Սուն Ծիհայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուն Ծիհայ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1977(1977-09-30)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրԴալյան, Լյաոնին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունֆուտբոլիստ

Սուն Ծիհայ (չինարեն՝ 孙继海, փինյին` Sun Jihai, սեպտեմբերի 30, 1977(1977-09-30)[1][2][3], Դալյան, Լյաոնին, Չինաստան), չինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Արդեն երկար ժամանակ է՝ Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում է։ Սուն Ծիհայն ունի ունիվերսալ ունակություններ, մի քանի անգամ եղել է կիսապաշտպան, սակայն հիմնականում հայտնի է որպես աջ պաշտպան։ Նա երկար ժամանակ ներկայացրել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Պրեմիեր լիգայում հանդես է եկել 130 հանդիպումով։ Այդ ժամանակ Ասիայում համարվել է առաջատար ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուն Ծիհայն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1995 թվականին Չինաստանի ֆուտբոլային լիգայի «Դալյան Վանդա» (հետագայում՝ Դալյան Շըդը) թիմում։ Դալյանում երեք հաջող մրցաշրջաններից հետո Սուն Ծիհայը և Ֆան Ճըին 1998 թվականի օգոստոսի 14-ին տեղափոխվեցին այն ժամանակվա «Լիգա 1» (այժմ՝ Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնություն), որը ղեկավարում էր Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի նախկին օգնական Թեդ Բաքսթոնը[4]։ Նրանք Չինաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստներ են, որ հանդես են եկել Անգլիայի ֆուտբոլային լիգայում։ Սուն Ծիհայի առաջին խաղը «Քրիսթալ Փելաս» ակումբում տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Ուերթինգ քաղաքում գավաթի խաղարկության առաջին փուլում «Բերի» ֆուտբոլային ակումբի դեմ։ Այդ խաղում «Քրիսթալ Փելաս»-ը 0-3 հաշվով պարտվեց մրցակցին։ Սուն Ծիհայը անգլիական ֆուտբոլում արագությանն ու ֆիզիկական ուժի ազդեցությանը չհարմարվելու պատճառով մրցաշրջանի ընթացքում լիգայի 23 մրցաշրջաններում և գավաթային 2 մրցաշարերում տուգանվել է 4 դեղին և 2 կարմիր քարտերով։

«Մանչեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի փետրվարի 27-ին Սուն Ծիհայը միացավ «Մանչեսթեր Սիթի»-ին, 2 միլիոն ֆունտով «Դալյան Շըդը» ակումբից տեղափոխվեց անգլիական ակումբ[5]։ «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում նրա առաջին խաղը եղել է «Քովենթրի Սիթի»-ի դեմ, որտեղ «Մանչեսթեր Սիթին» 4-2 հաշվով հաղթել է մրցակցին։ «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում նաև հաղթել է «անգլիական ֆուտբոլային լիգա 1»-ին։ Սուն Ծիհայը ակումբի հետ անցել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշրջան։

2002 թվականի հոկտեմբերի 26-ին Սուն Ծիհայը դարձել է Արևելյան Ասիայի առաջին խաղացողը, որ գոլ է խփել Անգլիայի պրեմիեր լիգայում[6]։ Նա գլխի հարվածով գրավել է «Բիրմինգհեմ Սիթի» ակումբի դարպասը և հաղթել մրցակցին 2-0 հաշվով[7]։ Դեկտեմբերի 9-ին Սուն Ծիհայը ևս մեկ գոլ խփեց «Սանդերլենդ»-ին[8]։ 2003 թվականի Ամանորին «Մանչեսթեր Սիթի»-ն հանդիպում է ունեցել Լի Թիեի «Էվերթոն» ֆուտբոլային ակումբի հետ։ Խաղը կոչվել է «չինական դերբի» և մեծ ուշադրություն է գրավել լրատվամիջոցների շրջանում[9], արդյունքում խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 2-2[10]։ Մարտի 22-ին «Մանչեսթեր Սիթին» 0-5 հաշվով պարտվեց «Չելսիին», Սուն Ծիհայը հեռացվեց խաղադաշտից մինչև խաղի ավարտը՝ առաջին անգամ հայտնի դառնալով Պրեմիեր լիգայում[11]։

