Սոնյա Պալասանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոնյա Պալասանյան
Ծնվել է1942 կամ ապրիլի 8, 1942(1942-04-08) (77 տարեկան)
ԾննդավայրԷրաէ, Իրան կամ Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Ազգությունհայ
ԿրթությունՊենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա և Փրաթ ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի, արվեստագետ և բանաստեղծ
ԱմուսինԷդուարդ Պալասանյան

Սոնիա Պալասանյան (օրիորդական ազգանունը` Ամիրյան, անգլ.՝ Sonia Balassanian, 1942 կամ ապրիլի 8, 1942(1942-04-08), Էրաէ, Իրան և Իրան), հայ արվեստագետ, բանաստեղծ: Բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և Երևանում:

Էդուարդ Պալասանյանի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Պալասանյանը (Ամիրյան) ծնվել է 1942 թվականին Իրանի Արաք քաղաքում: 1967-1970 թվականներին սովորել է Ֆիլադելֆիայի գեղարվեստի ակադեմիայում, 1970 թվականին` Փենսիլվանիա համալսարանի միացյալ ծրագրում, 1978 թվականին` Նյու Յորքի Փրաթ ինստիտուտում: 1971-1972 թվականներին ազատ ուսումնասիրություններ է կատարել Նյու Յորքի գեղարվեստի թանգարանում:

1970-1979 թվականներին ընդմիջումներով նկարչություն է դասավանդել Իրանի ազգային, գեղարվեստի և Ֆարաբի համալսարաններում[1]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Պալասանյանը հանդես է եկել ինստալյացիա արվեստում, այնուհետև` վիդեոարտում[2]: 1992 թվականից Հայաստանում նախաձեռնել և կազմակերպել է ժամանակակից արվեստի խմբական ցուցահանդեսներ, որոնց արդյունքում Երևանում ամուսնու հետ[3] հիմնադրել են Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ)[4]:

Պալասանյանի նախաձեռնությամբ 1995 թվականին առաջին անգամ Հայաստանը ներկայացվել է համաշխարհային ժամանակակից արվեստի ցուցահանդես/ ստուգատեսում` «Վենետիկի Բիենալե»-ում[5]:

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բանաստեղծ առաջին անգամ լույս է տեսել Իրանի «Նոր էջ» գրական խմբակցության թիվ 18 ժողովածուում 1975 թվականին։ Պալասանյանի բանաստեղծությունների հատընտիրը հրատարակվել է երկու հատորով Նյու Յորքում «Գուցե եղել է խելագար մի սիրտ» (1982) և «Հույզերը լցված երազներով պարզել աղմկոտ անձրևին» (1991) խորագրերով։ 2006 թվականին այդ երկու գրքերը վերահրատակվել են մեկ ամբողջական հատորում «Երկու գիրք բանաստեղծություններ» խորագրով։ Պալասանյանը հրատարակել է նաև նկարազարդումների գիրք՝ «Դիմանկարներ խորագրով» (1983)` նվիրված քաղաքական խառնակությունների հետևանքով տառապած կանանց, որը 1988 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 2007 թվականին «Դիմանկարներ» գիրքը վերահրատարակվել է Երևանում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալասանյանը բազմաթիվ անհատական և խմբական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (Museum of Modern Art, Sculpture Center, Exit Art) Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի և ԱՄՆ-ի այլ քաղաքների հեղինակավոր պատկերասրահներում և թանգարաններում: Ցուցադրվել է Շվեյցարիայում, Իրանում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Հայաստանում:

1975-1979 թվականներին մասնակցել է ցուցահանդեսների Թեհրանի «Զարվան» և «Սաման» ցուցասրահներում, «Exit Art», «Լոտուս», Նյու Յորքի «Ֆրանկլին Ֆրանս» և Բրուքլինի «Part Institute» ցուցասրահներում:

1994 թվականին մասնակցել է Բոխումում կազմակերպված ցուցահանդեսին: 1995 թվականին եղել է Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարի տնօրեն: Ամստերդամում մասնակցել է խմբակային ցուցահանդեսների:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1972 թվականներին Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի համալսարանից ու թանգարանից ստացել է 10 մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art»։ ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art (անգլերեն)։ Վերցված է 2017-06-16 
  2. «Վիդեո Արտ Արխիվ - Սոնիա Պալասանյան»։ videoartarchive.am (անգլերեն)։ Վերցված է 2017-06-16 
  3. Daily AZG։ «ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆՓԱԿ)»։ AZG Daily։ Վերցված է 2017-06-16 
  4. «ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art»։ ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art (անգլերեն)։ Վերցված է 2017-06-16 
  5. «Սոնիա Պալասանեանը` երեք համաշխարհային բիենալէներում»։ Յոյս (en-US)։ 2015-06-13։ Վերցված է 2017-06-16