենում:
Արտասահմանում ապրելու տարիներին եղել է Եվրոպայում վրացի քաղաքական վտարանդիների կազմակերպության՝ Վրացական ազգային կոմիտեի անդամ: 1925—1954 թվականներին եղել է «Տետրի Գիորգի» («Սպիտակ Գիորգի») վրացական հայրենասիրական քաղաքական կազմակերպության առաջնորդներից մեկը:
Գիտական գործունեություն
Միխեիլ Ծերեթելիի գիտական աշխատությունները նվիրված են Վրաստանի ու Կովկասի պատմությանը: Նա մասնավորապես հրատարակել է շումերերենի ու վրացերենի համեմատական վերլուծությունը (մենագրություն «Շումերերեն ու վրացերեն», Թիֆլիս, 1912, վրացերեն, անգլերեն թարգմանությունը՝ Լոնդոնի «Journal of the Royal Asiatic Society» ամսագրում, համ. 45-48, 1913—1916), մենագրություն «Խեթերի երկիրը, նրա ժողովուրդները, լեզուները, պատմությունն ու մշակույթը» (Ստամբուլ, 1924, վրացերեն), տպագրել է «Վրաստանն ու համաշխարհային պատերազմը» (գերմ.՝ Georgien und der Weltkrieg, Ցյուրիխ (այլ տվյալներով՝ Պոտսդամ), 1915) և «Կովկասի ռասսայական ու մշակութային խնդիրները» (գերմ.՝ Rassen- und Kulturprobleme des Kaukasus, Բեռլին, 1916, Գերմանա-վրացական միության հրատարակություն) գրքերը: 1955 թվականին Ծերեթելին հրատարակել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի գերմաներեն թարգմանությունը (Der Ritter im Pantherfell. München, 1955):
Աշխատություններ
- Sumerian and Georgian: a study in comparative philology // JRAS, 1913—1916 — № 45-48.
- Georgien und der Weltkrieg. [Potsdam], [1915] (2-րդ հրատարակություն՝ Weimar: Kiepenheuer, 1916, անգլերեն՝ Georgia and the war. Zürich: Orient Publishing Company, 1916).
- La Géorgie et la guerre actuelle. Zürich: Orient-Verl., 1915 (2-е издание — Lausanne: Libraire Nouvelle, 1917).
- Rassen- und Kulturprobleme des Kaukasus // Osteuropäische Zukunft, 1916 — № 3-5. S. 38-40, 57-59, 75-78.
- Rassen- und Kulturprobleme des Kaukasus. Berlin: Welt-Verlag, 1916.
- Les droits du peuple géorgien: rapport présenté au IIIe congrès de l’Union des Nationalités tenu à Lausanne au mois de juin 1916. Lausanne: Union des Nationalités, 1916.
- Die Befreiung Polens und das Nationalitätenprinzip bei den Zentralmächten und bei der Entente. Bern: F. Wyss, 1917.
- Die Rechte Georgiens. Berlin: Der neue Orient, 1917.
- Gilgamesiani. Babilonusi eposi. Istanbul, 1924.
- Die neuen ḫaldischen Inschriften König Sardurs von Urarṭu (um 750 v. Chr.): Ein Beitrag zur Entzifferung des Ḫaldischen. Heidelberg: C. Winter, 1928.
- Études Ourartéennes. Paris: Pr. Univ. de France, 1953—1959.
- Das Leben des Koenige Dawith (Dawith II. 1089—1125)// Bedi Kartlisa (Revue de Kartvelologie), 1957 — № 2-3, pp. 45-73.
- Das Sumerische und das Georgische // BK, 1959 — № 32-33.
Գրականություն
- Леван З. Урушадзе, К истории грузинской ратриотической политической организации «Тетри Гиорги».- Ж. «Амирани», XXI, Монреаль-Тбилиси, 2009, ст. 166—204 (վրացերեն),
- Լևան Զ. Ուրուշաձե, Հոգու անմահություն (Միխակո Ծերեթելի), «Արտանուջի» հրատարակչույթուն, Թբիլիսի, 2012, 258 էջ (վրացերեն):
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 2 մահեր
- 1965 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Վրաստանի ազգային հերոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի պատմաբաններ
- Վրացի բանասերներ
- Վրացի հրապարակախոսներ
- Վրացի դիվանագետներ
- Վրացի իշխաններ