2003 թվականի օգոստոսի 14-ին ՈւԵՖԱ-ի Սուպեր գավաթի խաղում Մանչեսթերը 5-0 հաշվով հաղթեց TNS-ին։ Սուն Ծիհայը խփեց երրորդ գոլը, որը եվրոպական առաջնությունում իր առաջին գոլն էր[12]։ Երեք օր անց լիգայի մրցաշարում «Մանչեսթեր Սիթի»-ն «Charlton Athletic» ֆուտբոլային ակումբին հաղթեց 3-0 հաշվով։ Սուն Ծիհայը գրանցեց իր երրորդ անհատական գոլը Անգլիայի Պրեմիեր Լիգայում[13]։ Նոյեմբերի 30-ին Սուն Ծիհայը «Միլդսբրոյի» դեմ խաղում ինքնագոլի հեղինակ դարձավ, ուստի թիմը պարտվեց 0-1 հաշվով[14]։

2004-2005 մրցաշրջաններում մարզիչ Քևին Քիգանը պլանավորում էր Սուն Ծիհային տեղափոխել աջ կիսապաշտպանություն[15]։ 2004 թվականի հոկտեմբերի 16-ին նա ստանում է ծանր վնասվածք «Չելսիի» ֆուտբոլիստ Էյդուր Գուդոնսենի դեմ պայքարում և բաց է թողնում մրցաշրջանի գրեթե բոլոր հաջորդող խաղերը[16]։ Սուն Ծիհայը, որ դեռ ապաքինվում էր, 2005 թվականի ապրիլի 1-ին երկարաձգեց պայմանագիրը մեկ տարով[17]։

2005 թվականի հուլիսի 30-ին նախամրցաշարային ուսումնամարզական հանդիպումներին «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում Սուն Ծիհայը ստացել է կարմիր քարտ[18]։ Բարեբախտաբար տուգանվելուց հետո բաց է թողել միայն մեկ խաղ[19]։ Նոյեմբերի 20-ին Սուն Ծիհայի խաղը «Բլաքբըրն Ռովերս» ֆուտբոլային ակումբի դեմ իր 100-րդ խաղն էր «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում։ 2006 թվականի մարտի 20-ին Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Սուն Ծիհայը կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից Մեթյու Էթերինգթոնին արմունկով հարվածելու պատճառով։ Ի վերջո «Մանչեսթեր Սիթին» պարտվեց 1-2 հաշվով։ Ավելի ուշ Սուն Ծիհայը ներողություն խնդրեց թիմակցից[20]։ Մայիսի 3-ին Սուն Ծիհայը երկու տարով երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ մինչև 2008 թվականը[21]։

2006-2007 թվականների մրցաշրջանում Սուն Ծիհայը բաց թողեց «Մանչեսթեր Սիթի»-ի մեկնարկային մրցաշրջանը վնասվածքի պատճառով[22]։ 2006 թվականի նոյեմբերի 23-ին «Մանչեսթեր Սիթին» Սուն Ծիհային ուղարկեց Գերմանիայի Մյունխեն քաղաք՝ հուսալով ամբողջությամբ բուժել նրա ազդրի վնասվածքը[23]։ 2007 թվականի մարտի 24-ին ազգային հավաքականից 18 ամիս բաժանումից հետո Սուն Ծիհայը վերջապես կրկին խաղաց ազգային թիմի կազմում Ավստրալիայի հավաքականի դեմ ֆուտբոլի միջազգային նախապատրաստական խաղում։

