Սուրեն Այվազյան (գրող)
Այս հոդվածը հայ արձակագրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սուրեն Այվազյան (այլ կիրառումներ)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Այվազյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 9, 1915[1][2] |
| Ծննդավայր | Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
| Վախճանվել է | մայիսի 20, 1981[2] (66 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Գերեզման | Գերեզման Սուրեն Այվազյանի[2] |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և լրագրող |
| Լեզու | հայերեն |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բաքվի պետական համալսարան (1942)[1] |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Աշխատավայր | Կոմունիստ |
| Սուրեն Այվազյան Վիքիդարանում | |
Սուրեն Բախշիի Այվազյան (հունվարի 9, 1915[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 20, 1981[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Խնձորեսկ (այժմ՝ Սյունիքի մարզ) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, ապա որպես ուսուցիչ աշխատել է Գորիսի շրջանի Խնածախ և Տեղ գյուղերում։ 1942 թվականին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմի, 1941-1945) գործողություններին։ 1945 թվականին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1953 թվականից բնակվել է Երևանում։ Նրա գործերից թարգմանվել ու լույս են տեսել ռուսերեն և այլ լեզուներով[3]։ Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Խնձորեսկ գյուղի իր առանձնատան բակում[4][5]։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անավարտ գորգը (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1947, 128 էջ։
- Խորաձորցիք, Բաքու, Ազերնեշր, 1951, 248 էջ։
- Լեռնեցիներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 455 էջ։
- Խիղճը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 268 էջ։
- Տուր ձեռքդ, կյանք (վիպակ, պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 282 էջ։
- Անշեջ կրակների կղզին (վիպակ, պատմվածքներ, զրույցներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 163 էջ։
- Տուր ձեռքդ, կյանք, երկրորդ մաս, Երևան, Հայպետհրատ, 1961։
- Տուր ձեռքդ, կյանք (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 327 էջ։
- Հովիվը, Երևան, Հայպետհրատ, 1963, 40 էջ։
- Բարի առավոտ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 476 էջ։
- Ջաղացի ճանապարհին (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1964, 48 էջ[6]։
- Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1966, 800 էջ։
- Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1967, 800 էջ։
- Բարձունքի վրա, Երևան, «Հայաստան», 1970, 24 էջ։
- Կա և հետմահու կյանք (վիպակներ, պատմվածքներ, մանրապատումներ), Երևան, «Հայաստան», 1971, 376 էջ։
- Գարունս ձյուների տակ (գրական մանրապատումներ), Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։
- Առավոտ լուսո (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1976, 572 էջ։
- Խնձորեսկ (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 492 էջ։
- Ասուր, հեյ Ասուր (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1985, 216 էջ։
- Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, 1989։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Այվազյան, Սուրեն Բախշիի». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 44.
- ↑ Այվազյան, Սուրեն Բախշիի (1964). Ջրաղացի ճանապարհը. Հայպետհրատ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Այվազյան (գրող)» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Այվազյան (գրող)» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 349)։ |
- Հունվարի 9 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Խնձորեսկ գյուղում ծնվածներ
- Մայիսի 20 մահեր
- 1981 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Հայ գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