Jump to content

Սոլոմոն Ջոզեֆ Սոլոմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլոմոն Ջոզեֆ Սոլոմոն
Ծնվել էսեպտեմբերի 16, 1860(1860-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էհուլիսի 27, 1927(1927-07-27)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրԲրայթոն ոն Սի, Birchington, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Heatherley School of Fine Art?
Մասնագիտություննկարիչ, ճարտարագետ, նկարազարդող և վիզուալ արտիստ
Ժանրդիմապատկեր[4], պատմական գեղանկարչություն[4] և կրոնական նկարչություն[4]
Թեմաներգեղանկարչություն[5], Կերպարվեստ[5], դիմանկար[5] և Jewish visual art?[5]
Ներշնչվել էԱլեքսանդր Կաբանել
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինElla Montagu?
ԶավակներIris Rachel Solomon?[6]
 Solomon Joseph Solomon Վիքիպահեստում

Սոլոմոն Ջոզեֆ Սոլոմոն (անգլ.՝ Solomon Joseph Solomon, սեպտեմբերի 16, 1860(1860-09-16)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հուլիսի 27, 1927(1927-07-27)[1][2][3][…], Բրայթոն ոն Սի, Birchington, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի նկարիչ, Նոր անգլիական գեղարվեստի ակումբի հիմնադիրներից մեկը, Արքայական գեղարվեստի ակադեմիայի անդամ, Բրիտանացի նկարիչների արքայական հասարակության նախագահ (1919-1927)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, չնայած տարիքին նա ծառայել է բանակում` որպես դիտորդ և տեխնիկական խորհրդատու և մեծ ներդրում է ունեցել քողարկանախշման զարգացման գործում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլոմոնը ծնվել է 1860 թվականի նոյեմբերի 16-ին Լոնդոնում, սովորել է տարբեր վայրերում, Խիտերլի գեղարվեստների դպրոցում, մինչ Թագավորական գեղարվեստական ակադեմիայի անդամ դառնալը սովորել է նաև այստեղ, ավարտել է Մյունխենի գեղարվեստական ակադեմիան և Փարիզի ազգային գեղարվեստի բարձրագույն դպրոցը[7], որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի ակադեմիկոս Ալեքսանդր Կաբանելը։ Սոլոմոնի աշխատանքների առաջին ցուցահանդեսը կայացել է 1881 թվականին։ 1886 թվականին նա դարձավ Նոր անգլիական գեղարվեստի ակումբի հիմնադիրներից մեկը։ 1896 թվականին դարձավ Գեղարվեստի արքայական ակադեմիայի ասոցիացիայի անդամ, իսկ արդեն 1906 թվականին` լիիրավ անդամ[8]։ 1919 թվականից մինչև մահը եղել է Բրիտանացի նկարիչների արքայական հասարակության նախագահ։ Սոլոմոնը մահացել է 1927 թվականի հուլիսի 27-ին Բիրչինգտոն քաղաքում, թաղվել է Վիլլեսդենի հրեական գերեզմանատանը։

Սոլոմոնը ծնվել է հրեաների ընտանիքում։ Նրա քույրը՝ Լիլի Դելիսսա Ժոզեֆը, նույնպես դարձել է նկարչուհի։ Կինը եղել է Էլլա Սոլոմոնը (ով մահացել է 1957 թվականին), դուստրը՝ Իրիս Սոլոմոնը, ամուսնացել է Էվեն Մոնտագոյի հետ, ով եղել է դատավոր, գրող և նավատորմի սպա։ Նրա զարմիկն ամերիկացի դրամատուրգ Հարթ Մոսսն է[9]։

Նրա ստեղծագործական ոճի վրա հիմնական ազդեցություն ունեցել է իր ուսուցիչը` Ալեքսանդր Կաբանելը, բայց նաև նա չի հերքում, որ իր վրա ազդեցություն են ունեցել նաև նկարիչներ Ֆրեդերիկ Լեյթոնի և Լոուրենս Ալմա-Թադեմայի աշխատանքները։ Սկզբնական շրջանում նա նկարում էր նկարներ` ուղղակի հացի փող աշխատելու համար, իսկ հետո սկսեց նկարել դրամատիկ նկարներ դիցաբանական և բիբլիական թեմաներով, մեծ կտավների վրա։ Սոլոմոնի ամենահայտնի նկարների շարքում կարող ենք նշել նաև «Սամսոնը և Դալիլան» (1887) կտավը, որը պատկերված մերկ տղամարդկանց ակտիվ դրվագների առկայությամբ, գրավել է քննադատների ուշադրությունը։ Այդ աշխատանքն անընդհատ ցուցադրվում է Լիվերպուլում գտնվող «Ուեկեր» արվեստի պատկերասրահի ցուցահանդեսներում։ Նկարչի աշխատանքների մեծամասնությունը գտնվում է մասնավոր հավաքածուներում[10]։ Սոլոմոնը հայտնիություն ձեռք բերեց որպես դիմանկարիչ, աշխատելով ոչ ստանդարտ ձևով։ Այդպիսի նկարներից կարող ենք առանձնացնել օրինակ «Միսս Պատրիկ Կեմպբելը Պոլ Թալքերի դերում» դերասանուհու նկարը[11]։ Շատ հայտնի ժամանակակիցներ են պատվիրել Սոլոմոնին նկարել իրենց, օրինակ` ճարտարապետ Աստոն Ուեբը, թագավոր Ջորջ V-ը, թագուհի Մարիա Թեքցիը, արքայազն Էդուարդ VIII-ը, քիմիկոս Լյուդվիգ Մոնդը և Ռաֆայել Մելդոլան, քաղաքական գործիչ Ջեյմս Մաքդոնալդը և գրող Ջերոմ Կլապկա Ջերոմը։ 2009 թվականին Սոլոմոնի «Եվա» նկարն աճուրդով վաճառվել է 1 167 128 դոլարով[12]։

Որպես քողարկանախշող

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբներին 54-ամյա Սոլոմոնը սկսել է ծառայել շարքայինի կոչումով, գրանցվել «Արվեստագետ-Ռադիո» կամավորների բաժնում։ Պատերազմից առաջ նա միանգամից սկսել է մամուլում առաջադրել իր գաղափարները քողարկանախշի մասին, ապա անմիջապես ծառայության է անցել բարձրագույն բանակի շարքերում։ 1915 թվականի դեկտեմբերին գեներալ Գերբերտ Պլամերը Սոլոմոնին հրավիրում է Ֆրանսիա` Արտուա, որպեսզի այնտեղ տեղում ուսումնասիրեն, թե ինչպես կարող են օգտագործել քողարկանախշը ֆրասիական բանակում, որից հետո անմիջապես նրան հանձնարարվում է սկսել քողարկված օբյեկտների արտադրությունը Ֆրանսիայում[13]։ Նույն թվականի դեկտեմբերի 31-ին Ֆրանսիայում Բրիտանական էքսպեդիցիոն կորպուսի գլխավոր հրամանատար Դուգլաս Հեյգը հայտնում է, որ Սոլոմոն Սոլոմոնին ժամանակավոր շնորհվել է փոխգնդապետի կոչում իր պարտականություններն անսխալ կատարելու համար։ 1920 թվականին Սոլոմոնը հրատարակում է «Ռազմավարական քողարկանախշ» գիրքը, որն արժանացավ անգլիացի քննադատների ծաղրանքին, բայց աջակցություն գտավ գերմանական մի քանի թերթերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլոմոն Ջոզեֆ Սոլոմոն» հոդվածին։