Սուրոգատ մայրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սուրոգատ մայրություն օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգա է, որի ժամանակ մարդու հղիացմանը և երեխայի ծնունդին մասնակցում է երեք մարդ:

  1. Կենսաբանական հայրը տրամադրում է իր սերմնահեղուկը արտամարմնային բեղմնավորման համար և համաձայն է երեխայի ծնունդից հետո վերցնել իր վրա հայրական խնամքը:
  2. Կենսաբանական մայրը տրամադրում է իր ձվաբջիջը արտամարմնային բեղմնավորման համար և համաձայն է երեխայի ծնունդից հետո վերցնել իր վրա մայրական խնամքը:
  3. Սուրոգատ մայրը երեխայածին տարիքում գտնվող կին է, որը համաձայնվում է հատուցմամբ կամ առանց հատուցման կրի և ծնի կենսաբանական ծնողների երեխային, և նրա մայրը լինելու որևէ պահանջ չներկայացնի :

Կան դեպքեր (օրինակ, երբ ապագա մայրը անպտուղ է կամ բացակայում է, ինչպես նաև, եթե երեխային դաստիարակելու է միայնակ հայր կամ նույնասեռականների զույգ) երբ սուրոգատ մայրը կարող է լինել միաժամանակ նաև կենսաբանական մայրը:

Երեխայի ծնունդից հետո կենսաբանական ծնողները ձևակերպվում են նաև, որպես իրավաբանական ծնողներ: Դեպքերի մեծամասնությամբ սուրոգատ մայրությունը կիրառվում է ամուսնական զույգերի անպտղությունը հաղթահարելու համար, այն դեպքերում երբ բժշկական ստուգումների ժամանակ պարզվել է, որ կինը չի կարող կրել պտուղը: Սուրոգատ մայրությունը հնարավոր է միայն այն դեպքերում երբ կատարվում է արհեստական բեղմնավորում գինեկոլոգական կլինիկայում համապատասխան պրոֆիլում: Ձվաբջիջը բեղմնավորելով փորձապակու վրա, տեղափոխում են սուրոգատ մոր արգանդ էմբրիոնի բաժանման առաջին 3-5 օրվա ընթացքում: Մի շարք դեպքերում սուրոգատ մայրության կիրառումը կարող է համատեղվել դոնորական սերմնահեղուկի կամ դոնորական ձվաբջջի օգտագործմամբ, այդ դեպքում որպես ծնող ձևակերպվեւմ է միայն մեկը: Ռուսաստանում առաջին հիմքերը սուրոգատ մայրության համար ի հայտ են եկել 2011-2013 թվականներին, երբ ընդունվել է համապատասխան օրենքը Առողջապահության նախարարության կողմից:

Տերմինի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային առողջապահությունը 2001 թվականին ձևակերպել է տերմնի սահմանումը: «Հղիություն կրողը կին է, ով հղիացել է օօցիտների և սպերմատոզոդների արտամարմնային բեղմնավորման արդյունքում,որոնք պատկանում են երրորդ կողմին: Նա կրում է հղիությունը այն պայմանով կամ պայմանագրով, որ երեխայի ծնողները կհամարվեն մեկը կամ երկուսն էլ, ում գամետները օգտագործվել են բեղմնավորման համար»[1]։

Հաճախ սուրոգատ մայր են անվանում նաև երբ արհեստական բեղմնավորումը կատարվել է տղամարդու սերմնահեղուկով և այդ կինը երեխա է ունենում ամուսինների համար, եթե նա ամուսնացած է: Այդ դեպքում սուրոգատ մայրը համարվում է նաև երեխայի կենսաբանական մայրը: Միայն թե Ռուսաստանի Ֆեդերացիան 2012 թվականի հունվարի 1-ից արգելել է նման պրակտիկան: «Սուրոգատ մայրը միաժամանակ չի կաչող լինել նաև ձվաբջջի դոնոր»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ Պլուտարքոսը նկարագրել է սուրոգատ մայրության դեպք. «Ստրատոնիկան հասկանալով, որ նրա ամուսնուն անհրաժեշտ է ունենալ օրինական երեխաներ թագավորական ժառանգությունը փոխանցելու համար և ինքը չէր կարող երեխաներ ունենալ, համոզեց ամուսնուն ունենալ երեխաներ ուրիշ կնոջից և թողնի իրեն ընդունի որպես իր սեփականներին: Դեյոտարը հիացած նրա անձնվիրությամբ, տալիս է նրան գործերի ազատություն, և նա գերիների մեծաքանակ թվից ընտրում է հիանալի աղջկա՝ Էլեկտրա անունով, տանում է Դեյոտարի մոտ, իսկ այդ կապից ծնված երեխաներին դաստիարակում է ինչպես իր սեփականներին՝ պարուրելով սիրով և շռայլությամբ»:

Հին Հռոմում տղամարդիկ տալիս էին իրենց կանանց «վարձով» ամուսնական զույգերին, որտեղ կինը անպտուղ էր, և երեխան ծնվելով «վարձու» կնոջից, համարվում է անպտուղ ամուսնների օրինական երեխան:

