Սինթիա Ռոթրոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինթիա Ռոթրոկ
Cynthia Rothrock 2010.jpg
Ծնվել էմարտի 8, 1957(1957-03-08) (62 տարեկան)
ԾննդավայրՈւիլմինգտոն, Դելավեր, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թեքվանդոյի մարզիկ, karateka և կինոդերասանուհի
cynthiarothrock.org

Սինթիա Ռոթրոկ (անգլ.՝ Cynthia Rothrock, լրիվ անունը` Սինթիա Էնն Քրիստին Ռոթրոկ, անգլ.՝ Cynthia Ann Christine Rothrock, մարտի 8, 1957(1957-03-08), Ուիլմինգտոն, Դելավեր, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասանուհի, պրոդյուսեր և մարզուհի: 2012 թվականին արժանացել է Awakening Outstanding Contribution Award-ի պարգևին, իսկ 2014 թվականին ընդգրկվել է Hall of Fame Inductees-ի փառքի սրահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինթիա Ռոթրոկը ծնվել է Դելավեր նահանգի Ուիլմինգտոն քաղաքում, սակայն մանկությունն անցել է Փենսիլվանիայի Սկրանտոն քաղաքում: 13 տարեկանից սկսել է զբաղվել մարտարվեստով: Չնայած ցածր հասակին` 160 սմ, այդ ուղղությամբ հասել է նշանակալից հաջողությունների: 1981-1985 թվականներին մասնակցել է կարատեի ամերիկյան մի շարք մրցաշարերի և զենքով կատա վարժության ասպարեզում դարձել չեմպիոն:

1980-ական թվականներին, հոնկոնգյան Golden Harvest կինոընկերության հետ պայմանագրի շրջանակներում, բնակություն է հաստատել Հոնկոնգում, որտեղ նկարահանվել է շուրջ յոթ ֆիլմում և մարզվել մենամարտերի տարբեր արևելյան դպրոցներում: Ձեռնամարտի տարբեր տեսակներից (կարատե, թեկվոնդո, ուշու, քունգ ֆու, թենգ սու դո) Սինթիա Ռոթրոկն ունի յոթ սև գոտի: Նա հիմնականում գերադասում է շուանգոու չինական սառը զենքով մարտերը:

Սինթիա Ռոթրոկը այն սակավաթիվ արևմտյան դերասաններից է, ովքեր մինչ իրենց հայրենիքում ճանաչում ձեռք բերելը, հաջողություններ են գրանցում արտասահմանում: Նա Հոնկոնգում հասել էր «կինոաստղի» կարգավիճակի: Սինթիա Ռոթրոկը Mortal Kombat համակարգչային խաղում գործող Սոնյա անունով կերպարի նախատիպն է:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից Սինթիա Ռոթրոկը կինոարդյունաբերության համար Լոս Անջելեսում մարտարվեստ է դասավանդում և ունի մի քանի մարզասրահ: Մարտարվեստի մրցաշարերի ժամանակ հանդես է գալիս որպես մեկնաբան:

21 տարեկանում ամուսնացել է և ունի մեկ դուստր (ծնվ. 1999թ.): Այժմ ամուսնալուծված է:

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1985 24 ժամ մինչ կեսգիշեր 24 Hours to Midnight Դևոն Գրեյդի
1985 Սուպերջոկատ 2 (Այո, մադամ) Huang jia shi jie տեսուչ Քերի Մորիս
1986 Միլիոնատերերի ճեպընթացը Foo gwai lit che ավազակուհի
1986 Կախարդական բյուրեղ Mo fei cui Սինդի Մորգան
1986 Չարիք հանուն բարիքի Zhi fa xian feng Սինդի
1987 Մարտ` մինչև հաղթանակ Fight to Win Լոուրեն
1987 Չնահանջել և չհանձնվել 2. Փոթորկային նախազգուշացում No Retreat, No Surrender 2: Raging Thunder Տերի
1988 Լավագույն ջոկատը Ba Wong Fa տիկին Լոու
1988 Ջունգլիների տապը Jungle Heat -
1988 Չայնա Օ'Բրայեն China O'Brien Չայնա Օ'Բրայեն
1989 Օրենքից վեր 2. Շիկահերի ցասումը Shi jie da shai Սինդի
1989 Գործակալը Սքոթլանդ Յարդից Miao tan shuang long տեսուչ Սինդի
1990 Արևի արքայազնը Tai yang zhi zi Բենչուկ
1990 Պարետային ժամ Martial Law Բիլլի
1991 Վագրի ճանկը Tiger Claws Լինդա Մաստերսոն
1992 Ցասման հրեշտակը Angel of Fury Նենսի Բոլան
1992 Լեդի վիշապը Lady Dragon Քեթի Գալահեր
1992 Պատիվ և փառք Zong heng tian xia Թրեյսի
1992 Պատիվ և ցասում Rage and Honor Քրիս Ֆերչիլդ
1993 Անկասելի ուժ Irresistible Force Շառլոտ Հելլեր
1993 Լեդի վիշապը 2 Lady Dragon 2 Սյուզան Մորգան
1993 Անհնազանդը Cui hua kuang mo Քրիստի Ջոնս
1994 Պահապան հրեշտակը Guardian Angel ՄակՔայ
1995 Ճակատագրական կիրք Fatal Passion Լաուրել
1996 Ակն ընդ ական Eye for an Eye -
1996 Վրեժի երդում Sworn to Justice Ջեննա
1997 Շախ և մատ Deep Cover գործակալ Քեյթ Մասոն
1998 Պատանդը The Hostage -
2000 Հետապնդում Մանհեթենում Manhattan Chase Նենսի
2002 Հատուցում Redemption Այրին Մարփի
2004 Ֆանտաստիկ մարտիկը Sci-Fighter Սալլի Կիրկ
2007 Կորած գնդակը Bala perdida Սինթիա
2012 Սանտա Կլաուսի ամառային տունը Santa's Summer House Նաննա
2013 Թունդ մենամարտ Badass Showdown Իվի
2014 Վարձկանները Mercenaries Մոնա
2015 Մարտական մանկիկը The Martial Arts Kid Սինդի
2016 Խաղից դուրս Beyond the Game -
2016 Պարզաբանումներ Մանիլայում Showdown in Manila Հայնս