Չառլի Փլամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլի Փլամեր
Ծնվել էմայիսի 24, 1999(1999-05-24)[1] (24 տարեկան)
ԾննդավայրՊոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներմայր՝ Maia Guest?
Պարգևներ և մրցանակներ

Չառլի Ֆոլկներ Փլամեր (անգլ.՝ Charlie Faulkner Plummer, մայիսի 24, 1999(1999-05-24)[1], Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Վենետիկի կինոփառատոնի Մարչելլո Մաստրոյանիի մրցանակի դափնեկիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չառլի Փլամերը ծնվել է Նյու Յորք նահանգի Փոքիփսի քաղաքում[2][3]՝ թատրոնի դերասանուհի Մայի Գեսթի և գրող Ջոն Քրիստիան Փլամերի ընտանիքում, և մեծացել է նույն նահանգի Քոլդ Սփրինգ բնակավայրում։ Չառլի Փլամերն ունի կրտսեր եղբայր՝ Ջեյմս։ Ընտանիքի հաճախակի տեղափոխումների պատճառով Չառլի Փլամերը սովորել է յոթ տարբեր դպրոցներում՝ երեքը՝ Լոս Անջելեսում, երկուսը՝ Նյու Յորք նահանգում, երկուսը՝ հենց Նյու Յորքում[4]։ Ծնողների ազդեցության տակ, որոնց մասնագիտությունը կապված է եղել թատրոնի հետ, Փլամերը դեռ վաղ մանկությունից սկսել է էպիզոդիկ դերեր խաղալ փոքր թատրոնների թատերական բեմադրություններում, իսկ արդեն 10 տարեկանում սկսել է նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում։

2011 թվականին Չառլի Փլամերը նկարահանվել է գանգստերներին նվիրված «Ընդհատակյա կայսրություն» սերիալի ութ դրվագներում։ Այնուհետև նա խաղացել է ավելի քիչ հայտնի սերիալի՝ «Գրանիտե բնակարանների» բոլոր դրվագներում[5][6][7][8], և այդ ժամանակ էլ նա ստացել է առաջին էպիզոդիկ դերը ռեժիսոր Դևիդ Չեյզի «Մի անհետացիր» լիամետրաժ ֆիլմում։

2015 թվականին Փլամերը գլխավոր դեր է ստացել «Թագավոր Ջեք» անկախ ֆիլմում[9], որը ռեժիսոր Ֆելիքս Թոմփսոնի առաջնելութային աշխատանքն է։ Ֆիլմում Չառլին խաղացել է քաղաքի խուլ ծայրամասից դեռահասի դեր, որը փորձում է իրեն այցելած կրտսեր եղբոր վրա «լավ տղայի» տպավորություն թողնել, մոտիկից ծանոթանալ մի գեղեցիկ աղջկա հետ և գոյատևել խուլիգանների դեմ դիմակայություններում։

Ավելի ուշ Փլամերը եղել է «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում Սարդ-մարդու դերի հավակնորդներից մեկը, սակայն այդ դերը, ի վերջո, բաժին է հասել Թոմ Հոլանդին[10][11][12][13]։

2017 թվականին Փլամերը Ռիչարդ Գիրի, Սթիվ Կուգանի և Լորա Լինիի հետ նկարահանվել է Օրեն Մուվերմանի «Ընթրիք» դրամատիկ թրիլլերում[14]։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի մայիսի 5-ին Միացյալ Նահանգներում և, չնայած աստղային դերասանական կազմին, ստացել է խառը գրախոսականներ։

Շատ ավելի հաջող էր Փլամերի մասնակցությամբ հաջորդ նախագիծը։ 2017 թվականին նա Ռիդլի Սքոթի «Աշխարհի բոլոր փողերը» քրեական թրիլլերում խաղացել Է միլիարդատեր Փոլ Գեթիի առևանգված ժառանգորդ Ջոն Փոլ Գեթի 3-րդի դերը։ Նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն էին Միշել Ուիլյամսը, Քրիստոֆեր Պլամմերը և Մարկ Ուոլբերգը։ Քանի որ Չառլի Փլամերը խաղացել է Փոլ Գեթիի թոռանը, որի դերը կատարել է Քրիստոֆեր Փլամերը, որոշ հեռուստադիտողների մոտ թյուրիմացություն է առաջացել, որ նրանք հարազատներ են նաև իրական կյանքում։ Իրականում Քրիստոֆեր Փլամերը նախագծում փոխարինել է Քևին Սփեյսիին, որի դերը, արդեն ամբողջությամբ մարմնավորած, ֆիլմից կտրել են սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։ Արդյունքում բոլոր տեսարանները, որոնցում խաղացել է 58-ամյա Սփեյսին, 10 օրվա ընթացքում կրկին նկարահանվել են 88-ամյա Քրիստոֆեր Փլամերի մասնակցությամբ[15], որը, քննադատների կարծիքով, հաջողությամբ է կատարել իր դերը։ Այսպիսով, նկարահանման հրապարակում երկու տարբեր Փլամերների ներկայությունը ի սկզբանե նախատեսված չէին։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգներում և, ընդհանուր առմամբ, ստացել դրական արձագանքներ[16]։