Հին հրեաների երեխա չունեցող կանայք վազում էին օգնության գերուհիների մոտ, որոնք ծնում էին երեխաներ այդպիսի կնոջ ամուսնուց (օրինակ՝ Իսահակի ծնունդի պատմությունը Ծննդոց գրքում): Բայց առաջին անգամ երեխային իր ձեռքերի վրա էր վերցնում օրինական կինը, դրանով հաստատելով իր իրավունքները նորածնի նկատմամբ:

Կակիույու ցեղի կնոջ տարիքը եթե թույլ չէր տալիս նրան երեխա ունենալ, որպիսի ժառանգի ամուսնու կարողությունը, նա վարձում էր կնոջ, որը երեխա կունենար նրա համար:

Գիտահետազոտական առաջընթացը և կանանց էմանսիպացիան հնարավորություն տվեցին խնդրին գտնել նոր լուծումներ: Ժամանակակից սուրոգատ մայրությունը հնարավոր դարձավ, երբ զարգացավ տեխնոլոգիաները արհեստական և արտամարմնային բեղմնավորման համար: Դա հնարավոր դարձրեց գենետիկական նյութի ստացումը կենսաբանական ծնողներից, որպիսի փոխպատվաստվի կենսաբանական ինկուբատոր, որը հանդիսանում է սուրոգատ մոր օրգանիզմը:

Առաջին անգամ սուրոգատ մայրության փորձի մասն հայտարարվել է 1980 թվականին: Առաջն անգամ սուրոգատ մայր է դարձել 37-ամյա Էլիզաբեթ Քեյնը: Կինը, որը չէր կարողանում ունենալ երեխաներ, քանի որ փակ էին նրա ֆալլոպյան փողերը (արգանդափողերը), Քեյնի հետ կնքեց պայմանագիր, որի համաձայն կատարեցին արտամարմնային բեղմնավորում՝ ամուսինների գամետներով և տեղադրեցին սուրոգատ մոր օրգանիզմ, ծննդաբերությունից հետո Քեյնը ստացավ պարգևատրում: Դրա հետ մեկտեղ Քեյնը ուներ իր սեփական երեք երեխան:

Ներկա պահին սուրոգատ մայրությունը դարձել է բավականին տարածված երևույթ: Այս մեթոդը կիրառել են նաև հայտնիները, ինչպես օրինակ Սառա Ջեսսիկա Պարկերը, Նիկոլ Քիդմանը, Էլթոն Ջոնը, Մայքլ Ջեկսոնը, Քրիշտիանո Ռոնալդոն, Ալինա Ապինան, Ռիկի Մարտինը, Շախրուն Խանը, Աննա Լեյբովիցը, Ալլա Պուգաչյովան: Կան մի շարք դեպքեր, երբ այս մեթոդի կիրառման պատճառը ոչ թե անպտղությունն է եղել, այլ նույնասեռականությունը[2]:

Էթիկայի խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրոգատ մայրությանը ընդդիմադիրները զգուշանում էին նման պրակտիկայից, երեխաներին առևտրի առարկա դարձնելուց, որի դեպքում հարուստ մարդիկ վարձում են կանանց իրենց երեխաներին կրելու և ծննդաբերելու համար: Շատ ֆեմինիստներ համարում էին, որ նման պրակտիկան նշանակում է կանանց շահագործում, կրոնական գործիչները տեսնում էն դրանում անբարոյականության միտում, սրբապղծումը ամուսնության և ընտանիքի:

Գոյություն ունի հիմնավորված մտավախություն, որ որոշ սուրոգատ մայրեր կարող են հոգեբանական տրավմա ստանալ այն բանից, որ պարտադրված են երեխային հանձնել, այն բանից հետո, երբ կրում են պտուղը իրենց ներսում, նույնիսկ այն դեպքերում, երբ կինը մտածում է, որ ինքը կարող է երեխայից բաժանվել առանց որևէ զգացմունքի:

Սուրոգատ մայրության կողմնակիցները պատասխանում են, որ առանց երեխաներ ընտանիքի համար զույգի անկարողության պատճառով կամ, երբ կինը չի կարող կրել պտուղը, դա միակ միջոցն է ունենալ երեխա, որը կլինի գենետիկորեն արյունակից ամուսիններից երկուսի համար էլ (արտամարմնային բեղմնավորման և ստացված էմբրիոնի տեղադրումը սուրոգատ մոր օրգանիզմ), կամ միայն ամուսնուն (արհեստական բեղմնավորումը սուրոգատ մոր հետ ամուսնու սերմնահեղուկի հետ): Նրանք ցույց են տալիս, որ այս գործընթացը շատ չի տարբերվում որդեգրման գործընթացից: Նրանց կարծիքով դա երեխաների առևտուր չի, այլ մարդկային սիրո խոր զգացմունք և համագործակցություն: Սուրոգատ մայրության կողմնակիցները չեն գտնում որ դա կանանց շահագործում է: Նրանք պնդում են, որ կինը, որը համաձայնվել է դառնալ սուրոգատ մայր, ստանում է դրա համար նյութական փոխհատուցում, ինչպես նաև հոգեկան բավարարվածություն ուրիշ մարդկանց օգնելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Рекомендации ВОЗ: терминология ВРТ»։ Журнал «Проблемы Репродукции»։ Издательство «Медиа Сфера»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 2011-5-18 
  2. П. Цветкова, О. Родина. Звёзды — за суррогатное материнство!

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]