«Մանչեսթեր Սիթիում» Սուն Ծիհայի խաղը կարելի է համարել ուշագրավ։ Նա նաև ներկայումս այն եզակի չինացի ֆուտբոլիստներից է, որ ամուր դիրք է բռնել Եվրոպա լիգայի հինգ խոշոր մրցաշարերում։ 2015 թվականին նա ընդգրկվել է Անգլիայի ֆուտբոլի փառքի սրահում (UFC, Hall of Fame) և «Մանչեսթեր Սիթի»-ի մարզադաշտում՝ Էթիհադում, արժանացել է հերոսական ընդունելության «Մանչեսթեր Սիթի»-ի երկրպագուների կողմից։

«Շեֆլիդ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ամռանը Սուն Ծիհայի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ լրանում է, և նա տեղափոխվում է «Շեֆլիդ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբ[24]։ Հուլիսի 17-ին առաջին նախամրցաշարային հանդիպումը Բելգիայի «K.V.K. Tienen» կիսապրոֆեսիոնալ թիմի հետ էր։ Փոխարինման դուրս եկած Սուն Ծիհայը հեռացվեց խաղադաշտից ընդամենը տասնինը րոպեում երկու դեղին քարտ ստանալուց հետո[25]։ «Շեֆլիդ Յունայթեդը» հայտնի է որպես «չինացի ֆուտբոլիստների գերեզմանոց»։ Նախկին թիմակիցներ Հաո Հայտոնը և Լի Թիեն ոչ մի խաղային ռեկորդ չեն սահմանել, սակայն Սուն Ծիհայը մասնակցել է «Շեֆլիդ Յունայթեդ»-ի մեկնարկային մրցաշրջանի առաջնության բոլոր 6 խաղերին։ Սեպտեմբերի 16-ին տեղի մարզադաշտում «Քովենթրի» ակումբի դեմ խաղում, երկրորդ խաղակեսի մեկնարկում Սուն Ծիհայը տուգանվեց հակառակորդ հարձակվող Մայքլ Միֆսուդին տապալելու պատճառով։ Բարեբախտաբար, Էլիոթ Ուարդը առաջ անցավ, քանի որ դուրս գալով խաղադաշտից և չիրացնելով 11 մետրանոցը՝ առավելություն տվեց մրցակցին։ Սակայն մի քանի րոպե անց Սուն Ծիհային մրցավարը կրկին տուգանեց կարմիր քարտով և ուղղակիորեն հեռացրեց խաղադաշտից։ Թիմի մարզիչ Քևին Բլեքվելը մեկնաբանել է, որ Սուն Ծիհայը որակազրկվելու փոխարեն պետք է ավելի շատ ժամանակ անցկացնի խաղի վրա և ձգտի միանալ մեկնարկային կազմին[26]։ Խաղից հետո Անգլիայի ֆուտբոլային միությունը հարուցել է քրեական գործ Սուն Ծիհայի դեմ իր ոչ պատշաճ վարքագծի պատճառով[27]։ Սուն Ծիհայը նոյեմբերի 22-ին «Charlton Athletic» ֆուտբոլային ակումբի դեմ խաղից հետո այլևս լիգայի մրցաշարում չի խաղացել։ 2009 թվականից նա միայն խաղացել է Անգլիայի գավաթի չորս մրցաշարերում։

Վերադարձ դեպի Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուն Ծիհայը, քանի որ ուներ վնասվածքներ և այլ պատճառաբանություններ, 2009 թվականի սկզբին աստիճանաբար կորցրեց է իր դիրքերը «Շեֆլիդ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբում։ 2009 թվականի հունիսին Սուն Ծիհայը «Չընտու Թիենչըն (Chengdu Tiancheng)» ֆուտբոլային ակումբում միաժամանակ և՛ գլխավոր մարզչի օգնական էր, և՛ ֆուտբոլիստ։ 2010 թվականի հունվարի 8-ին Սուն Ծիհայը հարցազրույցներից մեկում հաստատեց, որ արդեն երկու տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել «Պեյծին Չընֆըն (Beijing Chengfeng)» ֆուտբոլային ակումբի հետ[28]։

