Սողոմոն Բալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սողոմոն Բալյան
Ծնվել էմարտի 14, 1917(1917-03-14)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ
Մահացել էմայիսի 15, 2002(2002-05-15) (85 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաշխարհագրագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Սողոմոն Պողոսի Բալյան (մարտի 14, 1917(1917-03-14), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ - մայիսի 15, 2002(2002-05-15), Երևան, Հայաստան), հայ խորհրդային աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1971), ԽՄԿԿ անդամ (1947

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն Բալյանը ծնվել է 1917 թվականին Ալեքսանդրապոլում: 1935 թվականին ավարտել է Ալեքսանդրապոլի միջնակարգ դպրոցը, 1940 թվականին՝ Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը և աշխատանքի է անցել Երևանի Նորագավթի միջնակարգ դպրոցում, որպես տնօրեն: Մասնակցել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին։

1945 թվականից Բալյանը գիտական աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ էկոնոմիկայի բնագավառում: 1949 թվականին տեղափոխվել է երկրաբանության ինստիտուտ, պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին` դոկտորական ատենախոսություն, 1968 թվականին ստացել պրոֆեսորի կոչում: 1951 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, 1969-1997 թվականներին եղել է ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի հիմնադիր վարիչը:

Բալյանը հեղինակ է շուրջ 120 գիտական հոդվածների, քարտեզների, մենագրությունների: Զբաղվել է Հայկական լեռնաշխարհի և դրան հարող շրջանների կառուցվածքային ու կիրառական գեոմորֆոլոգիայի հիդրոերկրաբանության հարցերով։ Նրա գիտական ուսումնասիրութունները նվիրված են ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հարցերին, լավատակ ջրերի խնդրին, պլեյստոցենյան սառցապատումներին, հնէաշխարհագրությանը, նորագույն տեկտոնիկային, կիրառական գեոմորֆոլոգիային և գեոմորֆոլոգիական քարտեզագրմանը: Նրա հետազոտությունների յուրատեսակ հանրագումարն է «Հայկական լեռնաշխարհի ու հարակից մարզերի կառուցվածքային գեոմորֆոլոգիան» (Երևան, 1969) աշխատությունը[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Նևսկու շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, 1971
  • «Կարմիր Աստղ» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бальян С. П. Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих областей, 1969.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍՈՂՈՄՈՆ ՊՈՂՈՍԻ ԲԱԼՅԱՆ»։ www.ysu.am։ Վերցված է 2016-08-10 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png