Ալյասկայի որոնումներում (հեռուստասերիալ)
Ալյասկայի որոնումներում | |
---|---|
![]() | |
Ժանր | դեռահասական դրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Երկիր | ![]() |
Հիմք | Ալյասկայի որոնումներում |
Գլխավոր դերերում | Չառլի Փլամեր, Քրիստին Ֆրոսեթ, Denny Love?, Սոֆյա Վասիլևա, Landry Bender?, Յուրայա Շելթոն, Jordan Connor?, Թիմոթի Սիմոնս և Ռոն Սեֆաս Ջոնս |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | հոկտեմբերի 18, 2019-ից հոկտեմբերի 18, 2019-ը |
Հեռուստաալիք | Հուլու |
Դիստրիբյուտոր | ViacomCBS Ներքին մեդիա ցանցեր |
Պաշտոնական կայքէջ |
«Ալյասկայի որոնումներում» (անգլ.՝ Looking for Alaska), ամերիկյան դեռահասական դրամատիկական մինի սերիալ, որը հիմնված է Ջոն Գրինի համանուն վեպի վրա[1]։
Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի սյուժեն պտտվում է դեռահաս Մայլզ Հոլթերի շուրջ, որը սովորում է գիշերօթիկ դպրոցում և հետաքրքրվում է հայտնի անձանց՝ մահից առաջ ասած խոսքերով։ Այնտեղ նա սիրահարվում է Ալյասկա Յանգին և գտնում հավատարիմ ընկերների խումբ, մինչև որ անսպասելի ողբերգությունը Մայլզին և նրա մտերիմ ընկերներին ստիպում է խորհել կյանքի և մահվան մասին[2]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չառլի Փլամեր՝ Մայլզ «Տոլստյաչոկ» Հոլթեր, Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի Կալվեր Կրիկի ավագ դպրոցի նոր աշակերտ[3]։
- Քրիստին Ֆրոսեթ՝ Ալյասկա Յանգ, աղջիկ, որը սիրահարվում է Մայլզին, երբ հաճախում է Կալվեր Կրիկի դպրոց[3]։
- Անաբել Հոլոուեյ՝ Ալյասկա Յանգը մանուկ հասակում։
- Դենի Լավ՝ Չիպ «Գնդապետ» Մարտին, Մայլզի հարևանը և ընկերը[4]։
- Ջեյ Լի՝ Տակումի Հիկոհիտո, Գնդապետի և Ալյասկայի ընկերը[4]։
- Սոֆյա Վասիլևա՝ Լառա Բութերսկայա, աղջիկ, որի հետ Ալյասկան ժամադրություն է կազմակերպել Մայլզի հետ[4]։
- Լանդրի Բենդեր՝ Սառա, Չիպի նախկին ընկերուհին[4]։
- Յուրայա Շելթոն՝ Լոնգվել Չեյզ, հարուստ երեխաներից մեկը, «Weekday Warriors» խմբի անդամ[4]։
- Ջորդան Քոնոր՝ Քևին, «Weekday Warriors» խմբի անդամ[4]։
- Թիմոթի Ս. Սայմոնս՝ պարոն «Օրել» Սթարնս, Կալվերի ավագ դպրոցի տնօրեն[5]։
- Ռոն Սեֆաս Ջոնս՝ բժիշկ Հայդ, Կալվերի ավագ դպրոցի տարեց ուսուցիչ[5]։
Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեգ Ռայթ՝ Մարիա, Ալյասկայի նախկին հարևանուհին և ընկերուհին։
- Լյուսի Ֆաուստ՝ տիկին Օ’Մելլի, Կալվեր Կրիկի դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ։
- Հենրի Զագա՝ Ջեյք, Ալյասկայի նախկին ընկերը[6]։
- Դենին Թայլեր՝ Դոլորես Մարտին, Չիպի միայնակ մայրը։
Հրավիրված դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրենդոն Սթենլի՝ Փոլ, Մարիայի ընկերը։
- Ռեյչել Մեթյուզ՝ Ֆիոնա, Ջեյքի ընկերուհին[6]։
Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]
No. | Title | Directed by | Written by | Original air date |
---|---|---|---|---|
1 | "Հայտնի վերջին խոսքեր" "«Famous Last Words»" | Սառա Ադինա Սմիթ | Ջոշ Շվարց | 2019 թվականի հոկտեմբերի 18 |
