Ջերոմ Կլապկա Ջերոմ
Ջերոմ Կլապկա Ջերոմ անգլ.՝ Jerome Klapka Jerome | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Jerome Klapka Jerome |
Ծնվել է | մայիսի 2, 1859[1][2][3][…] կամ օգոստոսի 25, 1859[4] |
Ծննդավայր | Ուոլսոլ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Վախճանվել է | հունիսի 14, 1927[5][1][2][…] կամ հունիսի 16, 1927[4] |
Վախճանի վայր | Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Օքսֆորդշիր |
Մասնագիտություն | գրող, լրագրող, երգիծաբան, դրամատուրգ, ինքնակենսագիր, վիպասան, արձակագիր, դերասան և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | St Marylebone Grammar School? |
Ուշագրավ աշխատանքներ | Երեքը մի նավակում և Three Men on the Bummel? |
Ամուսին | Georgina Elizabeth Henrietta Stanley Marris? |
Կայք | jeromekjerome.com |
![]() |
Ջերոմ Կլապկա Ջերոմ (անգլ.՝ Jerome Klapka Jerome, մայիսի 2, 1859[1][2][3][…] կամ օգոստոսի 25, 1859[4], Ուոլսոլ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - հունիսի 14, 1927[5][1][2][…] կամ հունիսի 16, 1927[4], Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող-զավեշտաբան, «Punch» հանդեսի մշտական աշխատակից, 1892 - 1897 թվականներին՝ «Ծույլը» (անգլ.՝ Idler) և «Այսօր» (անգլ.՝ Today) հանդեսների խմբագիր։ Ջերոմի բազմաթիվ ստեղծագործություններից առավելապես հայտնի է և աշխարհի բազմաթիվ լեզուներով է թարգմանվել «Երեքը մի նավակում (չհաշված շունը)» (Three Men in a Boat, 1889[6]) վիպակը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է ուսուցիչ, դերասան, երգիծական հանդեսների խմբագիր։ Ջերոմի առաջին ստեղծագործությունները («Բեմի վրա և բեմի ետևում», 1888 թ., «Բեմական աշխարհից», 1889 թ.) կապված են թատրոնի հետ։ Նրա ամենաճանաչված գործը «Երեքը մի նավակում (չհաշված շունը)» (1889 թ., հայ․ հրտ․ 1982 թ.) կատակերգական վիպակն է, որի շարունակությունն է «Երեքը հեծանիվով» (1900 թ.) վիպակը։
Ջերոմը հեղինակ է բազմաթիվ երգիծական պատմվածքների («Պարապ մարդու պարապ մտքերը», 1889 թ., «Մի ուխտագնացության օրագիր և վեց ուրվագիծ», 1891 թ.) ու պիեսների («Արևամուտ», 1888 թ., «Օրիորդ Հոբբսը», 1899 թ., «Չորրորդ հարկի կենվորը», 1908 թ.)։
Ջերոմի երգիծանքը բարեմիտ է, հաճախ՝ սենտիմենտալության ու բարոյախոսության հետ խառնված, թեման՝ ձախողակ մարդկանց մանր անհաջողությունները։
1894–1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ Ջերոմն իր զայրույթն է արտահայտել թուրք բարբարոսների ու նրանց «քաղաքակիրթ» հովանավորողների դեմ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Джером Джером Клапка // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ հայերեն թարգմանությունը՝ Երեքը մի նավակում (չհաշված շունը)։ Վիպակ / Ջերոմ Ք. Ջերոմ; Անգլ. թարգմ.՝ Ջ. Հովհաննիսյան; Խմբ.՝ Ա. Հովսեփյան; Վերջաբ.՝ Լ. Սամվելյան. - Երևան։ Սովետական գրող, 1982. - 221 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Մայիսի 2 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Օգոստոսի 25 ծնունդներ
- Հունիսի 14 մահեր
- 1927 մահեր
- Հունիսի 16 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի լրագրողներ
- Երգիծաբաններ
- Անգլիացի դրամատուրգներ
- Ինքնակենսագիրներ
- 19-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի արձակագիրներ