Սուրեն Այվազյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրեն Բախշիի Այվազյանից)
Այս հոդվածը հայ արձակագրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սուրեն Այվազյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սուրեն Այվազյան
Ծնվել էհունվարի 9, 1915(1915-01-09)[1][2]
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էմայիսի 20, 1981(1981-05-20)[2] (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԳերեզման Սուրեն Այվազյանի[2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1942)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿոմունիստ
Սուրեն Այվազյան Վիքիդարանում
 Suren Ayvazyan Վիքիպահեստում

Սուրեն Բախշիի Այվազյան (հունվարի 9, 1915(1915-01-09)[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 20, 1981(1981-05-20)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Խնձորեսկ (այժմ՝ Սյունիքի մարզ) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, ապա որպես ուսուցիչ աշխատել է Գորիսի շրջանի Խնածախ և Տեղ գյուղերում։ 1942 թվականին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմի, 1941-1945) գործողություններին։ 1945 թվականին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1953 թվականից բնակվել է Երևանում։ Նրա գործերից թարգմանվել ու լույս են տեսել ռուսերեն և այլ լեզուներով[3]։ Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Խնձորեսկ գյուղի իր առանձնատան բակում[4][5]։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Սուրեն Այվազյանի գերեզմանը Խնձորեսկում

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անավարտ գորգը (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1947, 128 էջ։
  • Խորաձորցիք, Բաքու, Ազերնեշր, 1951, 248 էջ։
  • Լեռնեցիներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 455 էջ։
  • Խիղճը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 268 էջ։
  • Տուր ձեռքդ, կյանք (վիպակ, պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 282 էջ։
  • Անշեջ կրակների կղզին (վիպակ, պատմվածքներ, զրույցներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 163 էջ։
  • Տուր ձեռքդ, կյանք, երկրորդ մաս, Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Տուր ձեռքդ, կյանք (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 327 էջ։
  • Հովիվը, Երևան, Հայպետհրատ, 1963, 40 էջ։
  • Բարի առավոտ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 476 էջ։
  • Ջաղացի ճանապարհին (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1964, 48 էջ[6]։
  • Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1966, 800 էջ։
  • Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1967, 800 էջ։
  • Բարձունքի վրա, Երևան, «Հայաստան», 1970, 24 էջ։
  • Կա և հետմահու կյանք (վիպակներ, պատմվածքներ, մանրապատումներ), Երևան, «Հայաստան», 1971, 376 էջ։
  • Գարունս ձյուների տակ (գրական մանրապատումներ), Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։
  • Առավոտ լուսո (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1976, 572 էջ։
  • Խնձորեսկ (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 492 էջ։
  • Ասուր, հեյ Ասուր (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1985, 216 էջ։
  • Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, 1989։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 349.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Այվազյան, Սուրեն Բախշիի»։ koha.anau.am (hy-Armn)։ Վերցված է 2019 թ․ հունվարի 9 (չաշխատող հղում)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 44 
  6. Այվազյան Սուրեն Բախշիի (1964)։ Ջրաղացի ճանապարհը (հայերեն)։ Հայպետհրատ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 349