Սյուզան Լուչի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1946[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Marymount College, Tarrytown? և Garden City High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և գործարար |
Ամուսին(ներ) | Helmut Huber? |
Երեխա(ներ) | Liza Huber? և Andreas Huber? |
Պարգևներ և մրցանակներ | |
susanlucci.com | |
Սյուզան Լուչի (անգլ.՝ Susan Lucci, դեկտեմբերի 23, 1946[1][2], Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ձեռնարկատիրուհի, բանաստեղծուհի և հեռուստահաղորդավարուհի, որը պատմության մեջ է մտել «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում խաղացած Էրիկա Քեյնի դերի շնորհիվ։ Կերպարը ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ համարվում է մշակութային սրբապատկեր[4][5][6][7][8][9], իսկ «TV Guide», «The New York Times» և «Los Angeles Times» տաբլոիդները Լուչիին շնորհել են «Հեռուստատեսային առաջատար օրվա տիկին» տիտղոսը[10]։ 1991 թվականից նա դարձել է հառուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ տարեկան 1 մլն դոլար աշխատավարձով[11]։
1978 թվականից ի վեր ամեն տարի Լուչին ռեկորդային ձևով 21 անգամ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերի համար առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի և առաջին անգամ այն ստացել է միայն 1999 թվականին։ Երբ հայտարարվել է հաղթողի անունը, լսարանը թնդացել է ծափահարություններից, որը շարունակվել է մի քանի րոպե։ Դրանից հետո դերասանուհին բարձրացել է բեմ և օպերատորների տեսախցիկները նկարահանել են սերիալի խաղընկերներին և աստղ Օփրա Ուինֆրիին, որը շտապել է շնորհավորել դերասանուհուն հաղթանակի կապակցությամբ[12]։
1996 թվականին «TV Guide»-ը «50 մեծագույն հեռուստատեսային սրբապատկերներ և պատմություններ» ցուցակում նրան շնորհել է 37-րդ հորիզոնականը[13]։ 2005 թվականին «Հոլիվուդյան փառքի ծառուղում» նա արժանացել է սեփական աստղին[14], իսկ 2006 թվականին ներառվել է Հեռուստատեսության փառքի սրահում։ Լուչին խաղացել է հեռուստատեսային բազմաթիվ ֆիլմերի գլխավոր դերերում, նկարահանվել է «Saturday Night Live» և «Գեղեցկուհիները Քլիվլենդում» կատակերգական շոուներում, ինչպես նաև երկար տարիներ արտադրել է իր՝ «The Susan Lucci Collection» անվամբ ապրանքատեսակը, որն իր մեջ ներառել է մաշկի և մազերի խնամքի միջոցներ, օծանելիք և ներքնազգեստ[15]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուզան Լուչին ծնվել է Սկարսդեյլում՝ Նյու Յորքում՝ Ժանետ և Վիկտորա Լուչիների ընտանիքում։ Նրա հայրը ծագմամբ իտալացի է, իսկ մայրը՝ շվեդուհի[16]։
1969 թվականի սեպտեմբերի 13-ից ամուսնացած է ավստրալիացի գործարար Հելմուտ Հուբերի հետ։ Նրանք ունեն աղջիկ՝ դերասանուհի Լիզա Հուբերը (ծնվ. 1957 թվականին), և որդի՝ Անդրեաս Հուբերը, որը գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող է։ Նա դարձել է տատիկ, երբ 2006 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Լուչիի 60-ամյակի օրը, իր դուստրը երեխա է ունեցել։ Լուչին ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ է[17]։
2018 թվականի աշնանը Լուչին տարել է սրտի շտապ վիրահատություն[18]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իմ բոլոր երեխաները»[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուչին առավել հայտնի է «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում խաղացած Էրիկա Քեյնի դերով, որում նա սկսել է նկարահանվել 1970 թվականի հունվարի 5-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի վերջը։ 1978 թվականից ի վեր ամեն տարի ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ և այն առաջին անգամ ստացել է միայն 1999 թվականին։ Նրա ամենամյա պարտությունները մտել են փոփ մշակույթի մեջ, իսկ ինքը՝ դերասանուհին, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի ժամանակ կատարել է իր և այլ դերասանների նմանակումները։
1978 թվականից ի վեր ամեն տարի Լուչին ռեկորդային ձևով 21 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և առաջին անգամ այն ստացել է միայն 1999 թվականին[19][20]։ Երբ հայտարարվել է հաղթողի անունը, սկսվել է հանդիսատեսի ծափահարությունները, որոնք տևել են մի քանի րոպե։ Դրանից հետո դերասանուհին բարձրացել է բեմ և օպերատորների տեսախցիկները նկարահանել են սերիալի խաղընկերներին և աստղ Օփրա Ուինֆրիին, որը շտապել է շնորհավորել դերասանուհուն հաղթանակի կապակցությամբ[12]։
