Անատոլի Դրյուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Դրյուկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1936(1936-09-04)
Ծննդավայր Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր մարտի 12, 2023(2023-03-12) (86 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ

Անատոլի Մատվեևիչ Դրյուկով (ռուս.՝ Анато́лий Матве́евич Дрю́ков, սեպտեմբերի 4, 1936(1936-09-04), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2023(2023-03-12)), խորհրդային և ռուս դիվանագետ, Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2002)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թվական՝ ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
  • 1961 թվականից՝ դիվանագիտական աշխատանքում՝ բազմիցս դիվանագիտական ծառայության է մեկնել Պակիստան, Զամբիա, Սինգապուր, Հնդկաստան։
  • Երկար ժամանակ, արտասահմանյան գործուղումների ընդմիջումներով, աշխատել է ԽՍՀՄ և Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում։
  • 1987-1990 թվականներին՝ եղել է Սինգապուրում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1991-1996 թվականներին՝ եղել է Հնդկաստանում ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1998 թվականի նոյեմբեր - 2005 թվականի մայիս՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • Ունեցել է աշխատանքային փորձ բոլոր պաշտոններում՝ հերթապահ ռեֆերենտից մինչև ԽՍՀՄ ԱԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ։

Մահացել է 2023 թվականի մարտի 12-ին[1] Մոսկվայում 86 տարեկան հասակում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (1998 թվականի մարտի 4), Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի անցկացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[2]։
  • Մխիթար Գոշի մեդալ (2005 թվականի մարտի 30, Հայաստան), հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ[3]։
  • Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2002 թվականի նոյեմբերի 19) — Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա բեղմնավոր դիվանագիտական գործունեության համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կյանքից հեռացել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Դրյուկովը». news.am.
  2. «Указ Президента Российской Федерации от 4 марта 1998 года № 244 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  3. Президент Армении наградил посла России медалью «Мхитар Гош»
  4. «Указ Президента Российской Федерации от 19 ноября 2002 года № 1340 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]