2012 թվականին Սուն Ծիհայը Շանսի նահանգից տեղափոխվեց Կուեյճոու նահանգ՝ շարունակելու խաղալ թիմում։ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին «Պեյծին Չընֆըն» ֆուտբոլային ակումբն իրենց պաշտոնական կայքում հրապարակեց, որ Սուն Ծիհայի և թիմի միջև պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի վերջին, և երկու կողմերը չեն երկարաձգելու պայմանագիրը[29]։

2015 թվականին նա ընտրվեց անգլիական ֆուտբոլի փառքի սրահի անդամ։ 2015 թվականին Սի Ծինփինի հետ Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Սուն Ծիհայը նրան ուղեկցել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբ, իսկ Սի Ծինփինի և Քեմերոնի հրամանով արժանացել է «Փառքի սրահի գավաթ» մրցանակին[30]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հունիսի 4-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում «Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական»-ի դեմ խաղի ժամանակ, Սուն Ծիհայը խաղի 26-րդ րոպեին վնասվածք է ստանում «Կոստա Ռիկա»-ի հավքականի կանոնները հաճախակի խախտելու պատճառով։ Արդյունքում Չինաստանի ազգային հավաքականը վերջնական պարտություն է կրում[31]։

2008 թվականի հունիսի 7-ին Սուն Ծիհայը 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Չինաստան-Քաթար հանդիպման երկրորդ փուլում պահեստայինների նստարանին հանդիմանեց լիբանանցի մրցավարին, որից հետո նրան անմիջապես կարմիր քարտ ցույց տվեցին և հեռացրեցին խաղադաշտից։ Ավելի ուշ Սուն Ծիհայը լրացուցիչ տուգանվեց։ ՖԻՖԱ-ն արգելեց ներկայացնել Չինաստանը 5 միջազգային մրցաշարերին։ 1999 թվականի օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարի ժամանակ մրցավարին կշտամբելուց և ՖԻՖԱ-ի կողմից մեկ տարով որակազրկվելուց հետո սա երկրորդ անգամ էր, որ Սուն Ծիհայը խստորեն պատժվեց միջազգային խաղում։ Հետագայում Սուն Ծիհայն այլևս չի ընտրվել ազգային հավաքականի անդամ։

Անցում թոշակի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 11-ին «Պեյծին Չընֆըն» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական «Weibo» կայքում հրապարակեց, որ 39-ամյա Սուն Ծիհայն անցել է թոշակի՝ վնասվածքների, հիվանդությունների և ապագա բիզնեսի զարգացման պատճառով[32]։ Այժմ նա ապրում է Չունցինում և ղեկավարում է իր անունով կոչվող ֆուտբոլային մարզչական վերապատրաստման դասընթացները։

Լիգայի մրցաշարային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ֆուտբոլային ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
1995 «Դալյան Շըդը» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 13 0
1996 «Դալյան Շըդը» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 21 0
1997 «Դալյան Շըդը» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 19 0
1998 «Դալյան Շըդը» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 18 1
98/99 «Քրիսթալ Փելաս»  Անգլիա 23 0
1999 «Դալյան Շըդը» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 8 1
2000 «Դալյան Շըդը» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 21 2
2001 «Դալյան Շըդը» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 23 3
01/02 «Մանչեսթեր Սիթի»  Անգլիա 7 0
02/03 «Մանչեսթեր Սիթի»  Անգլիա 28 2
03/04 «Մանչեսթեր Սիթի»  Անգլիա 33 1
04/05 «Մանչեսթեր Սիթի»  Անգլիա 6 0
05/06 «Մանչեսթեր Սիթի»  Անգլիա 29 0
06/07 «Մանչեսթեր Սիթի»  Անգլիա 13 0
07/08 «Մանչեսթեր Սիթի»  Անգլիա 14 0
08/09 «Շեֆլիդ Յունայթեդ»  Անգլիա 12 0
2009 «Չընտու Թիենչըն» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 10 0
2010 «Պեյծին Չընֆըն» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 27 0
2011 «Պեյծին Չընֆըն» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 20 0
2012 «Պեյծին Չընֆըն» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 19 0
2013 «Պեյծին Չընֆըն» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 28 1
2014 «Պեյծին Չընֆըն» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 24 0
2015 «Չոնցին Լյանծյան» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 28 0
2016 «Պեյծին Չընֆըն» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դրոշ Չինաստան 9 0

