Սոֆյա Վասիլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Վասիլևա
Ծնվել էհոկտեմբերի 22, 1992(1992-10-22)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Laurel Springs School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Սոֆյա Վլադիմիրի Վասիլևա (անգլ.՝ Sofia Vassilieva, հոկտեմբերի 22, 1992(1992-10-22)[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), ռուսական ծագմամբ ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Վասիլևան ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 22-ին Մինեապոլիսում։ Նրա ծնողները Միացյալ Նահանգներ են տեղափոխվել Նովոսիբիրսկից 1990-ական թվականների սկզբին[2]։ 7 տարեկան հասակում Սոֆյան մասնակցել է «International Modeling and Talent Association» միջազգային մրցույթին։ Արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» տիտղոսին և երկրորդ տեղն Է զբաղեցրել «Տարվա լավագույն երիտասարդ մոդել» անվանակարգում[3]։

Սոֆյան հեռուստատեսությունում առաջնելույթել է 2001 թվականին՝ էպիզոդիկ դերով հանդես գալով «Գործակալություն» սերիալում։ 2003 թվականին խաղացել է Էլոիզի մասին երկու հեռուստաֆիլմերում[4]։ Ստացել է հայտնիություն «Մեդիում» հեռուստասերիալում Արիելի դերով, որտեղ նկարահանվել է 2005 թվականից մինչև 2011 թվականը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս «Գործակալություն» The Agency Ելենա
2002 հֆ «Բրեդի Բանչը Սպիտակ տանը» The Brady Bunch in the White House Սինդի Բրեդի
2003 հֆ «Էլոիզայի արկածները» Eloise at the Plaza Էլոիզա
2003 հֆ «Էլոիզա 2. Սուրբ ծնունդ» Eloise at Christmastime Էլոիզա
2005-2011 ս «Մեդիում» Medium Արիել Դյուբուա
2007 ֆ «Օր զրո» Day Zero Մառա
2009 ֆ «Իմ պահապան հրեշտակը» My Sister's Keeper Քեյթ Ֆիցջերալդ
2009 ֆ «Ցավ» Hurt Սառա Փարսոնս
2011-2013 ս «Կարգ ու կանոն. Հատուկ կորպուս» Law & Order: Special Victims Unit Սառա Ուոլշ
2013 հֆ «Զանգահարիր ինձ խենթ» Call Me Crazy: A Five Film Էլիսոն
2015 ս «Սթալքեր» Stalker Դիրդրե
2016 ս «Լյուցիֆեր» Lucifer Դեբրա Մաքոլ
2016 ս «Վատ համբավ» Notorious Ջեննա Փոլլի
2016 հֆ «Մաքս» Max Բեսս
2017 ս «Մտածելով հանցագործի նման. Արտասահմանում» Criminal Minds: Beyond Borders Ռոքսի Բենթել
2017 ս «Մարզանքի օր» Training Day Չելսի Բրաուն
2017 ֆ «Բրայթոն-Բիչ» Brighton Beach Դաշա
2017-2018 ս «Սուպերգրլ» Supergirl Օլիվյա
2018 հֆ «Վատ խորթ մայր» Bad Stepmother Վերիթի Հոքինգ
2018 ս «Ժամանակից դուրս» Timeless Էբբի Ֆոլգեր Ֆրանկլին
2018 ս «Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատայիններ» S.W.A.T. Լորեն
2018 ս «Սև Կայծակ» Black Lightning Լուքեր
2020 ֆ «Ռուս ամերիկացի» Brighton Beach Դաշա
2020 ս «Ալյասկայի որոնումներում» Looking for Alaska Լառա Բութերսկայա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2004 «Երիտասարդ դերասան» «Լավագույն երիտասարդ դերասանուհի» «Էլոիզա 2. Սուրբ ծնունդ» Առաջադրված

[6]

2006 «Երկրորդ պլանի լավագույն երիտասարդ դերասանուհի» «Մեդիում» Հաղթանակ[7]
2010 «Երկրորդ պլանի լավագույն երիտասարդ դերասանուհի» «Իմ պահապան հրեշտակը» Հաղթանակ[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #140509240 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Софья Васильева. Сибирячка с американским акцентом». Аргументы и Факты на Енисее. 28 июня 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Sofia Vassilieva debut of series Medium». IMTA official blog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.(անգլ.)
  4. Life imitates art at The Plaza hotel
  5. Breslin, Vassilieva to star in ‘Keeper’
  6. 25th YAA 2004 Արխիվացված 2015-04-29 Wayback Machine
  7. 27th YAA 2006 Արխիվացված 2016-01-10 Wayback Machine
  8. 31st YAA 2010 Արխիվացված 2015-07-20 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Վասիլևա» հոդվածին։