Սուրմալիկ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրմալիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Սուրմալիկ/Սուրամելիք | ||
Suramelik | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Բաբեկի շրջան | |
Համայնք | Բաբեկի շրջան | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սուրմալիկ[1](այժմ կոչվում է՝ Սուրամելիք, ադրբ.՝ Suramelik), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրմալիկ գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ և Վասպուրական նահանգի Նախճավան գավառների սահմանում՝ Նահաջիր լեռան փեշին, Սիրաբ գյուղից 6 կմ հեռավորության վրա։
Լեռնային, միջին մեծությամբ գյուղ էր, որից հայերը հեռացել են 19-րդ դարի սկզբներին։
Հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից 3 կմ հարավ-արևելքում՝ լեռան գագաթին, գտնվում էր Սուրմալիկի բերդը։ Այն կառուցվել էր Ք.Ա. 8-7-րդ դարերում։ Իր հսկողության տակ էր պահում Նախիջևանի դաշտն ու նրանով անցնող երթուղիները։ Վաղ միջնադարում և դրանից հետո մի քանի անգամ վերակառուցվել է։ 14-րդ դարում բերդի մասին հիշատակում է աշխարհագրագետ Համիդ-Ուլլա Կասբինսկին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրմալիկ (գյուղ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|