Սերիալն ավարտվել է 2011 թվականի սեպտեմբերին՝ քառասունմեկ տարվա եթերից հետո[21]։ Լուչին ABC Daytime-ի նախագահին հրապարակայնորեն քննադատել է ալիքով ցերեկային հաղորդումը վերականգնելու անհաջող փորձերի և սերիալի վարկանիշների հետագա անկման համար, ինչը հանգեցրել է դրա փակմանը[22]։
Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա նկարահանվել է նաև մի քանի կինոներում, հեռուստատեսային ֆիլմերում և սերալներում։ 1982 թվականին խաղացել է Հարի Մարշալի «Երիտասարդություն, հիվանդանոց, սեր» ֆիլմում։ 1986 թվականին «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» ֆիլմում խաղացել է Դարյա Ռոմանովայի դերում։ Նա եղել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի աստղային տերերից մեկը, որտեղ ընդօրինակել է հեռուստասերիալների կերպարներին։
1990-1991 թվականներին հասել է իր ճանաչման գագաթնակետին՝ խաղալով «Դալաս» պաշտամունքային սերիալի եզրափակիչ եթերաշրջանում։ 1995 թվականին նա խաղացել է Lifetime ալիքի «Էբբին և Սուրբծննդյան ոգիները» ֆիլմում, որը «Սուրբ ծնունդը արձակագրությունում» վիպակի հերթական տարբերակն է։ 1999 թվականին նա ստացել է քննադատների խոստովանություն «Էննին ստանում է ձեր զենքերը» բրոդվեյական մյուզիքլում ելույթ ունենալու համար։ 2004 թվականին եղել է հրավիրված աստղ «Էկրանի թագուհին» սիթքոմի երկու էպիզոդներում։
2008 թվականին նա դարձել է «Պար աստղերի հետ» շոուի ամերիկյան տարբերակի աստղային մասնակիցներից մեկը, որտեղ նա զբաղեցրել է վեցերորդ տեղը։
2010 թվականի ամռանը նկարահանվել է «Գեղեցկուհիները Քլիվլենդում» սիթքոմի էպիզոդում՝ խաղալով ինքն իրեն։ 2011 թվականին կրկին հայտնվել է սերիալի երկու էպիզոդներում, որոնք նկարահանվել են հատուկ նրա համար։ Նա նաև հայտնվել է շոուի երրորդ եթերաշրջանում[23]։ 2012 թվականին նա եղել է հրավիրված աստղ «Բանակի կանայք» սերիալի վեցերորդ եթերաշրջանում[24][25]։ 2013-2016 թվականներին Լուչին նկարահանվել է «Նենգ աղախինները» սերիալում[26][27][28]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1969 | Ցտեսություն, Կոլումբոս | Goodbye, Columbus | հարսանեկան հյուր | |
1970-2011 | Իմ բոլոր երեխաները | All My Children | Էրիկա Քեյն | Գլխավոր դեր |
1982 | Երիտասարդություն, հիվանդանոց, սեր | Young Doctors in Love | կամեո | |
1982 | Սիրո նավակ | The Love Boat | Պաուլա Գասթինգս | 1 էպիզոդ |
1983 | Երևակայության կղզի | Fantasy Island | Ջինա Էդվարդս | 1 էպիզոդ |
1984 | Հրավեր դժոխք | Invitation To Hell | Ջեսիկա Ջոնս | |
1986 | Անաստասիա. Աննայի գաղտնիքը | Anastasia: The Mystery of Anna | Դարյա Ռոմանովա | |
1987 | Գաղտնի կրքեր | Haunted by Her Past | Կարեն Բեքեթ | |
1988 | Տիկին ավազակ | Lady Mobster | Լորեն Կասլ | |
1990 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Saturday Night Live | տարբեր դերեր | |
1990-1991 | Դալաս | Dallas | Հիլարի Թեյլոր | 6 էպիզոդ |
1991 | Կինը, որը մեղք է գործել | The Woman Who Sinned | Վիկտորիա Ռոբսոն | |
1992 | Մարդասպան | Double Edge | Մեգի Դաթոն / Կարմեն Մուր | |
1993 | Սիրո և ատելության միջև | Between Love and Hate | Վիվիան Կոնրադ | |
1994 | Ֆրանսիական մետաքս | French Silk | Քլեր Լորան | |
1995 | Գայթակղված և անձնվեր | Seduced and Betrayed | Վիկտորիա Լանդերս | |
1995 | Էբբի | Ebbie | Էլիզաբեթ «Էբբի» Սկրուջ | |
2004 | Էկրանի թագուհին | Hope & Faith | Ժակլին Կար | 2 էպիզոդ |
2011-2012 | Գեղեցկուհիները Քլիվլենդում | Hot in Cleveland | Սյուզան Լուչի | 4 էպիզոդ |
2012 | Բանակի կանայք | Army Wives | Օդրի Ուիթակեր | 3 էպիզոդ |
2013-2016 | Նենգ աղախինները | Devious Maids | Ժենևեվա Դելատուր | կանոնավոր դեր 46 էպիզոդում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://d23.com/walt-disney-legend/susan-lucci/
- ↑ Tom Pendergast, Sara Pendergast St. James encyclopedia of popular culture, Volume 3. — St. James Press. Original from the University of Michigan, Digitized Dec 22, 2006, 2000. — С. 584 pages.
