Սուլֆացետամիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլֆացետամիդ
Կլինիկական տվյալներ
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կիսատրոհման պարբերություն7-ից մինչև 12.8 ժամ
Նույնացուցիչներ
CAS համար144-80-9
PubChem CID5320
DrugBankAPRD00452
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.005.128 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC8H10N2O3S
Մոլային զանգված214.243 g·mol−1

Սուլֆացետամիդ (հն. Ալբուցիդ), հակամանրէային, բակտերիոստատիկ միջոց, սուլֆանիլամիդ։ Հանդիսանում է ստրեպտոցիդի սինթեզի միջանկյալ արտադրանք։

Դեղաբանական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամանրէային բակտերիոստատիկ միջոց, սուլֆանիլամիդ։ Գործողության մեխանիզմը պայմանավորված է պարա-ամիոնբենզոյական թթվի հետ մրցակցային անտագոնիզմով, դիհիդրոպտերոատսինթետազի արգելակումով, տետրահիդրոֆոլաթթվի սինթեզի խախտմամբ, որն անհրաժեշտ է պուրինների և պիրիմիդինների սինթեզի համար։ Ակտիվ է Գրամ դրական և Գրամ բացասական կոկերի, Escherichia coli, Shigella spp․, Vibrio cholerae, Clostridium perfringens, Bacillus anthracis, Corynebacterium diphtheriae, Yersinia pestis, Chlamydia spp., Actinomyces israelii, Toxoplasma gondii մանրէների նկատմամբ։

Դեղորայքային ձև․ աչքի կաթիլներ, քսուք արտաքին օգտագործման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուլֆացիլ-նատրիում» աչքի կաթիլներ (միանգամյա օգտագործման պոլիմերային պիպետ)

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափանցում է աչքի հյուսվածքների և հեղուկների մեջ։ Այն ներծծվում է համակարգային շրջանառության մեջ՝ բորբոքված շաղկապենու միջոցով։

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաղկապենաբորբ, կոպաբորբ, եղջերաթաղանթի թարախային խոց, նորածինների բլենոռեայի բուժում և կանխարգելում, մեծահասակների աչքի գոնորեալ և խլամիդիալ հիվանդություններ։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերզգայունություն։

Դեղաչափի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղային, յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ 1-2 կաթիլ օրական 4-6 անգամ։ Նորածինների մոտ բլենոռեայի կանխարգելման համար՝ յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ 2 կաթիլ ծնվելուց անմիջապես հետո և 2 կաթիլ` 2 ժամ հետո։ Քսուքը քսել կոպին օրական 3-4 անգամ։

Կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրոց, արցունքաբերություն, ցավ, քոր աչքերում, ալերգիկ ռեակցիաներ։

Հատուկ հրահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրոսեմիդի, թիազիդային միզամուղ դեղամիջոցների, կարբոանհիդրազի ինհիբիտորների նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդները կարող են գերզգայուն լինել սուլֆացետամիդի նկատմամբ։

Փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոկաինի և տետրակաինի հետ համատեղ օգտագործումը նվազեցնում է բակտերիոստատիկ ազդեցությունը։

Դեղորայքային ձև. լուծույթ ներերակային և միջմկանային օգտագործման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքաբորբ, թարախային տրախեոբրոնխիտ, միզուղիների վարակներ։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերզգայունություն, ոսկրածուծի արյունաստեղծման ճնշում, ուրեմիա։

Դեղաչափի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնյուկտիվային պարկի մեջ մեծահասակները և երեխաները ներարկում են դեղամիջոցի 1-2 կաթիլ՝ օրական 4-6 անգամ։

Նորածինների մոտ բլենոռեայի կանխարգելման համար դեղամիջոցի 2 կաթիլ ներարկվում է յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ՝ ծնվելուց անմիջապես հետո, իսկ 2 կաթիլ` 2 ժամ հետո։

Կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգիկ ռեակցիաներ, լեյկոպենիա, սրտխառնոց։

Հատուկ հրահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդները, ովքեր գերզգայուն են ֆուրոսեմիդի, թիազիդային միզամուղ դեղամիջոցների, կարբոանհիդրազի ինհիբիտորների նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդները կարող են գերզգայուն լինել սուլֆացետամիդի նկատմամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Машковский М. Д. Сульфацетамид // Лекарственные средства. — 15-е изд. — М.: Новая Волна, 2005. — 1200 с. — ISBN 5-7864-0203-7.
  • Սուլֆացետամիդ (Sulfacetamide) (рус.). Դեղերի և դեղագործական արտադրանքի հանրագիտարան. Դեղամիջոցների ռեգիստր. — Հրահանգ, կիրառություն և բանաձև։