Տարաձայնություն Մանիլայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարաձայնություն Մանիլայում
անգլ.՝ Showdown in Manila
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՄարտաֆիլմ
Թվական2016
Պրեմիերա2016 թվականի փետրվարի 18
Լեզուանգլերեն, ռուսերեն
ՌեժիսորՄարկ Դակասկոս
ՊրոդյուսերԱլեքսանդր Նևսկի
ԴերակատարներԱլեքսանդր Նևսկի, Կասպեր Վան Դիեն[1], Մարկ Դակասկոս[1], Քերի-Հիրոյուկի Տագավա[1], Թիա Կարրերե[1], Մաթիաս Հյուզ[1], Սինթիա Ռոթրոկ[1], Դոն Ուիլսոն[1] և Օլիվիե Գրյուներ[1]
ՕպերատորՌուդի Հարբորն
ԵրաժշտությունSean Murray?
Պատմվածքի վայրՄանիլա
ԿինոընկերությունHollywood Storm
Տևողություն86 րոպե[2]
Բյուջե3 500 000 դոլար[3]
Շահույթ1 952 494 ռուբլի
IMDbID 4586626

«Տարաձայնություն Մանիլայում» (անգլ.՝ Showdown in Manila), ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ արտադրության մարտաֆիլմ։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի փետրվարի 18-ին Մինսկի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կինոթատրոններում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի կիզակետում երկու դետեկտիվներ են, որոնցից մեկը ռուսական ծագում ունի։ Նրանց նպատակը միջազգային ահաբեկչին բռնելն է։ Փնտրտուքները նրանց հասցնում են սարերում լավ պահպանված ճամբար, որի պատճառով նրանք պետք է թիմ հավաքեն, որպեսզի վերացնեն ահաբեկիչներին[4][5]։ Պրոդյուսերի և գլխավոր հերոս Ալեքսանդր Նևսկու խոսքերով ֆիլմի հիմնական գաղափարն է ցույց տալ, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է միանան հակաահաբեկչական կոալիցիայի մեջ[6][7]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ալեքսանդր Նևսկի Նիկ Պեյտոն / Նիկոլայ Նիկ Պեյտոն / Նիկոլայ
Մարկ Դակասոս Մեթյու Ուելս Մեթյու Ուելս
Մաթիաս Խյուզ Դորն Դորն
Դմիտրի Դյուժև Վիկտոր Վիկտոր
Կասպեր Վան Դին Չարլի Չարլի
Կերի-Խիրոյուկի Տագավա Ալդրիկ Կոլ Ալդրիկ Կոլ
Օլիվյե Գրյուներ Ֆորդ Ֆորդ
Սինթիա Ռոթրոկ Հայնս Հայնս
Տիա Կարերե միսիս Ուելս միսիս Ուելս
Դոն «Վիշապ» Ուիլսոն Դիլոն Դիլոն
Ռոբերտ Մադրիդ Կարլոս Կարլոս
Պալինա Բուտորինա Լարիսա Լարիսա

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին տեղեկացվել է 2014 թվականի վերջին[8], իսկ նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտի 9-ին[9]։ Նկարահանումներն ընթացել են Ֆիլիպիններում՝ Մանիլա քաղաքում և ջունգլիներում։ Ֆիլմը դեբյուտային էր ռեժիսոր Մարկ Դակասկոսի համար։ Նկարահանումներն ավարտվել են 2015 թվականի ապրիլին[10]։ Ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Ալեքսանդր Նևսկին ասել է, որ այս ֆիլմը համարվում է «Անզսպելիները» ֆիլմի այլընտրանքային տարբերակը, ինչպես նաև հայտարարել է, որ ինքն անձամբ կմեկնի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ՝ ֆիլմը ներկայացնելու համար։ Ռուսաստանում պրեմիերան կայացել է «Օկտյաբր» կինոթատրոնում 2016 թվականի փետրվարի 9-ին Մոսկվայում։ Ավելի ուշ Ալեքսանդր Նևսկին այցելել է նաև Սանկտ Պետերբուրգ (փետրվարի 11), Սոչի (փետրվարի 11), Սերպուխով (փետրվարի 13), Ռյազանի (փետրվարի 14), Նովոսիբիրսկ (փետրվարի 16), ինչպես նաև Մինսկ, Չելյաբինսկ։

«Բյուլետեն» ամսագրի տվյալներով ֆիլմի բյուջեն առաջին երկու շաբաթների ընթացքում կազմել է 1 952 494 ռուբլի։

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում մասնակցություն ունեն 1980 - 1990-ական թվականների մարտաֆիլմերի աստղերը։ Դերասանական կազմը հաստատվել էր 2014 թվականի վերջում[11]։ Ալեքսանդր Նևսկու խոսքերով Մարկ Դակասկոսը փորձել է ֆիլմի մեջ ներգրավել նաև Մոնիկա Բելուչիին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել ֆիլմի նկարահանումներին, իսկ նրա փոխարեն դերը խաղացել է Թիա Կարերեն[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում ստացել է բացասական գնահատականներ։ Դրանց մեջ նշվում էին դերասանական կազմի վատ խաղը, բացի Կասպեր Վան Դինից, վատ օպերատորական աշխատանքը, անհաջող էֆեկտները և համակարգչային գրաֆիկան, մարտական դրվագների ցածր մակարդակը՝ չնայած նրան, որ ֆիլմում եղել են մարտարվեստով զբաղվող հատուկ մարդիկ։

Հանդիսատեսը նույնպես բացասական է գնահատել ֆիլմը․ IMDb կայքում վարկանիշը 10-ից եղել է 3.1, իսկ ԿինոՊոիսկ կայքում՝ 10-ից 2.8-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. ↑ Фильм на сайте РИА Новости
  4. 4,0 4,1 Комсомольская правда: Александр Невский поохотился в джунглях
  5. Popcornnews.ru: Александр Невский: Я снимаюсь в альтернативной версии «Неудержимых»
  6. «Мировая премьера «Разборки в Маниле» пройдет в России». YouTube.
  7. «Скрытые смыслы в голливудских фильмах кинопродюсера Александра Невского и их влияние на подсознание зрителя». Журнал «Молодой учёный».
  8. «Hello Россия: Блог Александра Невского: о партнерах по новой ленте, Монике Белуччи и акции «Смотри кино легально»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Hello Россия: Александр Невский о новой картине «Разборка в Маниле»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  10. Тульская пресса: Советник губернатора Тульской области закончил «Разборки в Маниле»
  11. Filmz.ru: «Разборка в Маниле» укомплектована
  12. Popcornnews.ru: Александр Невский: Я снимаюсь в альтернативной версии «Неудержимых»