- ↑ Gale Group, Thomas Riggs Volume 59 of Contemporary Theatre, Film and Television Series. — Cengage Learning. Original from the University of Michigan.Digitized May 20, 2008, 2008. — С. 495 pages.
- ↑ Boye Lafayette De Mente Sexual Profiles of Famous People. — Lafayette De Mente, 2005.
- ↑ «Susan Lucci: Not Even Close to Retiring»։ OK!։ 2008-10-16։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-11-ին։ Վերցված է 2010-05-13
- ↑ Glenn Joshua (2008-01-09)։ «The Keeping-My-Baby Meme»։ The Boston Globe։ Վերցված է 2010-05-14
- ↑ «The 50 Greatest TV Icons»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-23-ին։ Վերցված է 2010-05-14
- ↑ Susan Lucci, 11 Times a Nominee, 8 Times a Bride, Up for Emmy Again — NYTimes.com
- ↑ Daytime divas duke it out — theenvelope.latimes.com
- ↑ 12,0 12,1 YouTube — Susan Lucci Wins an Emmy Award for Lead Actress
- ↑ TV Guide Guide to TV. — Barnes and Noble, 2004. — С. 596. — ISBN 0-7607-5634-1
- ↑ Звёзды на Аллее Славы в Голливуде, Лос-Анджелес, 2009. Сьюзан Луччи(չաշխատող հղում)
- ↑ «Susan Lucci Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-14
- ↑ Torchin, Mimi Soap Opera's 25 Most Intriguing People. Soap Opera Weekly. About.com (27 июня 2000). Дата обращения 20 декабря 2010. Архивировано 12 мая 2008 года.
- ↑ 40 Celebrities Who Are Republicans
- ↑ Susan Lucci Recalls the Moments Leading Up to Her Emergency Heart Surgery: I ‘Felt Like an Elephant’ Was on My Chest
- ↑ O'Neil Tom (2006-07-06)։ «Lost and Housewives committed Emmy suicide»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-17-ին։ Վերցված է 2006-07-10
- ↑ de Moraes Lisa (2006-07-06)։ «For the Primetime Emmys, a Series of Changes»։ Washington Post։ Վերցված է 2008-10-26
- ↑ «Susan Lucci Upset But Hopeful After All My Children»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-19-ին։ Վերցված է 2011-04-28
- ↑ Susan Lucci Blasts ABC Daytime Chief Over 'All My Children' Cancellation As She Has Yet To Commit To Continue On The Show — Deadline.com
- ↑ «'Hot in Cleveland', 'All My Children' crossover coming»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2007-07-10
- ↑ Michael Ausiello, Exclusive: Lifetime’s Army Wives Enlists Soap Legend Susan Lucci For Arc, TV Line, October 20, 2011
- ↑ Catriona Wightman, Susan Lucci, Kelli Williams sign up for 'Army Wives' role, Digital Spy, October 21, 2011
- ↑ Lynette Rice, Susan Lucci stays at ABC in fall drama pilot, Entertainment Weekly, 9 March 2012
- ↑ Lesley Goldberg, Susan Lucci to Star in Marc Cherry’s Soapy ABC PilotThe Hollywood Reporter, 9 March 2012
- ↑ Nellie Andreeva, Susan Lucci To Co-Star In Marc Cherry’s ABC Pilot ‘Devious Maids’ Deadline.com, March 9, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт
- Сьюзан Луччи Archived 2011-08-04 at the Wayback Machine. на TV.com
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Թատրոնի դերասաններ