Սլավկո Ավսենիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլավկո Ավսենիկ
Ծնվել էնոյեմբերի 26, 1929(1929-11-26)[1]
Begunje na Gorenjskem, Ռադովլիցա, Սլովենիա
Երկիր Սլովենիա,  ՀՍՖՀ և  Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էհուլիսի 2, 2015(2015-07-02)[2] (85 տարեկան)
Begunje na Gorenjskem, Ռադովլիցա, Սլովենիա
ԺանրերUpper Carniola?
Մասնագիտություներգերի հեղինակ և ակորդեոնահար
Գործիքներակորդեոն
Պարգևներ
Ազատության շքանղան և

Viktor?

Կայքavsenik.com
 Slavko Avsenik Վիքիպահեստում

Սլավկո Ավսենիկ (սլովեներեն՝ Slavko Avsenik, նոյեմբերի 26, 1929(1929-11-26)[1], Begunje na Gorenjskem, Ռադովլիցա, Սլովենիա - հուլիսի 2, 2015(2015-07-02)[2], Begunje na Gorenjskem, Ռադովլիցա, Սլովենիա), սլովեն երգահան, երաժիշտ, «Ավսենիկ եղբայրներ» երաժշտական համույթի հիմնադիր։ Սկսած 1953 թվականից, երբ ստեղծվեց հիշյալ երաժշտախումբը, Սլավկո Ավսենիկը ձայնագրել ու թողարկել է հազարից ավելի երգեր[3], լայն ճանաչում ու համբավ ձեռք բերել ինչպես հայրենի Սլովենիայում, այնպես էլ Եվրոպայի և Ամերիկայի շատ ու շատ երկրներում՝ դառնալով սլովենյան մշակույթը յուրովի խորհրդանշող անձնավորություն[4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանության տարիներին Սլավկոն հրապուրված էր դահուկավազքով, բայց երբ լուրջ վնասվածք ստացավ, որոշեց նվիրվել երգարվեստին։ 1953 թվականին նա արդեն պրոֆեսիոնալ երաժիշտ էր՝ հայտնի ակորդեոնահար[7]։ Չորս տասնամյակից ավելի ձգված երաժշտական գործունեության ընթացքում նա կարևորագույն դեր է խաղացել հատկապես իր հարազար երկրամասի՝ Լեռնային Կառնիոլայի (սլովեներեն՝ Gorenjska) ժողովրդական երգերը տարածելու, աշխարհի տարբեր անկյուններում ճանաչված ու սիրված դարձնելու գործում։ Հատկանշական է, որ Ավսենիկ եղբայրների երաժշտախմբի օրինակով ազգագրական-ժողովրդական երգարվեստի բազմաթիվ համույթներ են ստեղծվել Սլովենիայի այլ վայրերում, Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հյուսիսային Իտալիայում, Բենիլյուքսի երկրներում, Ալպյան բնակավայրերում... Դրանց նպատակը եղել և մնում է ազգի, ժողովրդի ոգու արտահայտումը երգի, երաժշտության միջոցով։ Ավսենիկի երաժշտախմբի կատարումներից առավել տարածված ու սիրված է Na Golici (գերմաներեն՝ Trompetenecho, անգլերեն՝ Trumpet Echoes) պոլկան[8], որը համարվում է ամենից հաճախ ու շատ կատարված և կատարվող գործիքավորված երգը աշխարհում[9]։

Երաժշտախումբը, որ հայտնի էր "Ansambel bratov Avsenik" կամ "Slavko Avsenik und seine Original Oberkrainer" անվամբ, հազարավոր համերգներ է տվել, ելույթ ունեցել միլիոնավոր երաժշտասերների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների առջև, բազմիցս հանդես եկել հեռուստատեսությամբ ու ռադիոյով։ Նրա կատարումների ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 36 միլիոն օրինակով, և Ավսենիկը վաստակել է 31 «ոսկե», 2 «ադամանդե», 1 «պլատինե» ձայնասկավառակ[10]։ Նրան պատկերավոր կերպով անվանում էին «20-րդ դարի Յոհան Շտրաուս»։ 1999 թվականին Սլովենիայի կառավարությունը նրան շնորհել է բարձրագույն պետական պարգև՝ Ազատության շքանշան։ Ավսենիկը մահացել է 2015 թվականի հուլիսի 2-ին, 85 տարեկան հասակում[11]։ Անվանի երաժիշտի բնօրրանում բացվել ու գործում է նրա տուն-թանգարանը[12], իսկ գործը շարունակում է որդին՝ Սլավկո Ավսենիկ Կրտսերը (Slavko Avsenik mladší):

Պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգարվեստում ունեցած իր վաստակի համար 1990 թվականին արժանացել է Հերման Լյոնս պլատինե մեդալի
  • 1987 թվականին Ավսենիկ եղբայրների երաժշտախումբը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[13]
  • 1979 թվականին Սլավկո Ավսենիկի կենսագրությունը ներառվել նշանավոր մարդկանց կենսագրությունները պարունակող է Who’s Who ժողովածուում[14]
  • 1983 թ. նրան շնորհվել է Սլովենիայի Հանրապետության Արծաթե աստղ շքանշան[14]
  • 1999 թ.՝ Սլովենիայի Հանրապետության Ազատության շքանշան
  • 2010 թ.՝ Ավստրիայի Շտիրիա երկրամասի ոսկե պատվոնշան[15]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Goldene Klänge aus Oberkrain (Telefunken, 1971) (DE: )[16]
  • Goldene Klänge aus Oberkrain II (Telefunken, 1973)
  • Jägerlatein in Oberkrain (Telefunken, 1974)
  • Jägerlatein in Oberkrain (London International, 1974)
  • Es ist so schön ein Musikant zu sein (2xLP, Telefunken, 1974)
  • 16 Welterfolge (Telefunken, 1975)
  • Mit Musik und guter Laune (2xLP, Telefunken, 1975)
  • Seine Musik begeistert Millionen (1975) (DE: )
  • Sonntagskonzert (Telefunken, 1975)
  • Lustig und fidel (Telefunken, 1978)
  • He! Slavko! Spiel uns eins! (Telefunken, 1978)
  • Ein Feuerwerk der Musik (Koch Records, 1986)
  • Wir bleiben gute Freunde (Koch Records, 1990)
  • Es ist so schön ein Musikant zu sein (Virgin, 1990)
  • Polkafest in Oberkrain (CD, Koch Records, 1997)
  • Am schönsten ist’s zu Haus
  • Auf silbernen Spuren (Royal Sound)
  • Stelldichein in Oberkrain (Telefunken)
  • Daheim in Oberkrain (Telefunken)
  • Die 20 Besten (cass)
  • Ein Abend mit Slavko Avsenik und seinen Original Oberkrainern (Telefunken)
  • Mit Polka und Waltzer durch die Welt (Telefunken)
  • Im schönen Oberkrain (Telefunken, Deutscher Schallplattenclub)
  • Die Oberkrainer spielen auf (10″, Telefunken) [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #122425561 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  4. Simon Frith, ed., World Music, Politics and Social Change: Papers from the International Association for the Study of Popular Music (Manchester University Press, 1991), 978-0719028793, pp. 76–78. Excerpts available at Google Books.
  5. Leopoldina Plut-Pregelj, Carole Rogel, The A to Z of Slovenia (Rowman & Littlefield, 2010), 978-0810872165, p. 314. Excerpts available at Google Books.
  6. Dieter Schulze, Slowenien (Baedeker, 2011), 978-3829712682, p. 65. Excerpts available at Google Books.
  7. https://www.culture.si/en/Avsenik_Ensemble
  8. https://www.ceeol.com/search/article-detail?id=299611
  9. Rahten, Andrej (2013). «Avsenik, Slavko». Novi Slovenski biografski leksikon [The New Slovene Biographical Dictionary] (Slovenian). Založba ZRC. ISBN 9789612546458.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. http://www.mooslern-online.de/oberkrainermusik/index.php Արխիվացված 2010-07-15 Wayback Machine |wayback=20100715111221 |text=mooslern-online.de |archiv-bot=2018-08-27 17:21:54 InternetArchiveBot }}
  11. «STA: Legendary Musician Slavko Avsenik Dies». Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  12. https://www.radolca.si/en/attractions/museums-and-galleries/avsenik-museum
  13. «Hohner über Slavko Avsenik». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  14. 14,0 14,1 http://www.ultimus.de/fmus200411.htm Արխիվացված 2010-03-12 Wayback Machine |wayback=20100312103014 |text=Bericht vom Musiklexikon ultimus über Slavko Avsenik |archiv-bot=2018-08-27 17:21:54 InternetArchiveBot }}
  15. Kleine Zeitung vom 18. November 2010, S. 28
  16. Auszeichnungen für Musikverkäufe: DE

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ivan Sivec: Slavko Avsenik und seine Original Oberkrainer. Verlag ICO, Mengeš 2015, ISBN 978-961-6868-51-8.
  • Ida und Karl Lanzmaier, Brigitte Avsenik: Es ist so schön, ein Musikant zu sein. Verlag Avsenik, Begunje 1999, ISBN 961-90656-2-X.
  • Urs Marti: 50 Jahre Avsenik-Musik. Verlag Avsenik, Begunje 2003, ISBN 961-90656-4-6.
  • Urs Marti: Slavko Avsenik und seine Original Oberkrainer. Das Nachschlagewerk für Sammler. ISBN 978-3-033-01115-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավկո Ավսենիկ» հոդվածին։