Նույն տարում Փլամերը Էնդրյու Հեյգի «Ապավինեք Պիտային» դրամայում խաղացել է լքված պատանի Չառլիի դերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմը բարձր է գնահատվել քննադատների կողմից, իսկ Չառլի Փլամերը, որպես լավագույն երիտասարդ դերասան, պարգևատրվել է Մարչելլո Մաստրոյանիի մրցանակով։ Ֆիլմի անգլալեզու տարբերակը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 6-ին։

2018 թվականին Փլամերը Մարիսա Թոմեյի և Թիմոթի Օլիֆանտի հետ նկարահանվել է Ջոշուա Լեոնարդի «Տես իմ սիրտը» դրամայում[17][18], որը թողարկվել է 2018 թվականի հուլիսին, դեռևս միայն ռուսերենով։

2018 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ Փլամերն ունի 7 առաջիկա կամ ընթացքի մեջ գտնվող կինո-հեռուստանախագծեր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փլամերն ապրում է Նյու Յորքում։ Բուսակեր է[19]։ Դերասանական գործունեության հետ մեկտեղ Փլամերը սպորտի հանդեպ մեծ սիրո համար հավակնում էր դառնալ ֆուտբոլային մենեջեր։ Ատլանտա Ֆալկոնս ակումբի երկրպագու է[20]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ս «Ընդհատակյա կայսրություն» Boardwalk Empire Մայքլ Թոմփսոն
2012 ֆ «Մի անհետացիր» Not Fade Away Գրեյսի կրտսեր եղբայր
2013 ս «Գրանիտե բնակարաններ» Granite Flats Թիմի Սանդերս
2015 ֆ «Թագավոր Ջեք» King Jack Ջեք
2017 ֆ «Ընթրիք» The Dinner Մայքլ Լոման
2017 ֆ «Ապավինեք Պիտային» Lean on Pete Չառլի
2017 ֆ «Աշխարհի բոլոր փողերը» All the Money in the World Ջոն Փոլ Գեթի 3-րդ
2018 ֆ «Տես իմ սիրտը» Behold My Heart Մարկուս Լենգ
2018 ֆ «Մահվան հանգույց» The Clovehitch killer Թայլեր Բյորնսայդ
2019 ս «Ալյասկայի որոնումներում» Looking for Alaska Մայլզ «Տոլստյաչոկ» Հոլթեր
2020 ֆ Բառեր լոգասենյակի պատերին Words on Bathroom Walls Ադամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «WEDDING; Maia Guest and John Plummer». The New York Times. 1996 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Granite Flats Is a Family Affair for Guest and Plummer 'Times 2'». Highlands Current (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Charlie Plummer». IMDb. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Meet the Granite Flats cast: Timmy». BYUtv. 2013 թ․ մարտի 15. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Rooney, Alison (2013 թ․ ապրիլի 15). «Granite Flats Is a Family Affair for Guest and Plummer 'Times 2'». philipstown.info. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  7. GENZLINGER, NEIL (2013 թ․ ապրիլի 5). «If It's Aliens, at Least They Won't Be Naked». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  8. D. Pierce, Scott (2015 թ․ ապրիլի 1). «New season of 'Granite Flats' streams Saturday». The Salt Lake Tribune. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  9. Benardello, Karen (2015 թ․ մայիսի 25). «Tribeca 2015 Interview: Charlie Plummer, Cory Nichols and Christian Madsen Talk King Jack (Exclusive)». shockya.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  10. Kit, Borys (2015 թ․ մայիսի 30). «Spider-Man Hopefuls Screen-Test in Atlanta as Marvel Decision Nears (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  11. Parrish, Robin (2015 թ․ հունիսի 12). «Rumor Says Marvel And Sony Are Arguing Over Their New Spider-Man — And Asa Butterfield's Out». Tech Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  12. «Charlie Plummer Is In The Money...». Pressreader. Total Film. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  13. «Sony Pictures and Marvel Studios Find Their 'Spider-Man' Star and Director». marvel.com. 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  14. Kroll, Justin (2016 թ․ հունվարի 19). «Charlie Plummer Joins Oren Moverman's 'The Dinner' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  15. Ридли Скотт: «Кевин Спейси сыграл фантастически»
  16. «All the Money in the World (2017)». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  17. McNary, Dave (2015 թ․ դեկտեմբերի 8). «Marisa Tomei, Timothy Olyphant Starring in 'Behold My Heart'». Variety. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  18. Young, Neil (2018 թ․ սեպտեմբերի 20). «'Behold My Heart' Review». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  19. Mark Wahlberg & Charlie Plummer Answer Web Questions (2018) (Youtube video) (անգլերեն). KinoCheck. 2018 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  20. Warner, Kara. «Newcomer Charlie Plummer Reveals the Surprising Way Oscar Winner Mark Rylance Inspired His Career». People.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չառլի Փլամեր» հոդվածին։