Անբարոյականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստոտելի դիմաքանդակը։ Արիստոտելն առաջիններից էր, ով ձևակերպեց անբարոյականությունը փիլիսոփայության տեսանկյունից

Անբարոյականությունը արտահայտություն է, որը բնութագրում է մարդկանց կամ նրանց որոշակի գործողությունները, որոնք խախտում են կամ հակադրվում որոշակի բարոյական նորմերի, օրենքների կամ ստանդարտների։

Արիստոտել[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելը համարում էր, որ այնպիսի գործողություններ, ինչպես նախանձը, սպանությունն ու գողությունը, անբարոյական են, քանի որ խախտում են իր կողմից ձևակերպված "ոսկե միջինի" փիլիսոփայական հասկացությանը[1]։ Միևնույն ժամանակ նա անբարոյականություն չէր համարում նույնասեռականությունը[2]։

Կրոն և սեռական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անբարոյականությունը սերտորեն շաղկապված է և՛ կրոնի, և՛ սեռական կյանքի հետ[3]։ Թեև արևմտյան աշխարհում այս երկուսը հակադրվում են, այնուամենայնիվ, տարբեր ժամանականերում կրոնի պաշտամունքին ծեսերի մեջ մտել են տարատեսակ սեռական գործողություններ, այդ թվում՝ սրբազան մարմնավաճառություն։ Ֆրոյդի եզրահանգումն այս առիթով հետևյալն է․ «Յուրաքանչյուր ժամանակաշրջանում անբարոյականությունն ավելի քիչ օժանդակություն չի ունեցել կրոնի կողմից, քան բարոյականությունը»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aristotle, Ethics (1976) p. 102
  2. Հունական փիլիսոփայություն
  3. B. Kirkpatrick ed, Roget's Thesaurus (1998) p. 650 and p. 670
  4. S. Freud, Civilization, Society and Religion (PFL 12) p. 220