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

{{{2}}} Չինաստան «Դալյան Շըդը»
  • Չինաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (4)։ 1996, 1997, 2000, 2001
  • Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի գավաթի չեմպիոն (1)։ 2001
  • Չինաստանի ֆուտբոլի սուպերգավաթի չեմպիոն (2)։ 1996, 2000
{{{2}}} Չինաստան «Պեյծին Չընֆըն»
  • Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի գավաթի չեմպիոն (1)։ 2013
  • Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի սուպերգավաթի չեմպիոն (1)։ 2014
 Անգլիա «Մանչեսթեր Սիթի»
  • Անգլիական ֆուտբոլային լիգա 1-ի չեմպիոն (1)։ 02.2001

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

{{{2}}} Չինաստան Չինաստանի ազգային հավաքական
Երկրորդ մրցանակակիր (1)։ 2004
  • Ասիական ֆուտբոլային հանդիպումներ
Բրոնզե մեդալ (1)։ 1998

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուն Ծիհայը ընկերություն է արել չինացի հայտնի շախմատիստ Կու Լիի հետ, թոշակի անցնելուց հետո միասին խաղացել են Չունցին քաղաքի սիրողական ֆուտբոլային թիմում։ Կու Լին մի անգամ ասել է, որ Սուն Ծիհայի ֆիզիկական պատրաստվածությունը աչքի չի ընկնում չինացի խաղացողների շրջանում, սակայն նա կարող է տեղ գրավել Պրեմիեր լիգայում, քանի որ նրա «խաղային գործակիցը» շատ բարձր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Two Chinese footballers join English club». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Sun signs for Man City». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. «Asians finding their feet». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. «Man City back to winning ways». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «City sink sad Sunderland». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. «Chinese stars go head to head». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. «Everton deny Man City». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. «Chelsea brush Man City aside». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  12. «Man City off to a flyer». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. «Man City brush Charlton aside». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. «Keegan: No blame on Sun». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  15. «Sun Jihai to get new role». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. «Man City dealt Sun Jihai setback». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  17. «Jihai to sign new Man City deal». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  18. «Stoke 1-2 Man City». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. «Jihai available for season opener». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. «Sun Jihai apologises for red card». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. «Sun Jihai nets new Man City deal». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  22. «Sun Jihai suffers injury setback». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  23. «Sun Jihai seeks cure in Germany». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  24. «Blades swoop for Premiership pair». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  25. «KVK Tienen 1-3 Sheffield United - report». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  26. «Sheff Utd 1-1 Coventry». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  27. «FA charges Sun after sending-off». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  28. «孙继海证实签约陕西两年 坦言将与朱广沪配合默契». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
  29. «俱乐部公告». 贵州人和足球俱乐部官方网站. 2014年12月8日. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  30. «孙继海正式入选英足球名人堂 习近平现场见证». 央广网. 2015年10月23日. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  31. http://2002.sina.com.cn/n/2002-06-05/0510109.shtml Արխիվացված 2021-10-10 Wayback Machine 孙继海痛斥哥斯达黎加后卫:我被这傻子给废了!
  32. «退役». BBC中文网. 2016年12月11日. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]