Սիմա Սամի Բահուզ
Սիմա Սամի Բահուզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1956 (66 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ինդիանայի համալսարան, Հորդանանի համալսարան և Էսեքսի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Permanent Representative to the United Nations? և Executive Director of UN Women? |
Սիմա Սամի Բահուզ (հունիսի 26, 1956[1]), հորդանանցի դիվանագետ, 2016 թվականի օգոստոսից Միավորված ազգերի կազմակերպությունում Հորդանանի մշտական ներկայացուցիչ։
Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բահուզն ունի Հորդանանի համալսարանի անգլիական գրականության բակալավրի, Էսսեքսի համալսարանի գրականության և դրամայի մագիստրոսի և Ինդիանայի համալսարանի փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ[2][3]։ Իր դիսերտացիան վերնագրված էր՝ «Հաղորդակցման քաղաքականություն և զարգացման պլանավորում․ Հորդանան Հեռուստատեսային Կորպորացիա․ (1988)»։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բահուզը 1994-1995 թվականներին եղել է Ամմանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ղեկավար, իսկ 1996-1997 թվականներին՝ Սանաայում առողջապահության համաշխարհային կազմակերպության զարգացման խորհրդատու[2]։ 1997 թվականին վերադարձել է Հորդանան և մինչև 2001 թվականը զբաղեցրել է Թագավոր Հուսեյնի և Թագուհի Նուրի հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, որից հետո դարձել է Թագավորական Հաշիմյանների դինաստիայի դատարանի լրատվության և տեղեկատվության ղեկավար և Աբդալլահ II թագավորի խորհրդական[2][4]։
2012 թվականից Բահուզը եղել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գլխավոր քարտուղարի օգնական և Արաբական աշխարհում ՄԱԿԶԾ-ի (UNDP) տարածաշրջանային բյուրողյի համակարգող տնօրեն[5]։ 2016 թվականին նա նշանակվել է ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ՝ փոխարինելով Դինա Քավարին, որը նշանակվել էր ԱՄՆ-ում Հորդանանի դեսպան[4]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բահուզ Սիմա (ապրիլի 1, 2014)։ «Ստեղծելով հնարավորություններ երիտասարդների համար․ Արաբական աշխարհին ուղղված ուղի»։ Huffington Post
- Բահուզ Սիմա (մարտի 31, 2015)։ «Նոր թափ ի պատասխան Սիրիայի ճգնաժամին․ Մենք պետք է օգտվենք պահից»։ Ահրամ
- Բահուզ Սիմա (նոյեմբերի 5, 2015)։ «Պահպանել կյանքը, ապահովել արժանապատիվ ապագան Սիրիայում»։ UNDP։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-10-ին։ Վերցված է 2018-10-17
- Բահուզ Սիմա։ «Ջուրը նավթից ավելի կարևոր է արաբական աշխարհի ապագայի համար»։ Huffington Post
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բահուզն ամուսնացած է և ունի մեկ աղջիկ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sima Bahous»։ Huffington Post
- ↑ 2,0 2,1 2,2 «New Permanent Representative of Jordan Presents Credentials»։ United Nations։ օգոստոսի 22, 2016։ Վերցված է օգոստոսի 18, 2017
- ↑ «Secretary-General Appoints Sima Sami Bahous of Jordan Director of Regional Bureau for Arab States, United Nations Development Programme»։ United Nations։ փետրվարի 22, 2012։ Վերցված է օգոստոսի 18, 2017
- ↑ 4,0 4,1 «Sima Bahous appointed Jordan’s permanent representative to UN»։ Jordan Times։ օգոստոսի 18, 2016։ Վերցված է օգոստոսի 18, 2017
- ↑ «Bahous: Politics Necessary for Achieving SDGs»։ International Peace Institute։ հունիսի 30, 2016։ Վերցված է օգոստոսի 18, 2017
- ↑ «Ambassador»։ The Permanent Mission of the Hashemite Kingdom of Jordan to the United Nations։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-02-ին։ Վերցված է 2018-10-17