Սիրիլ Նորման Հինշելվուդ
Սիրիլ Նորման Հինշելվուդ (անգլ.՝ Cyril Norman Hinshelwood, հունիսի 19, 1897[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հոկտեմբերի 9, 1967[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆիզքիմիկոս։
1955-1960 թվականներին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են շղթայական ռեակցիաների բնագավառին, ուսումնասիրել է դրանց համասեռ կատալիզը և մեխանիզմը։ 1928 թվականին ջրածնի օքսիդացումը հետազոտելիս հայտնաբերել է բոցավառման վերին սահմանը և բացատրել այդ երևույթը որպես փակ ծավալում մասնիկների եռակի փոխհարվածի դեպքում շղթաների կտրման արդյունք։ Միաժամանակ Ն. Ն. Սեմյոնովի հետ մշակել է շղթայական ռեակցիաների տեսության հիմունքները։ Նա հետազոտել է անօրգանական և օրգանակն նյութերի (օրինակ, կալիումի պերմանգանատի, ալդեհիդների, կետոնների են) քայքայման կինետիկան։ 1938 թվականից զբաղվել է տարբեր միջավայրերում բակտերիաների աճման պրոբլեմով, հաստատել է, որ միջավայրին բակտերիաների հարմարվողականությունը ինքնաբերաբար կարգավորվում է բջիջների ֆերմենտային հաշվեկշռով։ Հայտնաբերել է բջիջների աճման արագության կախումը շրջապատող միջավայրում ածխաթթու գազի, ամինաթթուների և այլ նյութերի պարունակությունից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1956 թ., Ն. Ն. Սեմյոնովի հետ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 3 4 5 6 Хиншелвуд Сирил Норман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Sir Cyril Hinshelwood - Biographical — Nobel Foundation.
- ↑ www.pas.va
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ https://www.theguardian.com/society/2024/apr/02/john-midgley-obituary
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1956 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/archives/meldola-medal-and-prize/
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/archives/liversidge-award/
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/leverhulme-medal/
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/longstaff-prize/previous-winners/
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/bakerian-lecture/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիլ Նորման Հինշելվուդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 413)։ |
- Հունիսի 19 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1967 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