«Անդրեյ Սախարովի հուշարձան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Տիգրան Արզումանյանի քանդակներ ՀոթՔաթ գործիքով |
չ մանր-մունր |
||
Տող 41. | Տող 41. | ||
[[Կատեգորիա:Երևանի հուշարձաններ]] |
[[Կատեգորիա:Երևանի հուշարձաններ]] |
||
[[Կատեգորիա:Հայաստանի հուշարձաններ]] |
|||
[[Կատեգորիա:Տիգրան Արզումանյանի քանդակներ]] |
[[Կատեգորիա:Տիգրան Արզումանյանի քանդակներ]] |
16:06, 18 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Անդրեյ Սախարովի հուշարձան | |
---|---|
Անդրեյ Սախարովի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/102.3 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Սախարովի հրապարակ |
Բարձրություն | 4,5 մ |
Քանդակագործ(ներ) | Տիգրան Արզումանյան |
Ճարտարապետ(ներ) | Լևոն Ղալումյան |
Նյութ | կոփածո պղինձ, բազալտ |
Շինարարության սկիզբ | 2001 |
Շինարարության ավարտ | մայիսի 29, 2001 |
Ներկա վիճակ | կանգուն |
երկիր դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
|
Անդրեյ Սախարովի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սախարովի հրապարակում (Նալբանդյան փողոց), տեղադրվել է 2001-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հեղինակներ
Տվյալներ
Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 4,5 մետր է։
Պատմություն
Ֆիզիկոս, ատոմագետ, ջրածնային ռումբի հեղինակներից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, 1975 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը և Կենտրոն համայնքի թաղապետարանը կազմակերպել էին մրցույթ նրա հուշարձանի համար։ Մեկ տարի շարունակվող քննարկումների ընթացքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի աշխատանքը։
Անդրեյ Սախարովի ծննդյան 80-ամյակի առթիվ 2001 թվականի մայիսի 29-ին, նրա անունը կրող հրապարակում (Նալբանդյան փողոց) հանդիսավորությամբ բացվեց հուշարձանը։ Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը[1]։
Ծանոթագրություններ
- ↑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ. Անդրեյ Սախարով (վերցված է Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9 գրքից)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անդրեյ Սախարովի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |