Էլոիզ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլոիզ
անգլ.՝ Eloise
Տեսակստեղծագործություն
ՀեղինակՔեյ Թոմփսոն
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն1955

Էլոիզ (անգլ.՝ Eloise), մանկական գրքերի շարք, որ ստեղծվել է 1950-ական թվականներին ամերիկացի գրող Քեյ Թոմփսոնի կողմից և նկարազարդվել Հիլարի Նայթի կողմից։ Առաջին գիրքը հրատարակվել է 1955 թվականին։ Էլոիզը վեցմայա աղջիկ է, որն իր դայակի, Վիննի մաստիֆի և Սքիփերդի կրիայի հետ ապրում է Նյու Յորքում՝ «Պլազա» հյուրանոցում։ Էլոիզի կերպարի նախատիպը եղել է Քեյ Թոմփսոնի սանիկը՝ Լայզա Մինելլին, ինչպես նաև հենց հեղինակը[1]։ Էլոիզի վիզուալ կերպարի ստեղծման ժամանակ նկարազարդողն օգտագործել է մոր՝ Քեթրին Ստյորջես Նայթի նկարը, որն արվել է 1930-ական թվականներին[2]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլոիզ (Eloise, 1955),
  • Էլոիզը Փարիզում (Eloise in Paris, 1957),
  • Էլոիզը Սուրբ ծննդին (Eloise at Christmastime, 1958),
  • Էլոիզը Մոսկվայում (Eloise in Moscow, 1959),
  • Էլոիզը լոգանք է ընդունում (Eloise Takes a Bawth, 2002), հրատարակվել է հետմահու[3]։

Ժամանակակից հեղինակների կողմից ստեղծվել են Էլոիզի մասին գրքի բազմաթիվ շարունակություններ։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Walt Disney Television ընկերության կողմից առաջին երկու գրքերի հիման վրա նկարահանվել են երկու ֆիլմեր՝ «Էլոիզը Պլազայում» (անգլ.՝ Eloise at the Plaza) և «Էլոիզը Սուրբ ծննդին» (անգլ.՝ Eloise at Christmastime)։ Էլոիզի դերը կատարել է Սոֆյա Վասիլևան, իսկ դայակին մարմնավորել է Ջուլի Էնդրյուսը։ 2006 թվականին թողարկվել է Էլոիզի մասին գրքերի հիման վրա նկարահանված մուլտսերիալ։ Ռեժիսոր Չարլզ Շայերը, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ալֆի» և «Հարսի հայրը», սկսել է նկարահանել «Էլոիզը Փարիզում» ֆիլմը համանուն գրքի հիման վրա։ Կինոնկարում, որը գտնվում է արտադրության փուլում, գլխավոր դերը պետք է կատարի Ջորդանա Բիթին, իսկ դայակի դերը՝ Ումա Թուրմանը։ 2012 թվականին հայտարարվել է, որ Ումա Թուրմանը հայց է ներկայացրել ընդդեմ արտադրող ընկերության՝ պահանջելով փոխհատուցում 6 մլն ֆունտ ստեռլինգի չափով[4]։ Պարզ չէ, թե արդյոք Ջորդանա Բիթին մնում է նախագծում, սակայն դա քիչ հավանական է, եթե հաշվի առնվի նրա տարիքը[5]։ 2009 թվականի փետրվարին հայտարարվել է, որ «Էլոիզն Աֆրիկայում» անիմացիոն ֆիլմը թողարկվելու է միանգամից DVD-ով[6]։

Հեռուստատարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատրոն 90, «Էլոիզ» (1956)
  • Էլոիզ։ Անիմացիոն սերիալ (անգլ.՝ Eloise: The Animated Series, 2006)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլոիզը Պլազայում (անգլ.՝ Eloise at the Plaza, 2003)
  • Էլոիզը Սուրբ ծննդին (անգլ.՝ Eloise at Christmastime, 2003)
  • Էլոիզը Փարիզում
  • Էլոիզն Աֆրիկայում (չեղարկված)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Benfer, Amy (1999-06-01)։ «Will the real Eloise please stand up?» (անգլերեն)։ Salon.com։ Վերցված է 2015-07-11 
  2. «Hilary Knight» (անգլերեն)։ Barnes & Noble։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է 2015-07-11 
  3. Won Tesoriero, Heather (2002-10-09)։ «Welcome Back, Eloise» (անգլերեն)։ Time։ Վերցված է 2015-07-11 
  4. «Uma: I want £6m for film that never was» (անգլերեն)։ Daily Mail Online։ 2010-01-22։ Վերցված է 2015-07-11 
  5. Diana Lodderhose (2010-08-06)։ «Uma Thurman agrees to ‘Eloise’ deal» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-07-11 
  6. Tom McLean (2009-02-10)։ «Eloise in Africa Feature Coming to DVD»։ Animation Magazine։ Վերցված է 2015-07-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]