2 | "Նրանց փոխանցիր, որ ես ինչ-որ բան եմ ասել..." "«Tell Them I Said Something...»" | Ռեյչել Հոլդենբերգ | Ուորեն Հսյու Լեոնարդ և Ջոշ Շվարց | 2019 թվականի հոկտեմբերի 18 |
3 | "Ես երբեք ինձ չեմ զգացել ավելի լավ..." "«I've Never Felt Better...»" | Բրեթ Հեյլի | Ստեֆանի Սևաջ և Էշլի Վիգֆիլդ | 2019 թվականի հոկտեմբերի 18 |
4 | "Սնունդը շատ համեղ է" "«The Nourishment Is Palatable»" | Էմի Քանան Ման | Ջոշ Շվարց և Կիրկ Ա. Մուր | 2019 թվականի հոկտեմբերի 18 |
5 | "Ես ցույց կտամ ձեզ, որ նա չի կրակի" "«I'll Show You That It Won't Shoot»" | Քլեա Դյուվալ | Լեյլա Գերշտեյն և Քենդալ Ռոջերս | 2019 թվականի հոկտեմբերի 18 |
6 | "Բոլորս գնում ենք" "«We Are All Going»" | Մեգան Գրիֆիթս | Ուորեն Հսյու Լեոնարդ և Էշլի Վիգֆիլդ | 2019 թվականի հոկտեմբերի 18 |
7 | "Հիմա դա առեղծված է" "«Now Comes The Mystery»" | Ռաշադ Էռնեստո Գրին | Ջոշ Շվարց և Ստեֆանի Սևաջ | 2019 թվականի հոկտեմբերի 18 |
8 | "Այնտեղ շատ գեղեցիկ է" "«It's Very Beautiful Over There»" | Ջոշ Շվարց | Ջոշ Շվարց | 2019 թվականի հոկտեմբերի 18 |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր առմամբ, հեռուստասերիալը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը գնահատվում է 90%՝ հիմնվելով 20 գրախոսությունների վրա, 10-ից միջին գնահատականը կազմել է 8,43[7]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 74 միավոր՝ ըստ քննադատների 8 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ, դրական արձագանքներ» կարգավիճակին[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nellie Andreeva (2018-05-10)։ «Hulu Ordering ‘Looking For Alaska’ Limited Series From Josh Schwartz Based On John Green’s Novel From Paramount TV» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21
- ↑ 2,0 2,1 Rebecca Iannucci (2019-06-02)։ «Looking for Alaska Series Adaptation Set for October Launch on Hulu» (անգլերեն)։ TVLine։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-02-ին։ Վերցված է 2019-10-21
- ↑ 3,0 3,1 Denise Petski (2018-10-30)։ «‘Looking For Alaska’: Kristine Froseth & Charlie Plummer Set As Leads In Hulu Limited Series» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Denise Petski (2019-03-21)։ «‘Looking For Alaska’: Hulu Limited Series Adds Six To Cast» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21
- ↑ 5,0 5,1 Denise Petski (2019-04-05)։ «‘Looking For Alaska’: Timothy Simons & Ron Cephas Jones Join Hulu Limited Series» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21
- ↑ 6,0 6,1 Denise Petski (2019-05-08)։ «‘Looking For Alaska’: Rachel Matthews & Henry Zaga To Recur In Hulu Limited Series» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21
- ↑ «Looking for Alaska: Season 1» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-10-21
- ↑ «Looking for Alaska»։ Metacritic։ Վերցված է 2019-10-21
|